Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից 10 օր անց՝ 10-ամյա դադարից հետո, զրուցեցին հարևան երկու երկրների ղեկավարները: Թե որքան է տևել Փաշինյան-Էրդողան զրույցը՝ հայտնի չէ, իսկ դրան հետևած հայկական ու թուրքական հաղորդագրությունները հակիրճ էին ու նույնաբովանդակ. գլխավոր ուղերձը՝ կողմերը պատրաստ են շարունակելու կարգավորման գործընթացը:
Փորձագետները հուլիսի 11-ի հեռախոսազրույցը մեկ քայլ առաջ են համարում հայ-թուրքական հարաբերություններում և համոզմունք հայտնում, որ բաց սահմանով Թուրքիան Հայաստանի համար ավելի կանխատեսելի հարևան է:
Վերլուծաբանները պնդում են՝ որքան առաջ ենք գնում հարաբերությունների կարգավորման հարցում, այնքան նվազում է Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու հավանականությունը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան