«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 15-ի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
«Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հ.Գ. ցավակցում ենք զոհերի հարազատներին...
Հ.Գ.2 հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- գրել է նա:
ԱԻՆ-ը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և անձը չպարզված ինը քաղաքացու դի)։