Շարունակվում են որոնողափրկարարական, տարածքի մաքրման, ինչպես նաև հովացման աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ։
Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։
Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։
Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։
Այս բարդ պայմաններում փրկարարները, Կարմիր Խաչի ներկայացուցիչները, ՈՄԱ-ի կամավորները ահռելի աշխատանք են իրականացնում»,- գրել է նա։