• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ուկրաինայում հակամարտությունը վտանգավոր փուլում է. Բորել
19:2305 Հոկ, 2022

Ուկրաինայում հակամարտությունը վտանգավոր փուլում է. Բորել

Ուկրաինայում հակամարտությունը վտանգավոր փուլում է ուկրաինական զինված ուժերի հակահարձակման ֆոնին միջուկային զենքի կիրառման աճող սպառնալիքի պատճառով՝ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
 
«Մենք կանգնած ենք սարսափելի սցենարի հեռանկարի առաջ։ Մենք չպետք է աչք փակենք դրա վրա։ Դեռ գործ ունենք պայմանական պատերազմի սցենարի հետ, որը, սակայն, կարող է վերաճել հակամարտության՝ միջուկային զենքի կիրառմամբ՝ հաշվի առնելով, որ կողմերից մեկը միջուկային տերություն է։ Այս սցենարը մտահոգիչ է, և մենք պետք է ցույց տանք, որ մեր աջակցությունն Ուկրաինային չի թուլանում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
 
«Նախկինում մենք հստակ քաղաքականություն չենք ունեցել Ուկրաինայի նկատմամբ, իսկ հիմա ունենք այն, մենք աշխատում ենք, որպեսզի այն դառնա Եվրամիության անդամ»,- ասել է նա։ Այդ կապակցությամբ նա եվրոպացիներին հորդորել է «հասկանալ, որ վճարվող գինն արդարացի կլինի», քանի որ հակառակ դեպքում Եվրոպան ապագայում ստիպված կլինի շատ ավելին վճարել։
 
Միաժամանակ Բորելն ընդգծել է, որ բացի մարտի դաշտում հաղթանակից, «անհրաժեշտ է հաղթել գաղափարների ճակատամարտում»։ 
 
«Պատերազմի հետևում, որպես այդպիսին, կանգնած է արժեքների գերակայության համար պայքարը»,- ընդգծել է նա։  Այս ֆոնին եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոստացել է նաև ջանքեր գործադրել Ռուսաստանին հակազդելու համար:
 
«Այս պատերազմը չի կարող ավարտվել միայն այն պատճառով, որ արևմտյան աշխարհը վերջանում է: Ահա թե ինչպես է Ռուսաստանը կարծում, որ մեր ժողովրդավարությունը թույլ է, և մեր հասարակությունը չի դիմանա ցրտաշունչ ձմռանը»,- ասել է նա՝ նշելով, որ «գեներալ Մորոզն (Սառնամանիք) անցյալում արդեն օգնել է Ռուսաստանին հաղթել հակամարտություններում»: 
 
Բորելը հայտարարել է հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։ Այս իրավիճակից ելքը նա համարել է այն, որ «Ռուսաստանը ցուցադրի պատերազմի համար իր քաղաքական և բարոյական պատասխանատվությունը, վճարի ավերածությունների համար և պատժվի պատերազմական հանցագործությունների համար»։
 
Ավելի վաղ Բորելը նշել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու անհնարինությունը, որի պատճառը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների միացումն է Ռուսաստանին:

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն էլ հայտարարել էր, որ արևմտյան երկրները ցանկանում են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ձգտում են երկարացնել հակամարտությունը։

Դիտումների քանակ72
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Չեխիայի նախագահը կոչ է արել ռազմական պատասխան տալ Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեպքում 16:2805 Հոկ, 2022 Չեխիայի նախագահը կոչ է արել ռազմական պատասխան տալ Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեպքում Աշխարհ
  • Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը. Բորել 14:2605 Հոկ, 2022 Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը. Բորել Աշխարհ
  • Ուկրաինան պաշտոնապես հրաժարվել է Ռուսաստանի նախագահի հետ ցանկացած բանակցությունից 19:4004 Հոկ, 2022 Ուկրաինան պաշտոնապես հրաժարվել է Ռուսաստանի նախագահի հետ ցանկացած բանակցությունից Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015