Օգոստոսի 18-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ կիբեռհանցավորության հակազդման գլխավոր վարչության պետի տեղակալ Կիրիլ Վյատկինի գլխավորությամբ:
Պատվիրակությանն ընդունել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման աշխատակիցները: Քննարկվել են ժամանակակից կիբեռտիրույթում առկա սպառնալիքներն ու մարտահրավերները, փորձի փոխանակման նպատակով ներկայացվել կիբեռհանցավորության դեմ պայքարում երկու երկրների հաջողությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում ոչ մի երկիր ի զորու չէ միայնակ հակազդել կիբեռհանցագործություններին, և այս ուղղությամբ միջազգային համագործակցության հետագա ամրապնդումն այլընտրանք չունի: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր ևս:
Բելառուսական պատվիրակությունը եղել է նաև քրեական ոստիկանության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում, ծանոթացել ստորաբաժանման աշխատանքին:
Բելառուսի ՆԳՆ պատվիրակության այցը շարունակվում է: