• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:23
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայ կանանց մեռելային լռությունը. Աննա Հակոբյան
Հասարակություն
13:4510 Հոկ, 2022

Հայ կանանց մեռելային լռությունը. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.
 
«2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Արշավի մասին մանրամասն կարող եք կարդալ ստորև: 
 
Արշավի իմ ուղերձը հետևյալն էր. «Մենք որպես կին և մայր կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին և միջնորդ երկրներին երբեք և երբեք թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսում և վտանգի տակ չդնել հայ և ադրբեջանցի երիտասարդ զինվորների կյանքը։ Մենք կոչ ենք անում բոլոր կանանց, ազդեցիկ և հեղինակավոր կանանց, պետությունների ղեկավարների տիկիններին՝ միանալ այս նախաձեռնությանը, ինչի շնորհիվ այն ավելի ուժեղ և հզոր կլինի:
 
Արշավի վերջնանպատակն էր ոտքի հանել հարյուր հազարավոր հայ կանանց, ովքեր օրինակ կծառայեին, քաջություն կփոխանցեին բռնապետության մեջ ապրող ադրբեջանցի կանանց, և վերջիններիս ճնշման արդյունքում իսկապես հնարավոր կլիներ կանխել լայնածավալ պատերազմը, հակամարտության լուծման այլ ճանապարհ որդեգրել։
 
Եվ ի՞նչ կատարվեց: Կատարվեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց՝ հանդիպելով հայ կանանց մեռելային լռությանը (թող ինձ ներեն այն հատուկենտ կանայք, ովքեր աջակցություն էին հայտնում արշավին, և բոլոր նրանք, ովքեր դա անում էին ֆեյսբուքյան քոմենթի տեսքով): Արշավի պաշտոնական էջի «Ես աջակցում եմ» բաժնում գրանցվել է 790 անհատ և 17 կազմակերպություն։
 
Չէին կարող իհարկե հայ մայրերը համաձայն չլինել արշավի ուղերձի հետ և ասել՝ ո՛չ, մենք ուզում ենք, որ և՛ մեր, և՛ ադրբեջանցի երեխաները զոհվեն պատերազմում: Հնարավոր չէ նման բան:
 
Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը:
 
Խնդիրն այն էր, որ արշավի մեկնարկին զուգահեռ հրապարակ նետվեց հետևյալ թեզը. «Դու այդ ո՞վ եղար, որ հայ կանանց անունից խաղաղություն ես մուրում: Հայ կինը խաղաղություն մուրացող չէ, խաղաղություն պարտադրող է։ Հայ կինը ոչ միայն առյուծածին է, այլև առյուծ, և հարկ եղած դեպքում զենք կվերցնի և ինքը իր որդու հետ կզոհվի մարտի դաշտում, բայց խաղաղություն չի մուրա»:
 
Ես ասում էի նաև, որ Ապրիլյան պատերազմը լուսաբանելիս բացարձակապես նույն վախն եմ տեսել և՛ հայ, և՛ ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների հայացքներում, որ վստահ եմ՝ մեր տղաները կրկին հերոս կլինեն մարտի դաշտում, բայց եկեք չդրդենք նրանց այդ հերոսությանը: Սրան ի պատասխան հրապարակ նետվեց մեկ այլ թեզ. «Ի՞նչ վախ, ինչպե՞ս ես համարձակվում հավասարության նշան դնել մեր զինվորի և ադրբեջանցի զինվորի միջև, հայ մայրը միայն անվախ, քաջ զինվոր է ծնում»:
 
Ահա այս փուչ նախադասությունները բավարար եղան հայ կանանց կառավարելու և զսպելու համար: Վախը, որ կընկնեն «դավաճանների ցուցակ», այնքա՜ն զորավոր էր:
 
Իսկ որ նախադասությունները փուչ էին, երևաց պատերազմի ժամանակ: Հայաստանում ապրում է 18 տարին լրացած 1 միլիոն 231 հազար 584 կին: Սփյուռքում բնակվող մի քանի միլիոն առյուծ հայ կանանց մասին էլ չեմ խոսում: Երբ պատերազմի ընթացքում երկրի ղեկավարը կոչ արեց բոլորին, այդ թվում՝ կանանց և աղջիկներին ջոկատներ կազմել, կազմվեցին 1 ջոկատ՝ «Էրատո»-ն (12 հոգի) և 1 վաշտ՝ «Սոսե»-ն (100 հոգի)։
 
Եվ մեր զավակները միայնակ մնացին դավադիր և անհավասար պատերազմում թշնամուն դեմ հանդիման: Եվ իհարկե նրանք հաղթահարեցին իրենց վախերը, անմարդկային կռիվ տվեցին, հերոսացան, շատերն ընկան հերոսի մահով:
 
Երկու տարի է՝ մտածում եմ՝ արդյոք այդ ե՞ս բավարար ջանք չներդրեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեջ: Կարծում էի, որ երկրի ղեկավարի կնոջ խոսքը, համառությունը բավարար պետք է լինեին ինքնակազմակերպվելու համար: Մենք ունենք հարյուրավոր կանանց միություններ, խորհուրդներ, ասոցիացիաներ, կոլեկտիվներ, հասարակական կազմակերպություններ, հայտնի/հեղինակավոր կանայք՝ արվեստի, գիտության, քաղաքականության և բազմաթիվ այլ բնագավառներում։ Նրանց մի մասը, օրինակ՝ Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի առիթով մեծ ակտիվությամբ ինքնակազմակերպվում է բեմերի ու խնջույքների սեղանների շուրջ, և խանդաղատանքով լսում առյուծներ ծնող, իր հայրենիքն ու օջախը պաշտող ու պահպանող հայ կնոջ տեսակին նվիրված ոտանավորներ: Մյուս մասը կնոջ դերի և նշանակության բարձրացմանը նվիրված սեմինարներ ու ֆորումներ է անում։ Մի տեղ լուրջ դեմքով ելույթներ են ունենում, մյուսում՝ ասում, խոսում, ուրախանում։
 
Տոնացուցային այս երկու օրերից առաջ և հետո սակայն իրական կյանքն է, որտեղ արդեն «վարքի կանոնագրքի» զուբրիտի մրցավազք է։ Բոլորը բոլորին սովորեցնում են, թե երբ և ինչ չի կարելի անել և, որ ամենակարևորն է՝ ինչպես պետք է ճի՛շտ սգալ, համոզի՛չ, մաքսիմալ տեսանելի՛, բարձրաձա՛յն։ Զարմանալի է՝ ինչու մինչև հիմա չունենք «Սգի ոստիկանություն», վստահ եմ՝ այդ կառույցում ծառայելու համար տասնյակ հազարավոր դիմումներ կստացվեին։
 
Փաստ չէ, իհարկե, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը կկանգնեցներ պատերազմը: Բայց մենք չգիտենք էլ, որովհետև չենք գործել: Եվ խնդիրը անգամ դա չէ, այլ պատասխանատվություն վերցնելն ու դիրքորոշում արտահայտելու քաջություն ունենալը, գոնե այն դեպքում, երբ սեփական զավակիդ կյանքի ու մահվան հարցն է որոշվում:
 
Չեմ ուզում հավատալ, որ առավելագույնը, ինչին ընդունակ է հայ կինը, աղոթելը կամ անիծելը և կամ՝ իր հերոսների հետևից հետմահու լացելն է։
 
Հ.Գ. Արդեն երկու տարի է՝ համահայկական քննարկում է գնում, թե ինչու ենք ջոկատի համար ընտրել Էրատո թագուհու անունը: Այն, որ նա Տիգրան Մեծի ժառանգը և Հայոց պատմության մեջ առաջին կառավարող թագուհին է, ուշադրության արժանի հանգամանքներ չեն երևի։ Պարտված թագուհի է՝ ասում են: Իսկ գուցե պարտվել է, որովհետև թագավորության մեջ վխտացել են օտար կայսրությունների շահերը սպասարկող, Հայոց պետականությանը մեջքից հարվածող թուլամորթ դավաճաննե՞րը։ Կարծում եմ, սա վարկած է, որ գոյության իրավունք ունի»:
 
 
Դիտումների քանակ3949
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Աննա Հակոբյանը ներկա է եղել Լանջիկ գյուղի մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությանը 15:5603 Հոկ, 2022 Աննա Հակոբյանը ներկա է եղել Լանջիկ գյուղի մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությանը Հասարակություն
  • Աննա Հակոբյանը ներողություն է խնդրում «Էրատո» ջոկատի կանանցից 12:4401 Հոկ, 2022 Աննա Հակոբյանը ներողություն է խնդրում «Էրատո» ջոկատի կանանցից Հասարակություն
  • Ամեն օր, ամեն ժամ բարիք ստեղծել և, ի վերջո, Պետություն կառուցել՝ սա ենք պարտք Անմահներին.  Աննա Հակոբյան 18:0730 Սեպ, 2022 Ամեն օր, ամեն ժամ բարիք ստեղծել և, ի վերջո, Պետություն կառուցել՝ սա ենք պարտք Անմահներին. Աննա Հակոբյան Հասարակություն
  • Աննա Հակոբյանը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ-փառատոնի փակման գալա համերգին 21:5710 Սեպ, 2022 Աննա Հակոբյանը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ-փառատոնի փակման գալա համերգին Հասարակություն
  • Հուսանք՝ Հայաստանի մարդկային ռեսուրսի զարգացմանն ուղղված ծրագրերը ոգևորիչ կլինեն Սփյուռքի մեր հայրենակիցների համար. Աննա Հակոբյան 16:1108 Սեպ, 2022 Հուսանք՝ Հայաստանի մարդկային ռեսուրսի զարգացմանն ուղղված ծրագրերը ոգևորիչ կլինեն Սփյուռքի մեր հայրենակիցների համար. Աննա Հակոբյան Հասարակություն
  • Շնորհակալություն «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրերին աջակցելու համար. Աննա Հակոբյանը հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ 14:0707 Սեպ, 2022 Շնորհակալություն «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրերին աջակցելու համար. Աննա Հակոբյանը հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ Հասարակություն
  • Աննա Հակոբյանը մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին 21:3604 Սեպ, 2022 Աննա Հակոբյանը մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:2307 Օգս, 2026
  • Լուսացույցի տեղադրում՝ առանց ասֆալտը վնասելու 19:1207 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Ինչպես է «Արարատցեմենտը» սեփականացրել մարզադպրոցը. դատախազության նոր բացահայտումը 19:0007 Օգս, 2026
  • Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումը կշարունակվի առնվազն առաջիկա 2,5 տարվա ընթացքում. Ռուբիո 18:5907 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը 18:5107 Օգս, 2026
  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 18:3907 Օգս, 2026
  • Մեղվապահությունից՝ նարդոսի այգու հիմնում և արտադրություն 18:3407 Օգս, 2026
  • ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա 2026-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ 18:2407 Օգս, 2026
  • ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան 18:1407 Օգս, 2026
  • Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 18:0307 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին 17:5507 Օգս, 2026
  • Գործընթացը տորպեդահարելու փոխարեն պետք է բարձրացնել ԵԱՏՄ գրավչությունը. ՀՀ վարչապետ 17:4107 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026
  • Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում 14:3907 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շրջանառությունից դուրս է բերել 1293 միավոր զենք 14:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3007 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 14:2207 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1507 Օգս, 2026
  • ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 14:0807 Օգս, 2026
  • ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը 14:0107 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը. Սոնա Ղազարյան 13:5407 Օգս, 2026
  • ՀԲ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը 13:4807 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում 13:4107 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Կլաուդիա Գոլդինին ներկայացրել է ՀՀ զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունները 13:3607 Օգս, 2026
  • Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 13:3007 Օգս, 2026
  • Զելենսկին և Բայրամովը քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները և Սև ծովում իրավիճակը 13:2207 Օգս, 2026
  • Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Եղոյանը՝ ընդդիմությանը 13:1107 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | ԵԱՏՄ նիստում վարչապետը հիշեցրել է՝ կառույցի սկզբունքներից է ապրանքների ազատ տեղաշարժը 13:0007 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 12:5907 Օգս, 2026
  • Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան 12:5007 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿ 12:4207 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ 12:2507 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցում մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ 12:1507 Օգս, 2026
  • Եկեղեցին սկսել է խառնվել ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին. Արթուր Հովհաննիսյանի ելույթը հանդարտ չանցավ 12:0707 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0107 Օգս, 2026
  • Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը 12:0007 Օգս, 2026
  • Հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5607 Օգս, 2026
  • Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ 11:4807 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 11:4007 Օգս, 2026
  • ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ 11:3907 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին 11:3807 Օգս, 2026
  • Ներգրավված եմ Իրանի հետ բանակցություններում. շուտով կարող են արդյունքներ լինել. Թրամփ 11:3007 Օգս, 2026
  • Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան 11:2107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ 11:0807 Օգս, 2026
  • Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 10:5707 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ 10:4107 Օգս, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 321 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:3607 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1907 Օգս, 2026
  • Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի 10:1707 Օգս, 2026
  • Որքան է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ 10:0607 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015