• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:23
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:1114 Սեպ, 2022

Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր պահանջներին և նկրտումներին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես արդեն տեղյակ եք, սեպտեմբերի 13-ին` կեսգիշերն անց, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածում՝ ըստ էության, ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ագրեսիան տեղի է ունեցել հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ, ընդ որում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում մարտական դիրքերի, այլ նաև Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի Սոթք, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար բնակավայրերի և դրանց քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Այսօրվա դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։ Սոցիալական ցանցերում ադրբեջանցիները տեսահոլովակներ են տարածում, որտեղ կան նոր հայ ռազմագերիներ։ Այս համատեքստում կարևոր է միջազգային հանրության արձագանքը՝ թույլ չտալու 44-օրյա պատերազմի օրինակով հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող կտտանքները, բռնությունները, արտադատական սպանությունները և բռնի անհետացումները: 

Պետք է նշել, որ սանձազերծված ագրեսիային նախորդել են Ադրբեջանի՝ ամիսներ շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնող հայտարարությունները, մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ բարձրագույն մակարդակով հնչող հավակնությունները, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանի նկատմամբ իրականացվող սադրանքները։

Ադրբեջանը, իր ոճին համապատասխան, մեղադրում է հայկական կողմին լայնածավալ սադրանքներ սկսելու մեջ։ Իհարկե, կարծում եմ, տարածաշրջանի ձեր իմացությունը և տնօրինած տեղեկատվությունը բավարար է հասկանալու համար, թե որ կողմն է նախաձեռնել ագրեսիվ գործողություններ, սակայն հարկ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել այս լայնածավալ ագրեսիային նախորդած օրերի ընթացքում տեղի ունեցած զարգացումներին։

Սեպտեմբերի 2-ից սկսած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր օր տարածում էր կեղծ տեղեկատվություն, որ ադրբեջանական հենակետերի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել տարբեր տրամաչափի զինատեսակներով։ Այս տեղեկատվությունը մի քանի անգամ այդ օրերի ընթացքում պաշտոնապես հերքվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։

Մենք պարբերաբար տեղեկատվություն էինք ստանում Թուրքիայից Ադրբեջան ռազմական բեռնափոխադրում իրականացնող ինքնաթիռների վերաբերյալ։ Իսկ սեպտեմբերի 5-9-ը Թուրքիայի և Ադրբեջանի օդուժը իրականացնում էր համատեղ զորավարժություն, որի հայտարարված խնդիրը պայմանական թշնամու օդային և ցամաքային թիրախների ոչնչացումն էր։

Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը գլխավոր շտաբի հետ հանդիպման ժամանակ հանձնարարեց պատրաստ լինել անմիջապես և կտրուկ պատասխանելու սադրանքներին։ Նա նաև հավելյալ հանձնարարականներ էր տվել՝ բարելավելու Հայաստանի հետ սահմանին զինծառայողների բժշկական օգնությունը։

Նմանօրինակ քայլերի տրամաբանություն էր գործել նաև 2020 թվականին 44-օրա պատերազմին նախորդող շրջանում։

Խոսելով ավելի խորքային պատճառների մասին՝ պետք է փաստել, որ Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը պետք է առանց բանակցելու համաձայնի իր բոլոր պայմաններին,

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը, ըստ էության, վերջնագրային ոճով հայտարարեց, որ չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության հետ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, որովհետև, ըստ իրեն, Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի և արցախահայության հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին խնդիրը, որը ցանկության դեպքում կկարգավորի՝ հիմք ընդունելով Ադրբեջանի Սահմանադրությունը։ Բնակաբար, այս մոտեցումը, որևէ կերպ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, և ամենևին նման չէ խաղաղության շուրջ բանակցությունների, այլ առավելապաշտական քաղաքականության հերթական դրսևորում է։

Նույնանման պատկեր է ստեղծվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում, որտեղ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է հասնել էքստրատերիտորիալ միջանցք ստանալուն։

Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է իր տեսակետն առ այն, որ պատրաստ է հաղորդակցության ուղիներ տրամադրել Ադրբեջանին՝ ավտոճանապարհային փոխադրումների ռեժիմի հստակեցումից հետո, որը պիտի ապահովի երկրների սուվերենությունը և իրավազորությունն իր տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, երկաթուղու վերագործարկման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը խոչընդոտվում է հենց Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանի այս ագրեսիան միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է։ Ըստ էության, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր պահանջներին և նկրտումներին։

Ցավով ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը արդյունք է նաև նախորդ՝ 2021 թ․ մայիսից սկսած ագրեսիաներին միջազգային հանրության անհասցե հայտարարությունների։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, որոնք ուղիղ էին այս երկու օրվա ընթացքում հնչեցրած իրենց հայտարարություններում, և նույնանման արդարացի դիրքորոշում եմ ակնկալում նաև մյուս գործընկեր երկրներից։

Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը, որոշում է կայացրել օգտագործել դիվանագիտական ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և վերադարձնելու ադրբեջանական զորքին իրենց ելման դիրքեր։ Ըստ այդմ՝ Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Երեկ երեկոյան տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստան գործուղել ՀԱՊԿ մոնիթորինգաին առաքելություն և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Արդեն այսօր տեղի ունեցող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ստեղծված իրավիճակը։

Ակնկալում ենք, որ Ադրբեջանը անհապաղ կերպով պիտի իրականացնի հետևյալ գործողությունները՝ 

  •       կրակի ամբողջական դադարեցում,
  •       Ադրբեջանի զինված ուժերի վերադարձ իրենց նախնական դիրքեր,
  •       հայ ռազմագերիների ազատ արձակում»,- ասված է նախարարի ելույթում:
Դիտումների քանակ468
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է. Նիկոլ Փաշինյան 17:0214 Սեպ, 2022 Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է. Նիկոլ Փաշինյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը 12:3308 Օգս, 2026
  • Բանկային տվյալները գողանալու նոր փորձ՝ 15 հազար դրամի «նվերի» անվան տակ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:1908 Օգս, 2026
  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին՝ ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթին հավանություն տալու համար 12:0908 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ կտրոնի մասին. վարչապետ 11:5308 Օգս, 2026
  • Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել 11:4808 Օգս, 2026
  • Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է գլխավոր պահանջը շինարարներից. Եղիազար Վարդանյանը՝ Շինարարի օրվա առթիվ 11:4608 Օգս, 2026
  • Թրամփը սպառնացել է Շվեյցարիային 11:3408 Օգս, 2026
  • Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ 11:2308 Օգս, 2026
  • Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան 11:0908 Օգս, 2026
  • Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ 11:0008 Օգս, 2026
  • Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ 10:5608 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում 10:4808 Օգս, 2026
  • Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 10:0308 Օգս, 2026
  • Հիդրոօդերևութաբանության կենտրոնը կանխատեսել է լոլիկի, կաղամբի և սոխի բերքատվությունը 09:2708 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 09:0808 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5708 Օգս, 2026
  • Սևանի մակարդակը 1900.77 մետր է՝ անցած տարվա ցուցանիշից 16 սմ-ով բարձր 08:3308 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1808 Օգս, 2026
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:2307 Օգս, 2026
  • Լուսացույցի տեղադրում՝ առանց ասֆալտը վնասելու 19:1207 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Ինչպես է «Արարատցեմենտը» սեփականացրել մարզադպրոցը. դատախազության նոր բացահայտումը 19:0007 Օգս, 2026
  • Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումը կշարունակվի առնվազն առաջիկա 2,5 տարվա ընթացքում. Ռուբիո 18:5907 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը 18:5107 Օգս, 2026
  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 18:3907 Օգս, 2026
  • Մեղվապահությունից՝ նարդոսի այգու հիմնում և արտադրություն 18:3407 Օգս, 2026
  • ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա 2026-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ 18:2407 Օգս, 2026
  • ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան 18:1407 Օգս, 2026
  • Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 18:0307 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին 17:5507 Օգս, 2026
  • Գործընթացը տորպեդահարելու փոխարեն պետք է բարձրացնել ԵԱՏՄ գրավչությունը. ՀՀ վարչապետ 17:4107 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026
  • Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում 14:3907 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շրջանառությունից դուրս է բերել 1293 միավոր զենք 14:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3007 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 14:2207 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1507 Օգս, 2026
  • ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 14:0807 Օգս, 2026
  • ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը 14:0107 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը. Սոնա Ղազարյան 13:5407 Օգս, 2026
  • ՀԲ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը 13:4807 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում 13:4107 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Կլաուդիա Գոլդինին ներկայացրել է ՀՀ զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունները 13:3607 Օգս, 2026
  • Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 13:3007 Օգս, 2026
  • Զելենսկին և Բայրամովը քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները և Սև ծովում իրավիճակը 13:2207 Օգս, 2026
  • Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Եղոյանը՝ ընդդիմությանը 13:1107 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | ԵԱՏՄ նիստում վարչապետը հիշեցրել է՝ կառույցի սկզբունքներից է ապրանքների ազատ տեղաշարժը 13:0007 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 12:5907 Օգս, 2026
  • Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան 12:5007 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿ 12:4207 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ 12:2507 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015