• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ուսուցիչը զուտ մասնագիտություն կամ աշխատանքի տեսակ չէ, այլ կոչում և անմնացորդ նվիրում. ՀՀ նախագահ
Քաղաքականություն
09:3405 Հոկ, 2022

Ուսուցիչը զուտ մասնագիտություն կամ աշխատանքի տեսակ չէ, այլ կոչում և անմնացորդ նվիրում. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Դրանում ասված է.

«Սիրելի ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Դուք այն կամուրջն եք, որը պետք է ապահովի սերունդների միջև գիտելիքի, դաստիարակության, մարդկային առաքինության և քաղաքացիական գիտակցության անխաթար կապը:

Որևէ ժամանակաշրջանում կամ որևէ հասարակության մեջ անհնար է գերագնահատել ուսուցչի դերը հանրային գիտակցության ձևավորման, կրթության ու զարգացման գործում, քանզի ուսուցիչը զուտ մասնագիտություն կամ աշխատանքի տեսակ չէ, այլ կոչում և անմնացորդ նվիրում, շարունակական ջանք ու կատարելագործում:

Ձեզանից, ձեր պատասխանատու աշխատանքից է մեծապես կախված, թե ինչպիսի Հայաստան և ինչպիսի հասարակություն կունենանք վաղը, որովհետև դուք միայն տեղեկության փոխանցման պարզունակ գործընթացի մասնակից կամ իրականացնողը չեք, այլ գիտակից ու ազատ քաղաքացու կերտողը, գիտելիքով զինված սերունդների դաստիարակողն ու դրանով իսկ բարեկեցիկ ու զարգացող Հայաստանի լինելիության երաշխավորը:

Այսօր, մեր երկրի համար վճռորոշ ժամանակաշրջանում բազմակի անգամ մեծ պատասխանատվություն է դրված ձեր ուսերին, որովհետև այսօր առավել քան երբևէ մենք կարիք ունենք լինել ուժեղ՝ մտքով, գիտելիքով և կրթությամբ, և դուք՝ այդ ամենը փոխանցելու ձեր կարողությամբ և հմտությամբ, մեր զավակների, թոռների ու սերունդների բարեկեցության, անվտանգության, մեր երկրի հզորության կերտողն եք:

Սիրելի ուսուցիչներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում տոկունություն, աշխատանքային շարունակական հաջողություններ ու անձնական երջանկություն»:

Դիտումների քանակ193
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015