Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն հանդիպել է սփյուռքահայ բժիշկ Յակոբ Այնթապլեանի և ֆիզիկոս Հակոբ Ագանյանի հետ:

«Անգնահատելի է ձեր դերը ինչպես 1988 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ օգնություն տրամադրելու, այնպես էլ հետագայում Հայաստանում բժշկության ոլորտում կատարած զգալի ներդրումների և թողած ավանդի հարցում», - ընդգծել է Գլխավոր հանձնակատարը:


Այնուհետև Զարեհ Սինանյանը նշել է, որ բարձր է գնահատում հայ բժիշկ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յակոբ Այնթապլեանի կողմից Հայաստանի կրթական համակարգում ներդրումներ անելու ցանկությունը: