ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արգինա համայնքում ծանոթացել է միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Նախագիծն իրականացվում է ՀՀ պետական բյուջեով «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ծրագրի» շրջանակում:
100 աշակերտի համար նախատեսված և 360 քմ ապաստարան ունեցող դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա դեկտեմբերին:
Ծրագրի արժեքն է 680 մլն դրամ: Հարգանքի տուրք մատուցեցի նաև 44-օրյա պատերազմում զոհված հերոսի հիշատակին»,- գրել է նա: