Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 16-ին ընդունել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դանգ Մին Խոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը, տրանսպորտային և լոգիստիկ ծառայությունների ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։
Կարևորելով 2017 թվականին Հանոյում կայացած առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի արդյունքները՝ կողմերն անդրադարձել են նաև հանձնաժողովի երկրորդ նիստի և դրա շրջանակում գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությանը։