• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը կմնա պրագմատիկ և սկզբունքային․ Կոբախիձե. «Հարևաններ» ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը... 19:57
Արարատ և Վանաձոր․ խոշորացման նոր փուլը Արարատ և Վանաձոր․ խոշորացման... 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 16:4224 Հոկ, 2022

Այսօր հակակոռուպցիոն համակարգ է ձևավորվել, որը պետք է լիարժեք աշխատի, և կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա եղել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, քննիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման և գործունեության մեկ տարում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել կառույցի նախագահ Սասուն Խաչատրյանը: Նա նշել է, որ ՀՀ-ում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող միակ քննչական մարմինը լինելու հանգամանքն արդյունավետ քննության նոր հնարավորություններ և միաժամանակ մեծ սպասումներ է ձևավորում Կոմիտեից: Ներկայացնելով քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` Սասուն Խաչատրյանն ասել է, որ մեկ տարում քննիչների վարույթում գտնվող գործերի թիվն ավելի քան եռապատկվել է. 2021 թ. հոկտեմբերի 23-ից մինչև օրս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 1042 քրեական վարույթ, մինչդեռ նախորդող մեկ տարվա ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել էր 565 քրեական գործ: Այժմ քննվում է 366 քրեական վարույթ, մինչդեռ 2021 թ. հոկտեմբերի 23-ին գործունեությունը սկսելիս Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է 114 քրեական գործ:

Կոմիտեի նախագահը նաև անդրադարձել է միջազգային համագործակցությանը և նշել, որ Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը հակակոռուպցիոն պայքարի առումով ամենից առաջատար դիրքերն է զբաղեցնում:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի նախագահ,

Պետական իշխանության հարգելի ներկայացուցիչներ,

Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի աշխատողներ,

Այսօր մենք նշում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման առաջին տարեդարձը, և նաև սահմանված է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օր: Ցանկանում եմ բոլորիս և հատկապես Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողներին շնորհավորել այս օրվա առիթով:

Պիտի ընդգծեմ, որ հակակոռուպցիոն պայքարը մեր իշխանության, մեր կառավարության ամենակարևոր հանրային պարտավորություններից է, այսինքն՝ հանրության առաջ ստանձնած պարտավորություններից: Եթե փորձենք պատասխանել հարցին, թե որքանով է կատարվում այդ պարտավորությունը, թերևս առաջինն ընդունված է դիմել միջազգային համաթվերին և վարկանիշներին: Եվ կտեսնենք, որ միջազգային բոլոր զեկույցներում Հայաստանի Հանրապետությունը հիշատակվում է որպես հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում և կոռուպցիայի դեմ պայքարում էական առաջընթաց գրանցած երկիր, ընդ որում՝ այդ առաջընթացը շարունակական է: Այսինքն՝ արձանագրվում է, որ ոչ թե իրադարձություն է տեղի ունեցել, այլ պրոցես է, որը շարունակում է ընթանալ: Նաև պարոն Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ Արևելյան գործընկերության երկրների շրջանում Հայաստանը հակակոռուպցիոն պայքարի առումով բացարձակ առաջատար է:

Հիմա միջազգային հարթակներից վերադառնանք Հայաստանի Հանրապետություն և ինքներս մեզ հարց տանք, թե արդյոք մենք գոհ ենք Հայաստանում վարվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքներից և արդյունավետությունից: Պիտի արձանագրենք, որ մենք մեծ հաշվով, չենք կարող ասել, որ դժգոհ ենք, բայց, մյուս կողմից, նաև չենք կարող ասել, որ գոհ ենք: Ոչ թե այն պատճառով, որ աշխատանքներ չեն արվել, և արդյունքներ չկան, այլ ամենաշատը այն պատճառով, որ, այնուամենայնիվ, հակակոռուպցիոն պայքարի առումով՝ հանրության ակնկալիքները, ընդ որում՝ դրանք կարող են լինել օբյեկտիվ և չափազանցված, հանրության ակնկալիքների մի օբյեկտիվ հատված մենք չենք իրագործել, և դա պետք է ընդունենք ու խոստովանենք:

Մյուս կողմից, դեռ 2018 թվականին կառավարության ծրագրում մենք, նկատի ունենալով, որ կոռուպցիան, այնուամենայնիվ, կազմակերպված երևույթ է կամ կազմակերպվածության որոշակի տարր է պարունակում, կոռուպցիայից զերծ երկիր ունենալու տեսլականն ենք որդեգրել, և այն շարունակում է լինել առաջնահերթություն: Երկու առումով չենք կարող ասել, որ լիարժեք գոհ ենք մեր կատարած աշխատանքներից, կրկին եմ ասում՝ երկու պատճառով, որ, այնուամենայնիվ, մեր քաղաքացիները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրենց շփումներում հանդիպում են կոռուպցիոն երևույթների, իհարկե, այդ կոռուպցիոն երևույթները բացահայտվում են, չեն հովանավորվում պետության կամ կառավարության կողմից: Մյուս պարագայում՝ ասացի, որ հանրության ակնկալիքների և նաև մեր ակնկալիքների օբյեկտիվ մի հատված մենք իրապես չենք կարողացել իրագործել:

Հարց է ծագում, թե ինչու չենք կարողացել իրագործել՝ արդյոք քաղաքական կամքն է պակաս եղել, թե արդյոք քաղաքական կամքի նվազում է տեղի ունեցել: Բացարձակապես ոչ: Ընդհակառակը, երբ նախկինում ես հիշում եմ կառավարությունում մի քանի անգամ ունեցած մեր խորհրդակցությունները, այդ թվում՝ ներկաների մասնակցությամբ, խնդիրներ էինք առաջադրում, թե ինչու, այնուամենայնիվ, չենք կարողանում բավարար չափով, ծավալով և խորությամբ արձանագրել հաջողություններ, մենք, ի վերջո, եզրահանգում էինք, որ այստեղ շատ կարևոր է անել ինստիտուցիոնալ որակի բարեփոխումներ, որոնք հնարավոր կդարձնեն քաղաքական կամքի արձանագրումը: Որովհետև, եթե շատ կոպիտ օրինակ բերեմ՝ քանի որ «կոռուպցիա» և «ձուկ» բառերն իրար հետ ասոցացվել են և ասոցացվում են՝ ձուկ բռնելու կամքը դեռևս չի նշանակում ձուկ բռնել, որովհետև դրա համար հարկավոր է նաև կարթ ունենալ և էլ չեմ ասում՝ այլ գործիքակազմ:

Ճիշտ է, մենք Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման օրվա առիթով ենք հավաքվել, ուզում եմ հարցի հենց ինստիտուցիոնալ կողմը նշել, որովհետև, այո, Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը շատ կարևոր և քաղաքական կամք պահանջող ինստիտուցիոնալ բարեփոխում է: Որովհետև, նախ, առաջին հերթին, մենք ձևավորեցինք Հակակոռուպցիոն կոմիտե, որի ձևավորման պրոցեսը տարբերվում է մեր ունեցած պատկերացումներից, և, ընդհանրապես, գործունեության ոլորտը շատ կոնկրետացված է. հենց հատկապես հակակոռուպցիոն գործերով է զբաղվում, և մեր առաջին քննչական մարմինն է, որը, բացի քննչական գործունեությունից, նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն ծավալելու հնարավորություն ունի:

Սա շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի առումով, որովհետև, ըստ էության, Հակակոռուպցիոն կոմիտեն իր ինստիտուցիոնալ ձևավորման պրոցեսում լիարժեք հնարավորություն ունի իրական և ոչ թե տիտղոսային պայքար մղելու կոռուպցիայի դեմ: Չնայած, մեծ հաշվով պիտի արձանագրենք, որ կոռուպցիայի և կոռուպցիոն երևույթների դեմ պայքար վարում է ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտեն: Ըստ էության, առաջին շարքում նստած մեր բոլոր գործընկերները շատ էական դերակատարում ունեն կոռուպցիայի դեմ պայքարում: Նաև դա պետք է արձանագրել, որ առանձին վերցրած մարմինը չի կարող ընդհանրապես պայքարել կոռուպցիայի դեմ կամ արդյունավետ արմատախիլ անել, եթե դրա համար չկա քաղաքական կամք և համագործակցություն: Բայց կոռուպցիայի դեմ պայքարի մեր ինստիտուցիոնալ կամքի, այսինքն՝ կարթի ձևավորման պրոցեսում ես շատ կարևոր եմ համարում հիշատակել նաև հետևյալը, որ, ի վերջո, ձևավորվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը շատ կարևոր ինստիտուտ է և նույնպես կայացման ճանապարհ է անցնում:

Դատական համակարգի հակակոռուպցիոն ճյուղը ձևավորվեց՝ Վճռաբեկ հակակոռուպցիոն պալատով և դատավորներ, որոնք քննում են կոռուպցիոն գործեր: Այսինքն՝ դատական համակարգում նույնպես այս ճյուղը ձևավորվեց: Պիտի ընդգծենք Գլխավոր դատախազությունում ապօրինի գույքի բռնագանձման ստորաբաժանման ձևավորումը, այդ գործառույթի համար Գլխավոր դատախազի տեղակալ նշանակվեց, ընդ որում՝ կրկին սովորականից որոշակիորեն տարբերվող ընթացակարգերով: Նաև պիտի ընդգծեմ, որ, բացի այդ ստորաբաժանումից, մենք հիմա տեսնում ենք, որ նաև Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը որոշակի նախաձեռնություններ է ցուցաբերում, որոնք առնչություն ունեն կոռուպցիայի դեմ պայքարի կամ կոռուպցիոն երևույթների պատճառած վնասի հաղթահարման հետ:

Շատ կարևոր է ընդգծել նաև այն օրենսդրական մի շարք փոփոխությունները, որոնք լիարժեք ձևով ոչ միայն ցույց են տալիս կոռուպցիայի դեմ պայքարելու, կոռուպցիան կանխարգելելու իշխանության քաղաքական կամքը, այլև շատ կոնկրետ գործիքներ են ստեղծում դրա համար: Կոռուպցիան ընդհանրապես, էլի ցանկանում եմ հիշեցնել բոլորիս, կապված է իշխանություն և լծակներ ունեցող մարդկանց հետ: Ուզում եմ ընդգծել այն փոփոխությունները, որ արեցինք պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգերում: Մենք այդ հայտարարագրման համակարգերն այնքան ենք զարգացրել, իհարկե, չեմ համարում, թե դա արդեն կատարելության է հասել, որ պետական պաշտոնյաների վարքագծի և հայտարարագրման եկամուտների վերահսկման մեխանիզմներում շատ էական փոփոխություններ ենք կատարել:

Ուզում եմ հատկապես կարևորել, այս հանգամանքին ուշադրություն հաճախ չի դարձվում, բայց, օրինակ, կանխիկի շրջանառության կրճատման օրենսդրությունը էական նշանակություն ունի հակակոռուպցիոն պայքարում, որովհետև, կներեք, ոչ ոք կաշառք չի տալիս և ստանում անկանխիկ: Չնայած արդեն նշվեց կրիպտոարժույթների պարագան, բայց, համենայնդեպս, դա հետագծելի է, կարելի է նաև ավելի տեսանելի դարձնել:

Ուզում եմ արձանագրել, որ մենք հակակոռուպցիոն պայքարի շատ էական ինստիտուտներ ենք ներդրել Հայաստանի Հանրապետությունում: Այո, մենք 2018 թվականին, 2019 թվականին անընդհատ դրա վրա աշխատում էինք, բայց նաև այս կա, որ, ենթադրենք, մի իշխանություն կամ կառավարություն կարող է ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի ավելի կամք, մյուս կառավարությունը կարող է ունենալ պակաս կամք: Շատ կարևոր է, որ անհատների կամքից կախված չլինի երկրում կոռուպցիայի պայքարի ոչ թե մակարդակը, որովհետև տարբերություններ միշտ էլ կլինեն, այլ, մեծ հաշվով, լինի մի նշաձող, որից ներքև չի կարող իջնել երկրում հակակոռուպցիոն պայքարը: 

Այս ամենն ասում եմ հետևյալի համար. եթե մինչև հիմա մենք ունեցել ենք ամենատարբեր օբյեկտիվ պատճառները և պատճառաբանությունները, թե ինչու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը բավարար խորություն չունի, և ինչու Հայաստանում կոռուպցիայի հասցրած վնասների պատշաճ վերականգնում չկա: Հիմա՝ այսօր, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ ամբողջությամբ համալրված չէ, այսինքն՝ դեռևս թափուր հաստիքներ կան, պարզ է, որ աշխատանքի մեջ դեռ դժվարություններ կան: Բայց ուզում եմ ասել, որ մենք՝ հանրության առաջ և ինքներս մեր առաջ, մենք էլ հանրության մաս ենք և մեզ եկեք այս առումով չտարբերենք հանրությունից, մենք հիմա բոլոր ինստիտուցիոնալ հիմքերը ձևավորել ենք: Եթե այն ժամանակ ասվում էր, որ օրենսդրական խոչընդոտներ կան՝ սկսած բանկային գաղտնիքից, շարունակած այլ հանգամանքներով, ապօրինի գույքի բռնագանձում և այլն, այժմ այդ բոլոր մեխանիզմները ստեղծված են, և ես Հակակոռուպցիոն կոմիտեի օրվա առիթով, բայց ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ուզում եմ ասել, որ մենք հիմա պետք է շատ կոնկրետ արդյունքներ ցույց տանք:

Շատ լավ է, որ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված արդեն կոնկրետ գործեր գնացել են դատարան: Հույս ունեմ, որ մեր օրենսդրությունը բավարար չափով բարեփոխված է, որպեսզի նախադեպեր ստեղծվեն, և գործընթացները պատշաճ ձևով առաջ գնան: Կրկին ուզում եմ ասել, ընդգծել և ուրախ եմ, որ գործնականում դա նաև ապացուցվել է. մենք բազմիցս ենք ասել, որ կոռուպցիայի վերաբերյալ, այսինքն՝ ոչ միայն կոռուպցիայի, մնացած բոլոր դեպքերում էլ օրենքի կիրառության առումով մեզ համար չկա նախկին իշխանություն և ներկա իշխանություն: Օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է անվերապահորեն իրականացվի: Եվ, իհարկե, այդ առումով Հակակոռուպցիոն կոմիտեի դերը շատ կարևոր է: Նաև, իհարկե, դատական ընդհանուր համակարգի մեջ Գլխավոր դատախազությունը շատ առանցքային դերակատարում ունի, դատական համակարգը առանցքային դերակատարում ունի: Ես ուզում եմ ասել, որ մենք այդ նախապատրաստական ինստիտուցիոնալ աշխատանքն իրականացրել ենք:

Պիտի ուրախությամբ ընդգծեմ, որ հակակոռուպցիոն պայքարի մեր կամքն այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ հետպատերազմական շատ ծանր շրջանում, նույնիսկ նախընտրական շրջանում, հետընտրական շրջանում, քաղաքական ինչ-որ սրացումների շրջանում մենք այս բարեփոխումների գործընթացը ոչ մի րոպեով չենք կանգնեցրել: Հենց սրա համար, որ առիթ լինի, և իհարկե, առիթը ստեղծվեց Հակակոռուպցիոն կոմիտեի օրվա առիթով՝ արձանագրելու, որ ինստիտուցիոնալ բոլոր նախապայմանները ստեղծված են, որպեսզի հանրությունը ստանա պատասխաններ, մենք բոլորս ստանանք պատասխաններ, և մենք բոլորս տեսնենք արդյունքներ:

Ընդհանրապես, ես ասում եմ, որ մեր երկրում առկա բոլոր պրոբլեմների արմատները գտնելու համար մենք կարող ենք ուսումնասիրել այն խնդիրները, որոնք ունենք կրթական համակարգում, այդտեղից բխում է, և ես դա հաստատում եմ: Բայց որպեսզի հասկանանք՝ իրապես ինչ է տեղի ունեցել մեզ հետ, ինչու են շատ իրադարձություններ տեղի ունեցել, և ինչ պատճառահետևանքային կապեր ունեն դրանք, պետք է մինչև վերջ խորանանք և հասկանանք Հայաստանում կոռուպցիայի իրական ծավալները և իրական հետևանքները: Բայց սա ուղղակի քաղաքական հայտարարություն պետք է չլինի: Դա պիտի կոնկրետ հանրությանը, պետությանը հասցված վնասի վերականգնումով արտահայտվի:

 Ամեն տարի, այո, նախկինում Հատուկ քննչական ծառայության օրն էր, ես հիշում եմ՝ այս դահլիճում մենք արձանագրեցինք, որ աննախադեպ ծավալի՝ 4.2 մլրդ դրամի վերականգնում էր տեղի ունեցել պետական բյուջե, բայց այն ժամանակ դա մեծ թիվ էր թվում և մեծ էր, որովհետև, եթե չեմ սխալվում, պարզվեց, որ մեկ տարվա ընթացքում ավելի շատ վերականգնում է եղել՝ 3, 4, 5 կամ նույնիսկ 10 անգամ, քան Հատուկ քննչական ծառայության ստեղծման օրվանից սկսած: Այո, սա որպես վիճակագրություն հետաքրքիր է, բայց ուզում եմ ասել, որ հիմա թվերի կարգերը պետք է փոխվեն, որովհետև մենք գիտենք, որ այդ թվերը կան ինչ-որ տեղերում, ծվարած են, այդ գույքերը, այդ թվերը, այդ մարդիկ: Թվերն իրենց հերթին պետք է արտահայտվեն ամեն տարի:

Շատ ուրախ եմ, որ Գլխավոր դատախազի հետ այս թեմայի շուրջ մենք պայմանավորվել ենք, որովհետև ընդհանուր վերահսկողությունը քննչական մարմիններինն է՝ և՛ Քննչական կոմիտեի, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեի, և՛ Ազգային անվտանգության ծառայության, և՛ Ոստիկանության, և՛ Պետական վերահսկողական ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի գործառույթը պարզ է: Մենք ամեն տարի պետք է հանրությանը ցույց տանք, որ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում, կապ չունի, թե որ մարմինը, պետական բյուջե վերադարձվել է այսքան գույք, այսքան գումար, պատասխանատվության է ենթարկվել այսքան մարդ՝ կապ չունի՝ ներկա թե նախկին, գործող թե չգործող:

Սա պետք է լինի այսօրվա մեր հանդիպման ամենակարևոր արձանագրումը, որովհետև, կրկին եմ ասում, նախկինում շատ է եղել, ներկաները կհիշեն, որ ես հրավիրել եմ, ասել եմ և նույնիսկ կարծիք եմ հայտնել, և այդ կարծիքն ամենևին էլ անհիմն չի եղել, ես տեսել եմ և զգացել, որ կան պետական կոնկրետ օղակներ, այդ թվում՝ իրավապահ համակարգում, որտեղ չերևացող, անապացուցելի դիմադրության որոշակի երևույթներ, դրսևորումներ կան: Բայց եղել են նաև օբյեկտիվ պատճառներ առ այն, որ գործիքակազմի սահմանափակության հետ կապված խնդիր կա: Այսօր մենք այդ խնդիրը հաղթահարել ենք, և հիմա ժամանակն է, որպեսզի մեր խոսակցության թեման, ոճը, արդյունքները և տեսանելիությունը փոխենք էականորեն:

Ցանկանում եմ նաև ասել, որ այս, ինչի մասին ես ասում եմ, ոչ թե քաղաքական նպատակահարմարության կամ ճաշակի հարց է, այլ կոռուպցիան մի երևույթ է, որի կողմից երկրի անցյալին և ապագային հասցված վնասը շատ կոնկրետ բովանդակություն ունի: Այդ բովանդակությունը մեծ մասամբ պարզաբանված է, բայց նաև շատ կոնկրետ թվաբանություն ունի: Այդ թվաբանությունը պետք է պարզաբանվի, այսինքն՝ մենք պետք է այդ թիվը կոնկրետ ունենանք, ամեն տարի ունենանք և նաև հանրագումարում ունենանք, և այդ թիվը պետք է երևա ՀՀ պետական բյուջեի եկամուտների մեջ: Եվ այն մանկապարտեզները, որոնք չեն կառուցվել կոռուպցիայի պատճառով, պիտի կառուցվեն այդ թվում հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում վերականգնված գումարից, դպրոցները, զինվորի աշխատավարձը, որն այդպես էլ մնացել է անհասկանալի, մնացած ամեն ինչը՝ ճանապարհները, ենթակառուցվածքները, անվտանգությունը և այդպես շարունակ:

Եվ, իմիջիայլոց, հակակոռուպցիոն պայքարի առումով ես չափազանց կարևորում եմ այդ գործով զբաղվող մարդկանց սոցիալական երաշխիքների համակարգը: Մենք նաև դա անընդհատ քննարկում և խոսում ենք, և կրկին եմ ասում՝ շատ կարևոր է, և ուրախ եմ, որ, ի վերջո, հանրությունն այս ուղերձն ընկալել է: Որովհետև ամեն անգամ, երբ հարց է ծագում, որ պետք է քննիչների, դատավորների, դատախազների, ոստիկանների աշխատավարձը բարձրացնել, առաջին ռեակցիան այն է լինում, որ այս երկրում այսքան սոցիալական պրոբլեմ կա, դուք էլի «էլիտայի», այսպես ասած, աշխատավարձն եք բարձրացնում և սոցիալական երաշխիքներ ստեղծում:

Բայց իրականում մենք դա անում ենք ոչ թե այդ մարդկանց համար, ովքեր աշխատավարձ են ստանում, այլ ժողովրդի, հանրության համար, որովհետև այդ մարդիկ ժողովրդի շահերը պիտի պաշտպանեն: Այստեղ էլ կոռուպցիայի կանխարգելման շատ կարևոր նպատակ կա, որ քննիչը, իր աշխատասենյակից դուրս գալով և փողոցում քայլելով, պետք է մարդկանց աչքերին ուղիղ նայելու բարոյական իրավունքը չկորցնի: Բայց մենք նաև նրա թիկունքը պետք է ապահովենք, որպեսզի այդ երևույթներն ավելի զորեղ չգտնվեն, քան այն առաքելությունը, որ հանրությունը, պետությունը, օրենսդրությունը դնում է նրանց առաջ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս, և օգտվելով առիթից, որ այսօրվա միջոցառմանը ահա այսպիսի ներկայացուցչական լսարան կա, չնայած ոչ բոլոր շահառուներն են ներկա, իրենք էլ կլսեն կամ իրենց հետ էլ առիթ կունենամ այս թեմայով խոսելու, մեզ հաջողություն եմ մաղթում:

Պիտի արձանագրեմ՝ այո, ուրախ եմ, որ մեր քաղաքական կամքը ոչ մի միլիմետրով չի նվազել: Սա շատ կարևոր է, որովհետև իշխանության գալով հեղափոխությամբ, շատ հեշտ է ասել՝ կոռուպցիայի դեմ կպայքարենք և այլն: Ճշմարտության ժամը հիմա է: Մենք, 4 տարուց ավելի իշխանության մեջ լինելով, այդ հնարավորություններին պոտենցիալ առնչվելով և այլն՝ որքանո՞վ է մեր քաղաքական կամքը մնացել նույնը: Ես ուզում եմ հստակ ասել, որ մեր քաղաքական կամքը նույնիսկ ավելացել է, ավելին, որովհետև այն ժամանակ գուցե մենք ի վիճակի չէինք, նույնիսկ ընդդիմադիր լինելով, գնահատել, թե կոռուպցիան ինչպիսի խոր և ողբերգական հետևանքներ է ունեցել և ունենում մեր իրականության վրա: Հիմա մենք դա գիտենք առավել մանրամասն, մենք ամեն օր առնչվում ենք այդ պրոբլեմի հետ, մենք ամեն օր մեր մաշկի վրա դա զգում ենք որպես պատասխանատու մարդիկ, ովքեր պետք է երկրի ճակատագրի հետ կապված խնդիրներ լուծեն:

Ամեն անգամ, երբ գնում ենք որևէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ ասենք ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը: Շատ դեպքերում այսօր սա մենք ենք զգում, ներկաներն են զգում, երբ գնում են պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր լուծելու, այդ գործիքը վերցրած գնում են, որ օգտագործեն, պարզվում է՝ այդ գործիքի կաղապարը կա, ներսի ողջ պարունակությունը հանված է, և հայտնի չէ՝ ով է հանել: Բայց դա չէ էականը: Փաստն այն է, որ այդ գործիքով հնարավոր չի լինում այդ խնդիրը լուծել:

Կրկին շնորհավորում եմ և հաջողություններ եմ մաղթում: Բայց ես կրկին ցանկանում եմ ասել հետևյալը՝ մենք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանությունների տեղ այլևս չունենք: Ես կոնկրետ՝ որպես Կառավարության ղեկավար, որպես ժողովրդի մանդատը ստացած պաշտոնյա, արձանագրում եմ, որ մենք այլևս չունենք ասելու՝ վայ, գիտեք, օրենքի այս կետը կարծես, բանկային գաղտնիքը, դատական համակարգը և այլն: Հակակոռուպցիոն համակարգ է ձևավորվել, պետք է այս մեխանիզմը լիարժեք աշխատի, և կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի: Կրկին եմ ասում՝ սա քաղաքական նպատակահարմարության խնդիր չէ: Սա մեր պետության ինքնիշխանության, անկախության, անվտանգության ապահովման կարևորագույն գործիքներից է: Շնորհակալ եմ»:

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը, երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը և ներքին անվտանգության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերգեյ Առաքելյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վարչապետ Փաշինյանը պարգևներ է հանձնել Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին, ևս մեկ անգամ շնորհավորել ու մաղթել արդյունավետ ծառայություն:

Դիտումների քանակ336
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամը կգործի նոր մոտեցմամբ. 2025-ի ծրագրերը 21:2615 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ծեծ, սպառնալիքներ և հարկադիր աշխատանք․ կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը 21:0015 Սեպ, 2026
  • Ռոբերտ Էլիբեկյան. Հավատի խաչվող գույները 20:5615 Սեպ, 2026
  • Օրինական ճանապարհով Գյումրիում արտահերթ ընտրությունը հրամայական է. Բաղդասարյան 20:4815 Սեպ, 2026
  • Արման Եղոյանի հայտարարությունը բորբոքեց կրքերը. ԱԺ նիստը 20:4215 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3615 Սեպ, 2026
  • Կանադան կմնա ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերը շատ առանցքային ոլորտներում. Քարնի 20:2815 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2026 20:2215 Սեպ, 2026
  • Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ 20:1415 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 15. 2026 20:0915 Սեպ, 2026
  • Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը 20:0315 Սեպ, 2026
  • Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան 20:0115 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունը 19:5615 Սեպ, 2026
  • Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ադրբեջանում է 19:4415 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 19:3315 Սեպ, 2026
  • Երևանի երեք համալսարան սկսել է գործակցել բուհերի միջազգային վարկանիշավորման QS կազմակերպության հետ 19:2815 Սեպ, 2026
  • ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա 19:1915 Սեպ, 2026
  • Շուրջպար՝ Ստեփանավանի հրապարակում. հայերը «Թամզարա» են պարում 19:1415 Սեպ, 2026
  • Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին 19:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կազատականացվի ՀՀ-ից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը. ԵԽ-ն հավանություն է տվել առաջարկին 19:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 18:5815 Սեպ, 2026
  • Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ 18:5115 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար 18:3915 Սեպ, 2026
  • Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու 18:2815 Սեպ, 2026
  • «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը»․ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում 18:2315 Սեպ, 2026
  • Դեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և Վալոնիայի միջև համագործակցությունը 18:1115 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն 17:5615 Սեպ, 2026
  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար 17:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները 17:3315 Սեպ, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2415 Սեպ, 2026
  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում 17:2115 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ 17:1415 Սեպ, 2026
  • Դպրոցականները բացահայտում են բժշկի մասնագիտությունը 17:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը. մասնագետները՝ գնաճի մասին 17:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները 16:5915 Սեպ, 2026
  • Ոչ պաշտոնական շփումներ գործընկերների հետ․ շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը Չինաստան 16:5315 Սեպ, 2026
  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել 16:4615 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:4215 Սեպ, 2026
  • Պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չստիպեին Վաշինգտոնին հրաժարվել Թրամփ-Պուտին պայմանավորվածություններից. Լավրով 16:3715 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է 16:2615 Սեպ, 2026
  • Ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ ՀՀ-ից դիմում չենք ստացել. Գալուզին 16:1315 Սեպ, 2026
  • ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ 16:0215 Սեպ, 2026
  • Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը 15:5315 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը 15:4715 Սեպ, 2026
  • Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին 15:4315 Սեպ, 2026
  • Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը 15:3815 Սեպ, 2026
  • Գիտություն-բիզնես գործակցությունը՝ տնտեսության շարժիչ ուժ 15:2415 Սեպ, 2026
  • Սիրիայում շարունակվում են իշխանությունների որոշման դեմ ցույցերը 15:1215 Սեպ, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 15:0915 Սեպ, 2026
  • Ալիևն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 15:0415 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Եթե չեն ուզում հանեն, դա քննարկման հարց է. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի մասին 15:0015 Սեպ, 2026
  • Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան 14:5915 Սեպ, 2026
  • «Գրանդ Քենդի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 67 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5615 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը 14:4115 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3015 Սեպ, 2026
  • Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման․ ԱՆ 14:2715 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1315 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները 13:5815 Սեպ, 2026
  • Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին 13:4815 Սեպ, 2026
  • Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը 13:4515 Սեպ, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է 13:3915 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են հրդեհի տարածումը և ահազանգել Փրկարար ծառայություն 13:3315 Սեպ, 2026
  • Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ 13:2115 Սեպ, 2026
  • Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք 13:1415 Սեպ, 2026
  • Ամենակարևորը մեզ համար խնամքն է խաղաղության նկատմամբ. Ալեքսանյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին 13:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Գալուզինն անդրադարձել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցին | 15.09.2026 13:0015 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով 12:5415 Սեպ, 2026
  • Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին 12:4515 Սեպ, 2026
  • Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը 12:3915 Սեպ, 2026
  • Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին 12:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր 12:2915 Սեպ, 2026
  • Թրամփը շտապել է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է էներգետիկ հրադադար հաստատվել. Financial Times 12:1715 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1515 Սեպ, 2026
  • Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում 12:1115 Սեպ, 2026
  • Գյումրիում պետք է իշխանափոխություն. Նազելի Բաղդասարյան 12:0515 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ժամանել է Պեկին 12:0315 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0015 Սեպ, 2026
  • Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ 11:5715 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի. Զելենսկի 11:4915 Սեպ, 2026
  • Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ իրազեկում 11:4115 Սեպ, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3815 Սեպ, 2026
  • Ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել 11:3615 Սեպ, 2026
  • Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին 11:2915 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում 11:2315 Սեպ, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն 11:1215 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն 11:0215 Սեպ, 2026
  • Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ 10:4915 Սեպ, 2026
  • Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4515 Սեպ, 2026
  • Շարունակվում է ՄԻՊ-ի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը 10:1015 Սեպ, 2026
  • Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ 10:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Աշխարհում բենզինը թանկանում է. ՀՀ-ում իրավիճակը մեղմել է դիվերսիֆիկացիան. փորձագետ 10:0015 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0015 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը․ ԱԹՍ-ների մասին ահազանգեր են հնչել Վիլնյուսում 09:5315 Սեպ, 2026
  • Հարթագյուղի գազամատակարարումը կդադարեցվի 09:1415 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը 08:2915 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2115 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0615 Սեպ, 2026
  • Տանգո տանիքում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 01:1715 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն 00:4115 Սեպ, 2026
  • Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց 00:1915 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015