• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանը Ռուսաստանին կոչ է արել քաղաքական քննարկումներում չօգտագործել Ղարաբաղի թեման. «Հարևաններ» Ադրբեջանը Ռուսաստանին կոչ է... 20:18
Օրը՝ 60 վայրկյանում | 06.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.04.2026 20:40
Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական ագրեսիա. Մեծ բանավեճ Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական... 22:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 13:1329 Սեպ, 2022

Ի հեճուկս բոլոր գործոնների՝ վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում. ՀՀ վարչապետ

Մինչ ՀՀ կառավարության նիստն սկսելը ՀՀ վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում իրականացված ագրեսիվ գործողություններին:

«Տեղյակ եք, անշուշտ, հարգելի գործընկերներ, երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է: Ընդ որում՝ պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում: Սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է. Հայաստանի տարածքն օկուպացված է, և մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության տարածքից:

Նաև ուզում եմ այսպիսի մեկ նրբության մասին ընդգծել. տեղյակ եք, որ մենք Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով պարզապես փորձում է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունենա իրականացնել Զինված ուժերի բարեփոխումները: Նաև տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ հնարավոր է՝ նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է, և մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը:

Բայց ամեն դեպքում ուզում եմ ընդգծել նաև, որ մենք պիտի խորապես արձանագրենք և հասկանանք ևս մեկ բան՝ այս ամենը տեղի է ունենում հեռահար կամ գուցե ոչ հեռահար մեկ նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, մենք հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մենք մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Եվ փառք բոլոր այն հերոսներին, ովքեր կանգնած են Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում:

Պիտի նաև իմանաք, որ մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ: Իհարկե, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ մենք ականջալուր ենք, ընդունում ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով: Բայց, ինչպես տեսնում ենք նաև, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի թե որևէ այլ միջազգային կազմակերպության:

Ամեն դեպքում, ես ուզում եմ ընդգծել նաև Կառավարության նիստում, որ այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է: Իհարկե, հասկանալի է, որ նման պայմաններում կյանքը բնականոն համարել չի կարելի: Հասկանալի է, որ բոլորը՝ սկսած Կառավարության անդամներից, շարունակած ամբողջ հանրությամբ, լարվածությամբ անընդհատ սպասում են լուրերի, և ամեն մի լուր, ամեն մի այդպիսի ահազանգ բոլորին շեղում է իրենց կյանքի բնականոն ցիկլից, աշխատանքի բնականոն ցիկլից, և սա հասկանալի է: Այլ կերպ լինել չի էլ կարող: Բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա, որ այո, այդ դառնությամբ, այդ կսկիծով մեզնից յուրաքանչյուրը պետք է գերկենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, որովհետև դա չափազանց կարևոր է: Մեր պաշտպանունակության համար երկրի զարգացումն ընդհանուր առմամբ, տնտեսության բնականոն աշխատանքը, համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարևոր է և անկյունաքարային նշանակություն ունի: Եվ որքան էլ դառն է, ես այդ կոչով և խնդրանքով, հորդորով պիտի դիմեմ բոլորին, որպեսզի մենք այս հանգամանքի մասին չմոռանանք:

Ամեն դեպքում, իհարկե, մեր ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, Անվտանգության խորհուրդը, մեր դիվանագիտական ծառայությունները անընդհատ աշխատում են այս թեմայի վրա, և մենք պետք է շարունակենք մեր քաղաքական ասելիքը բարձրաձայնելու, ձևակերպելու և նաև մեր առաջարկած օրակարգն իրագործելու ուղղությամբ: Մենք պետք է հստակ արձանագրենք, մեր հանրությունը պիտի իմանա՝ մեր ռազմավարական մոտեցումն է, որ մենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պետք է հետևողականորեն և սկզբունքայնորեն պաշտպանենք:

Պիտի նաև արձանագրեմ՝ ինձ համար ակնհայտ է, որ մենք 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք: Իհարկե, 3 ուղղությունները չեն բացառում մյուսները, բայց 3 ուղղություն ես ուզում եմ շեշտել: Առաջինը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Երկրորդը՝ մենք հետևողականորեն պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, և կրթության ոլորտում մեզ պետք են էական, խոշոր պետական ներդրումներ: Եվ հաջորդը՝ Հայաստանի Զինված ուժերի, բանակի հետևողական բարեփոխումներ: Այս 3 օրակարգային առաջնահերթությունները պիտի դառնան այն լոկոմոտիվը, որով մենք պետք է առաջնորդենք մեր երկիրն այս, թույլ տվեք ասել, համաշխարհային փոթորիկի մեջ, որովհետև, ցավոք, մենք ապրում ենք ժամանակներում, երբ տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում:

Ես ուզում եմ հստակ արձանագրել, չնայած դրա մասին խոսել ենք, թե ինչ է կատարվում այսօր աշխարհում: Դետալների մասին, իհարկե, լուրերով բոլորս գիտենք: Լուրերով, աշխատանքային տեղեկատվությամբ: Բայց տեղի է ունենում հետևյալը, և ես չափազանցություն չեմ համարի այն, ինչ հիմա կասեմ. ըստ էության՝ աշխարհակարգը կամ, եթե ժողովրդական լեզվով ասենք, աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է: Սրանում ոչ մի չափազանցություն չկա: Եվ մենք պետք է աշխատենք այս իրողության արձանագրմամբ:

Այսօր, ըստ էության, ես կասեմ, որ գոնե եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր և պետություն, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու: Եվ մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որպեսզի կարողանանք մեր երկիրը, ինչպես նախկինում ասել եմ, այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով, հասցնենք խաղաղ նավահանգիստ: Սրա համար մեզ պետք է հատուկ կամք, հատուկ իմաստություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն: Մենք, այնուամենայնիվ, պետք է նորից անդրադառնանք մտածողության այն բանաձևերին, որոնցով առաջնորդվել ենք. ես նկատի ունեմ, որպես պետություն և որպես ժողովուրդ: Մենք պետք է վերստուգենք այդ բանաձևերը և համոզվենք դրանց կենսունակության մեջ: Եթե չհամոզվենք կենսունակության մեջ, ուրեմն պետք է այդ բանաձևերում անել որոշակի սրբագրումներ մեր երկրի կենսունակությունը, դիմադրողականությունը և հարատևությունն ապահովելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտումների քանակ229
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ 22:1028 Սեպ, 2022 Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ Բանակ
Հիմա եթերում
Լրահոս
  • «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում առաջարկում ենք մի շարք փոփոխություններ իրականացնել. Նանուշյան 14:0407 Ապր, 2026
  • 25 մլն դոլարից ավելի ներդրում սպասում է այս կարգավորմանը. Վարդանյանը՝ ջերմատնային տնտեսություն կառուցելու տուրքը նվազեցնելու մասին 13:5907 Ապր, 2026
  • Ռեկորդային ցուցանիշ. Պապոյանը՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների աճի մասին 13:4907 Ապր, 2026
  • Պատերազմը դադարեցնելու՝ Իսլամաբադի ջանքերը հասել են կրիտիկական ու զգայուն փուլի. Պակիստանում Իրանի դեսպան 13:3807 Ապր, 2026
  • Հյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ով 13:2407 Ապր, 2026
  • Թույլ չենք տա ձեզ օգտագործել ժողովրդավարության գործիքները ժողովրդավարության դեմ պայքարելու համար. Ջուլհակյանը՝ ընդդիմադիրներին 13:2207 Ապր, 2026
  • Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 13:2107 Ապր, 2026
  • Ընտրական օրենսգիրքը լավարկում ենք հանուն նրա, որ ժողովրդավարությունը կախված չլինի մեկ անձից. Սոնա Ղազարյան 13:1907 Ապր, 2026
  • Անցել ենք համամասնական ընտրակարգի, որն իր էությամբ շարունակել է մնալ մեծամասնական. Ջուլհակյան 13:1107 Ապր, 2026
  • Ձեր ակտիվ մասնակցությունը պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կարևոր ներդրում են մեր երկրի կայուն զարգացման գործում. ՊԵԿ նախագահի ուղերձը կանանց 13:0907 Ապր, 2026
  • Պետք է հասկանանք՝ ինչ տեղ ունեն մեզանում այն կուսակցությունները, որոնք կաշառքի միջոցով փորձում են ազդել ընտրությունների վրա. Ջուլհակյան 13:0307 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 13:0007 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Սահմանամերձում բնակապահովման ծրագիրը վերաբացվել է․ նոր պայմաններ և քվոտաներ 13:0007 Ապր, 2026
  • Ինչ տեխնիկական վրիպակի շտկում է ենթադրում ԸՕ-ում փոփոխություն առաջարկող նախագիծը. Ջուլհակյանը պարզաբանում է 12:5107 Ապր, 2026
  • Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. Զելենսկի 12:4507 Ապր, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 12:3907 Ապր, 2026
  • Քննիչի գործունեության վերաբերյալ վնասակար տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող անձի գործը ուղարկվել է դատարան 12:3107 Ապր, 2026
  • Պեռաշկին ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին 12:2507 Ապր, 2026
  • ՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին 12:1907 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:1607 Ապր, 2026
  • Ձեր դարդը թողած, գնացել 8 երկրի քաղաքացու դարդն եք լացում, դուք ձեր դարդը լացեք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 12:0807 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքին 12:0307 Ապր, 2026
  • Ա մեծատառ, ու փոքրատառ, առաջարկ «ուժեղներին». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5507 Ապր, 2026
  • Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ. Թրամփ 11:3907 Ապր, 2026
  • Լուսինե Աքմաքչյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը 11:2107 Ապր, 2026
  • ԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգ 11:0807 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 11:0007 Ապր, 2026
  • Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձը 10:3907 Ապր, 2026
  • Համատեղ ջանքերով հնարավոր է հաղթահարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները. ՄԻՊ-ն այցելել է Զարթոնք բնակավայրի կրթական հաստատություններ 10:2907 Ապր, 2026
  • Ոստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերի աշխատանքը դրական արդյունքներ է տալիս. ՆԳՆ 10:2907 Ապր, 2026
  • Լոռի բերդ քաղաքատեղիի պարիսպները, բաղնիքները, միջնաբերդի եկեղեցին ամրակայված և վերականգնված են․ վարչապետ 10:1307 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Ճիշտ չեն 44-օրյա պատերազմի ժամանակ զենք չունենալու մասին պնդումները. մասնագետներ 10:0007 Ապր, 2026
  • Վիճաբանության ընթացքում ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է 09:5107 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ 09:2507 Ապր, 2026
  • Քասախում այրվել են «Ford» մակնիշի ավտոմեքենա և երկու աղբաման 09:1007 Ապր, 2026
  • Վերսկսվում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտերի ընդունումը 2026–27 ուստարվա համար․ ինչպես դիմել 09:0007 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:5007 Ապր, 2026
  • Գազամատակարարման դադարեցում՝ Վանաձորում և Ծաղկահովիտ բնակավայրում 08:4007 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2007 Ապր, 2026
  • Երևան-Աբովյան ճանապարհին ավտոմեքենան բախվել է գովազդի սյանը․ կան տուժածներ 08:1007 Ապր, 2026
  • 2026-ի մեր առաջին հեծանվային զբոսանքը Երևանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:0007 Ապր, 2026
  • «Երևանի Գարեջուր» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 677 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:5407 Ապր, 2026
  • Մանուշյանական հրատարակությունների ցուցադրություն 00:4207 Ապր, 2026
  • Ակտիվ կենսակերպ՝ առողջ կյանք. ինչպե՞ս ճիշտ մարզվել 00:3307 Ապր, 2026
  • Տուն կառուցելու վերաբացված ծրագրին արդեն 300-ից ավելի ընտանիք է դիմել. քվոտան 1 420 է 00:2107 Ապր, 2026
  • Գումարով բանակից ազատելու վերաբերյալ նախագիծը մերժվեց. իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ դեմ էին 00:0207 Ապր, 2026
  • Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 23:5206 Ապր, 2026
  • Թեհրանը մերժել է ժամանակավոր հրադադարի առաջարկը 23:4506 Ապր, 2026
  • Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի․ Անահիտ Ավանեսյան 23:3006 Ապր, 2026
  • Թմբուկների առցանց դասի ժամ․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 23:2006 Ապր, 2026
  • Հրդեհ Թաիրով բնակավայրում 23:0506 Ապր, 2026
  • Փորձառու և սկսնակ 60 ստեղծագործողի աշխատանք՝ «Էստամպ 2026»-ում 22:5706 Ապր, 2026
  • Ապրիլի 7-ի եղանակային կանխատեսումները 22:4506 Ապր, 2026
  • ՀԷՑ-ը կսուբսիդավորի 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ամսական ծախսերը․ Պետրոսյան 22:3806 Ապր, 2026
  • ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին 22:2306 Ապր, 2026
  • Սպորտի ինստիտուցիոնալացման լուրջ քայլեր են արվում. վարչապետը պարգևատրել է լավագույն մարզիկներին 22:0906 Ապր, 2026
  • Ամսաբողկի մշակություն՝ Դարակերտում 21:5706 Ապր, 2026
  • Սպորտի միջազգային օրվա առթիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է սեղանի թենիսի վաստակաշատ ներկայացուցիչ Գոհար Խանզրատյանին 21:4206 Ապր, 2026
  • «Կեղծ և մոլորեցնող պնդումներ է արել»․ Մխիթար Հայրապետյանի բանավեճի առաջարկը Նարեկ Կարապետյանին 21:3006 Ապր, 2026
  • Փորձում ենք ավելի ու ավելի մեծ աջակցություն ցուցաբերել մեր սպորտին․ Նիկոլ Փաշինյան՝ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնները 2025»-ի պարգևատրման արարողությանը 21:2206 Ապր, 2026
  • Սրբուհի Գալյանը հանդիպել է ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ 21:0806 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Հիմա հերթը արդեն լուրջ ծրագրերինն է. վարչապետը՝ սպորտի ոլորտում անելիքների մասին 21:0006 Ապր, 2026
  • Ապրիլ 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5806 Ապր, 2026
  • Ջրային կոմիտեի նախագահը Ֆիլիպիններում Պարենային համակարգերի ֆորումին անդրադարձել է ոլորտում ՀՀ որդեգրած քաղաքականությանը 20:5306 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.04.2026 20:4006 Ապր, 2026
  • Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը. IRNA 20:3106 Ապր, 2026
  • Ուկրաինան հայտարարել է ռուսական «Ադմիրալ Մակարով» ֆրեգատի ոչնչացման մասին 20:2406 Ապր, 2026
  • Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը 20:1806 Ապր, 2026
  • Պլաստիկ վիրահատության անցանկալի հետևանքները. ինչպե՞ս խուսափել 20:1206 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածել են իրանական նավթաքիմիական օբյեկտներին 20:0706 Ապր, 2026
  • Շինաշխատանքներ «Մերիդիան»-ում՝ COP17-ին ընդառաջ 20:0206 Ապր, 2026
  • Հունգարիայի ԱԳ նախարարը հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարի անվտանգության ուժեղացման մասին 19:5606 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 6. 2026 19:4606 Ապր, 2026
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել. ԲԿ տեղափոխվածի վիճակը բավարար է 19:3906 Ապր, 2026
  • Թեհրանը քննադատել է ԱԷՄԳ-ի դիրքորոշումը Բուշերի ատոմակայանին հարվածների հարցում 19:2906 Ապր, 2026
  • «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը 19:2006 Ապր, 2026
  • Պակիստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ին և Իրանին է փոխանցել հակամարտության կարգավորման ծրագիրը 19:1106 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Պատշաճ պատրաստ ենք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացմանը. վարչապետ 19:0006 Ապր, 2026
  • ՓԾ տնօրենը այցելել է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն 18:5206 Ապր, 2026
  • ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում. Լուկաշենկո 18:3306 Ապր, 2026
  • Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին 18:2106 Ապր, 2026
  • Սամվել Կարապետյանի ուժի աշխատաոճը մանիպուլյատիվ է. մասնագետներ 18:1506 Ապր, 2026
  • Հայտնաբերվել է 400 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0506 Ապր, 2026
  • 2018-ին մի խումբ անձանց կողմից խոշտանգման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17:5406 Ապր, 2026
  • Շնամարտ կազմակերպելու համար 3 անձ է ձերբակալվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 17:4506 Ապր, 2026
  • ԱԺ այգում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ 17:3506 Ապր, 2026
  • Քովիդի, պատերազմի ժամանակ արդյունավետ է ղեկավարել. ՔՊ-ն առաջարկում է ԿԲ նախագահ վերընտրել Գալստյանին 17:2306 Ապր, 2026
  • Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող 17:1206 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Անընդունելի է․ փորձագետները՝ Սամվել Կարապետյանի ուժի կեղծ պնդումների մասին 17:0006 Ապր, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր 16:5806 Ապր, 2026
  • Վանաձորում, Ծաղկահովիտ բնակավայրում գազամատակարարման դադարեցում կլինի 16:4306 Ապր, 2026
  • Կատարողականի գնահատման ճիշտ ցուցիչները կդառնան ոչ միայն Ոստիկանության աշխատանքի չափման, այլև դրա ձևավորման արդյունավետ գործիք․ ՆԳ նախարար 16:3006 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել 16:2406 Ապր, 2026
  • «Օրիոն» տիեզերանավը մտել է Լուսնի «ազդեցության ոլորտ». BBC 16:1106 Ապր, 2026
  • Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք 15:5806 Ապր, 2026
  • 1 մլրդ 100 մլն դրամ, բազմաթիվ գույքեր. Հովիկ Աբրահամյանի եղբոր, փեսաների ապօրինի գույքերի պահանջը 15:4706 Ապր, 2026
  • Կողես բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ 15:3706 Ապր, 2026
  • Կարևորվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը․ ՄԻՊ-ը Արմավիրի մարզում է 15:3306 Ապր, 2026
  • Փոփոխություններ են առաջարկվում պարտադիր զինվորական ծառայության օրենսդրական կարգավորումներում 15:2106 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին. ԻՀՊԿ 15:1006 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015