Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության հերթական հանրահավաքը: «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պետք է վերադասավորվել, մոբիլիզացնել ուժերը, առաջ գնալ և հասնել հաղթանակի:
Նա նաև ընդգծել է, որ համաժողովրդական անհնազանդության միջոցով պետք է հասնել ՀՀ վարչապետի հեռացմանը:
Նշենք, որ ընդդիմության նախորդ՝ հուլիսի 21-ին նախատեսված հանրահավաքը չէր կայացել շոգ եղանակի պատճառով. այդ մասին տեղեկացրել էր շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: