Կախատեսվում է եղանակի անոմալ տաքացում, մարդասիրական կազմակերպությունները կոչ են անում ազգային իշխանություններին աշխատել կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու ուղղությամբ: Այդ մասին ասվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության (IFRC) և ՄԱԿ-ի համատեղ
զեկույցում:
Մարդասիրական հարցերի համակարգման (OCHA) համատեղ զեկույցում նշվում է, որ «արդյունքներն ապշեցուցիչ են և անհանգստացնող: Շոգը խլում է հազարավոր մարդկանց կյանքեր և ավելի մահացու կդառնա, քանի դեռ կլիմայական փոփոխությունները կշարունակվեն»,- գրված է «Ծայրահեղ շոգ. պատրաստվելով ապագա շոգին» զեկույցում OCHA-ի ղեկավար Մարտին Գրիֆիթսն ասել է, որ ապագայում կարող են սպասվել եղանակի ավելի շատ տաքացումներ, որոնք ավելի վտանգավոր կլինեն, քան ներկայումս:
Այնուամենայնիվ, զեկույցում ասվում է, որ կանխատեսելիք եղանակային փոփոխության վրա ոչ միայն կազդի անկառավարելի կլիմայի փոփոխությունը, այլև կառավարությունների գործողությունները՝ ուղղված գլոբալ տաքացմանը հակազդելուն: Զեկույցի հեղինակները պնդում են, որ իշխանությունները պետք է ներդրումներ կատարեն ինչպես աննորմալ շոգին հարմարվելու, այնպես էլ դրա հետևանքները մեղմելու համար: «COP-27-ում մենք կոչ կանենք համաշխարհային առաջնորդներին ներդրումներ կատարել կլիմայական ճգնաժամի առաջնագծում գտնվող համայնքներում: Եթե այդ համայնքները կարողանան հաշվարկել կլիմայական ռիսկերը և պատրաստ լինեն քայլեր ձեռնարկել, մենք կարող ենք ապահովել, որ եղանակային ծայրահեղ իրադարձությունները չդառնան մարդասիրական աղետներ»,- ասել է ԿԽՄԿ գլխավոր քարտուղար Յագան Չապեյնը։
Նոյեմբերին Շարմ էլ Շեյխում տեղի կունենա ՄԱԿ-ի կլիմայական COP-27 գագաթնաժողովը։ Զեկույցում նշվում է, որ 2010-2019 թվականներին ԿԽՄԿ-ն ամբողջ աշխարհում գրանցել է 38 ջերմային ալիք, որոնք խլել են ավելի քան 70000 մարդու կյանք:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան