Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 4632 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 1351-ը կամ 29.17 տոկոսը:
Արենի խոշորացված համայնքում քվեարկության իրավունք ունեցող 8196 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 1436-ը կամ 17.52 տոկոսը: Արենի համայնքում ակտիվ են Արենի, Ռինդ, Ագարակաձոր բնակավայրերը (բացարձակ թվերով)։ Եղեգիս համայնքում ակտիվ են Արտաբույնք, Շատին և Քարագլուխ բնակավայրերը (բացարձակ թվերով)։
Եղեգիս համայնքում տոկոսային հարաբերակցությամբ ակտիվ է Հորս բնակավայրը։ Արենի համայնքում տոկոսային հարաբերակցությամբ ակտիվ է Գնիշիկ բնակավայրը։
Տեղեկությունը «Լուրերին» հայտնեց Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աղվան Հարությունյանը։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան