Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, «Լուրեր»-ին ներկայացնելով «Սուրմալու»-ի տարածքում ստեղծված իրավիճակը, նշել է, որ փրկարարական աշխատանքը ինտենսիվորոն շարունակվում է: Անհետ կորած քաղաքացուն փնտրում են եռահարկ կառույցի մուտքի մոտ, իսկ անձը չպարզված քաղաքացուց նմուշառում է իրականացվել, որի պատասխանը պարզ կլինի մի քանի օրից:
Գրիգորյանը հավելել է, որ որոնողական աշխատանքին խոչընդոտում է պայթյունից տուժած շենքի փլուզվելու վտանգը: