• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը կմնա պրագմատիկ և սկզբունքային․ Կոբախիձե. «Հարևաններ» ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը... 19:57
Արարատ և Վանաձոր․ խոշորացման նոր փուլը Արարատ և Վանաձոր․ խոշորացման... 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 11:4721 Հլս, 2022

Մի շարք ուղղություններով Հայաստանն ԱլԳ երկրներում առաջատար դիրքեր ունի. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դատական ոլորտի բարեփոխումներին և ասել, որ տարածված կարծիք կա, թե դատական համակարգում բարեփոխումները թերևս բավարար հաջողություն կամ ինտենսիվություն չեն ունեցել:

«Ընդհանուր առմամբ, երբ խոսում ենք մեր իրականացրած բարեփոխումների մասին, տարածված կարծիք կա և պիտի անկեղծ ասենք, որ մենք էլ ենք համաձայն այդ կարծիքի հետ, մեզ ամենաշատը քննադատում են, որ հենց դատական համակարգում բարեփոխումները թերևս բավարար հաջողություն կամ ինտենսիվություն չեն ունեցել: Ես ինքս էլ արձանագրել եմ դա բազմիցս, որ մենք, ընդհանուր առմամբ, այնքան էլ գոհ չենք այդ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից: Բայց վերջերս թերթում էի Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը և արձանագրեցի, որ մի շարք ուղղություններով Հայաստանի Հանրապետությունը Արևելյան գործընկերության երկրներում առաջատար դիրքեր ունի, և այդ ցանկում է նաև «անկախ դատական համակարգ» ենթավերնագիրը/վերնագիրը: Մի կողմից լավ է, որ մենք ընդհանրապես միշտ ինքներս մեզնից ավելին ենք պահանջում, բայց, մյուս կողմից, մեր միջազգային գործընկերների արձանագրմամբ ունենք շատ էական առաջընթաց: Արևելյան գործընկերության երկրների շարքում լինել առաջատար այս ուղղությամբ կարևոր արձանագրում է, ընդ որում, մի շարք ուղղություններով ևս Հայաստանն առաջատար է՝ մասնավորաբար, ընտրությունների վստահելիության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ դատական բարեփոխումների հսկայական հատվածն ուղղակիորեն կապված է թվային օրակարգի հետ:

«Առանձին վերցրած ոլորտում, այսպես ասած, թվայնացում տեղի ունենալ չի կարող, որովհետև թվայնացման անկյունաքարային սկզբունքը փոխգործելիությունն է: Այսինքն՝ եթե պետական մեկ համակարգում կա թվային պլատֆորմ, պետական մյուս բոլոր համակարգերը օրենքով, ընթացակարգերով և որոշումներով պիտի հասու լինեն այդ տեղեկատվությանը, այսինքն՝ այդ տեղեկատվությունը պիտի փոխադարձաբար հասանելի լինի և համոզված եմ, որ թվայնացման բանաձևերը, մոդուլները, Թվայնացման խորհրդում քննարկվում են և համապատասխանում են քաղաքականությանը:

Արձանագրեցինք, որ Հայաստանում կան բազմաթիվ թվայնացված պլատֆորմներ, այն է՝ նախարարություններում, գերատեսչություններում թուղթը վերածել ենք էլեկտրոնային ֆայլի, բայց այն ֆունկցիոնալ չէ, այսինքն՝ դրանում, օրինակ, բառ, ազգանուն, մեզ անհրաժեշտ տեղեկատվություն չենք կարող փնտրել և գտնել, և այդ թվայնացված պլատֆորմի մեջ փնտրելու համար պետք է անել նույն գործողությունը, ինչ անում ենք թղթի վրա՝ կարդալ և փորձել գտնել, նշել և այդպես շարունակ:

Երկրորդը, գերատեսչությունները կամ դատական կառույցները հասանելիություն չունեն իրենց անհրաժեշտ թվայնացված տեղեկատվությանը: Դրա համար շատ կարևոր է, որ թվային բանաձևերը լինեն ֆունկցիոնալ և փոխգործելի: Այսինքն՝ այն մարմինը, որն օրենքով կարող է հասու լինել տվյալ տեղեկատվությանը, թվային պլատֆորմների միջոցով կարողանա հասու լինել:

Հաջորդն արդեն քաղաքացիներին է վերաբերում: Պարոն Անդրեասյանը նշեց, որ մենք հիմա, մասնավորապես, քաղաքացիական դատավարության, նոտարական ծառայությունների ոլորտում ենք թվայնացմանն առաջնահերթություն տալիս: Սա նշանակում է, որ մենք ստեղծում ենք հնարավորություն. առաջինը, իհարկե, որպեսզի հայցերը, ծանուցումները, փաստաթղթաշրջանառությունն իրականացվեն թվային ճանապարհով, բայց պլատֆորմի զուտ տեխնիկական հնարավորության առկայության պարագայում հետագայում օրենսդրական փոփոխություններով կարող ենք հասնել նրան, որպեսզի, օրինակ, քաղաքացիական դատավարությունները տեղի ունենան գրավոր ընթացակարգով: Այսինքն՝ մարդիկ, իրենց տներում նստած, այլևս դատարաններ գնալու, սպասելու անհրաժեշտություն չունենան, և գործընթացը տեղի ունենա գրավոր ընթացակարգերով, ինչը շատ կարևոր քայլ կլինի», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև անկախ դատական համակարգի հետագա բարելավման ուղղությամբ միջոցառումներին. «Մենք այս ռազմավարությամբ ընդգծում ենք, որ ոչ միայն դատական և դատաիրավական համակարգ նոր մուտք գործող անձանց, դատավորների, դատախազների և այլն բարեվարքությունը պիտի ստուգվի, այլև գործողներինը: Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքական մակարդակում դա արդեն ընդունված է, նկատի ունեմ, որ մենք՝ որպես քաղաքական իշխանություն, առաջինը մեզ վրա ենք կիրառել այդ սկզբունքը և հիմա արդեն կիրառում ենք մյուս մարմինների վրա»: Նիկոլ Փաշինյանը կարևորել է արբիտրաժային և սնանկության գործընթացների բարեփոխումները. «Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել արբիտրաժային կենտրոնի հետ կապված մեր պլաններին: Ես 2018 թվականից անընդհատ տարբեր ներդրողների հետ քննարկումների ժամանակ, երբ թեման լրջանում է, հանգում եմ կարևոր մի հարցի. աշխարհի շատ երկրներում կա հնարավորություն, որ համաներդրողները, գործընկերներն իրար հետ պայմանագիր են կնքում, ասում են՝ եթե մեր միջև վեճ առաջանա, այն պետք է հանգուցալուծվի արբիտրաժում, ասենք, օրինակ, անգլիական իրավունքի հիման վրա: Մենք բավական երկար այս թեմայի վրա աշխատել ենք, և եթե ճիշտ հասկացա, այս ռազմավարությամբ արձանագրել ենք, որ օրենսդրական, սահմանադրական այդպիսի արգելք չունենք և կարող ենք այդ արբիտրաժային կենտրոնն ստեղծել, աջակցել ստեղծմանը, օժտել նրան հնարավորություններով: Եվ օտարերկրյա ներդրողները, նույնիսկ տեղացի ներդրողներն իրար հետ համաներդրում իրականացնելիս կարող են պայմանագիր կնքել, որ իրենց հնարավոր վեճերը արբիտրաժում են լուծվելու՝ անգլիական իրավունքի, օտարերկրա իրավունքի հիման վրա: Դա նշանակում է՝ կլինի հնարավորություն, որ նրանց միջև վեճ առաջանալու դեպքում հրավիրվեն արբիտրներ, ովքեր տիրապետում են այդ իրավունքին, և վեճը լուծվի այնտեղ: Սրանք շատ կարևոր փոփոխություններ են: Եվս մեկ թեմայի մասին՝ սնանկության հետ կապված: Մենք սնանկության կառավարիչների ինստիտուտ ունենք, որը փոփոխական հաջողությամբ է աշխատում, եթե մեղմ ասենք: Փոփոխություններով նախատեսում ենք ստեղծել հնարավորություն, որ որևէ միջազգային ընկերություն հրավիրվի որպես սնանկության կառավարիչ: Այսինքն՝ եթե լինեն իրավիճակներ, կարող ենք միջազգային հեղինակավոր ընկերության հրավիրել, ասել, որ այս ընկերությունը սնանկացման պրոցեսի մեջ է. եթե կա հնարավորություն այն վերակենդանացնելու, խնդրում ենք վերակենդանացնել, եթե չկա՝ սնանկության գործընթացն այնպես իրականացնենք, որ պարտատերերի իրավունքները մաքսիմալ հաշվի առնվեն և պաշտպանվեն: Հիմա մեր երկրում նույնիսկ 20 և ավելի տարվա սնանկության գործեր կան, որոնք ունեն մեկ առանձնահատկություն՝ պարտատերերն այդ ընկերություններից իրենց ստանալիքը չեն կարողանում ստանալ: Եվ, ըստ էության, անվերջանալի պրոցես է: Թվում է, թե պիտի պարզ լուծումներ լինեն, բայց պարզ լուծումներ չկան: Երբեմն նույնիսկ դեպքեր ունենք, որ գույքը կա, ամեն ինչը կա, բայց պրոցեսներն առաջ չեն գնում սնանկության պրոցեսը ոչ ճիշտ կառավարելու հնարավորությունների սահմանափակման առումով»:

Վարչապետը նշել է, որ ռազմավարությունը բավական ծավալուն փաստաթուղթ է, և Կառավարության նիստերում բազմիցս անդրադառնալու առիթներ կլինեն դրանից բխող իրավական ակտերի մշակման առումով. «Համոզված ենք՝ որակյալ ռազմավարություն ենք ստացել և հետևողական քայլերով առաջ գնալու դեպքում անկախ դատական համակարգ ունենալու մեր լիդերությունը, մասնավորապես, Արևելյան գործընկերության պլատֆորմում ոչ միայն կպահպանենք, այլև կամրապնդենք»:

Դիտումների քանակ157
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գյումրին՝ որպես կենդանի պատմություն․ Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է քաղաքի դիմագիծը 00:2216 Սեպ, 2026
  • Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ 23:5715 Սեպ, 2026
  • Պետությունը համահարթեցրել է ծննդյան միանվագ նպաստի չափը 23:3015 Սեպ, 2026
  • Գլխավոր շտաբի պետի գիշերային ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են 23:1615 Սեպ, 2026
  • Փաստաթղթերը կեղծել են պաշտոնյաները, կոչումը շնորհել է հայրը. նոր մեղադրյալներ՝ Գասպարյանի գործով 23:0015 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը գիշերային անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասերում 22:5315 Սեպ, 2026
  • Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ. Ֆիդան 22:2815 Սեպ, 2026
  • ԱԳՄԱ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգը 22:0915 Սեպ, 2026
  • Հարցազրույց Անահիտ Ավանեսյանի հետ 22:0015 Սեպ, 2026
  • Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ 21:4115 Սեպ, 2026
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամը կգործի նոր մոտեցմամբ. 2025-ի ծրագրերը 21:2615 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ծեծ, սպառնալիքներ և հարկադիր աշխատանք․ կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը 21:0015 Սեպ, 2026
  • Ռոբերտ Էլիբեկյան. Հավատի խաչվող գույները 20:5615 Սեպ, 2026
  • Օրինական ճանապարհով Գյումրիում արտահերթ ընտրությունը հրամայական է. Բաղդասարյան 20:4815 Սեպ, 2026
  • Արման Եղոյանի հայտարարությունը բորբոքեց կրքերը. ԱԺ նիստը 20:4215 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3615 Սեպ, 2026
  • Կանադան կմնա ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերը շատ առանցքային ոլորտներում. Քարնի 20:2815 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2026 20:2215 Սեպ, 2026
  • Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ 20:1415 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 15. 2026 20:0915 Սեպ, 2026
  • Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը 20:0315 Սեպ, 2026
  • Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան 20:0115 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունը 19:5615 Սեպ, 2026
  • Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ադրբեջանում է 19:4415 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 19:3315 Սեպ, 2026
  • Երևանի երեք համալսարան սկսել է գործակցել բուհերի միջազգային վարկանիշավորման QS կազմակերպության հետ 19:2815 Սեպ, 2026
  • ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա 19:1915 Սեպ, 2026
  • Շուրջպար՝ Ստեփանավանի հրապարակում. հայերը «Թամզարա» են պարում 19:1415 Սեպ, 2026
  • Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին 19:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կազատականացվի ՀՀ-ից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը. ԵԽ-ն հավանություն է տվել առաջարկին 19:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 18:5815 Սեպ, 2026
  • Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ 18:5115 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար 18:3915 Սեպ, 2026
  • Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու 18:2815 Սեպ, 2026
  • «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը»․ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում 18:2315 Սեպ, 2026
  • Դեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և Վալոնիայի միջև համագործակցությունը 18:1115 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն 17:5615 Սեպ, 2026
  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար 17:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները 17:3315 Սեպ, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2415 Սեպ, 2026
  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում 17:2115 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ 17:1415 Սեպ, 2026
  • Դպրոցականները բացահայտում են բժշկի մասնագիտությունը 17:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը. մասնագետները՝ գնաճի մասին 17:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները 16:5915 Սեպ, 2026
  • Ոչ պաշտոնական շփումներ գործընկերների հետ․ շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը Չինաստան 16:5315 Սեպ, 2026
  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել 16:4615 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:4215 Սեպ, 2026
  • Պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չստիպեին Վաշինգտոնին հրաժարվել Թրամփ-Պուտին պայմանավորվածություններից. Լավրով 16:3715 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է 16:2615 Սեպ, 2026
  • Ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ ՀՀ-ից դիմում չենք ստացել. Գալուզին 16:1315 Սեպ, 2026
  • ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ 16:0215 Սեպ, 2026
  • Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը 15:5315 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը 15:4715 Սեպ, 2026
  • Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին 15:4315 Սեպ, 2026
  • Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը 15:3815 Սեպ, 2026
  • Գիտություն-բիզնես գործակցությունը՝ տնտեսության շարժիչ ուժ 15:2415 Սեպ, 2026
  • Սիրիայում շարունակվում են իշխանությունների որոշման դեմ ցույցերը 15:1215 Սեպ, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 15:0915 Սեպ, 2026
  • Ալիևն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 15:0415 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Եթե չեն ուզում հանեն, դա քննարկման հարց է. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի մասին 15:0015 Սեպ, 2026
  • Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան 14:5915 Սեպ, 2026
  • «Գրանդ Քենդի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 67 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5615 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը 14:4115 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3015 Սեպ, 2026
  • Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման․ ԱՆ 14:2715 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1315 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները 13:5815 Սեպ, 2026
  • Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին 13:4815 Սեպ, 2026
  • Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը 13:4515 Սեպ, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է 13:3915 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են հրդեհի տարածումը և ահազանգել Փրկարար ծառայություն 13:3315 Սեպ, 2026
  • Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ 13:2115 Սեպ, 2026
  • Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք 13:1415 Սեպ, 2026
  • Ամենակարևորը մեզ համար խնամքն է խաղաղության նկատմամբ. Ալեքսանյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին 13:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Գալուզինն անդրադարձել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցին | 15.09.2026 13:0015 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով 12:5415 Սեպ, 2026
  • Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին 12:4515 Սեպ, 2026
  • Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը 12:3915 Սեպ, 2026
  • Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին 12:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր 12:2915 Սեպ, 2026
  • Թրամփը շտապել է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է էներգետիկ հրադադար հաստատվել. Financial Times 12:1715 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1515 Սեպ, 2026
  • Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում 12:1115 Սեպ, 2026
  • Գյումրիում պետք է իշխանափոխություն. Նազելի Բաղդասարյան 12:0515 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ժամանել է Պեկին 12:0315 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0015 Սեպ, 2026
  • Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ 11:5715 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի. Զելենսկի 11:4915 Սեպ, 2026
  • Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ իրազեկում 11:4115 Սեպ, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3815 Սեպ, 2026
  • Ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել 11:3615 Սեպ, 2026
  • Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին 11:2915 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում 11:2315 Սեպ, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն 11:1215 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն 11:0215 Սեպ, 2026
  • Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ 10:4915 Սեպ, 2026
  • Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4515 Սեպ, 2026
  • Շարունակվում է ՄԻՊ-ի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը 10:1015 Սեպ, 2026
  • Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ 10:0615 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015