Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հերթական հանրահավաքը սկսվել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ մասնագիտությամբ բժիշկ իր պաշտպանյալը չէր ցանկանում խոսել իր առողջական վիճակի մասին, նաև թույլ չէր տալիս այդ մասին խոսել դատարանի առաջ:
Մելիքյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում Արմեն Գրիգորյանի հանդեպ վատ վերաբերմունք չի եղել:
Պաշտպանը հրապարակել է կալանքի միջնորդության տեքստը, ասել, թե Արմեն Գրիգորյանը ենթարկվել է քաղաքական հետապնդման: