Միություն, պայքար, հաղթանակ՝ այս կարգախոսով է անցել ընդդիմության հերթական հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում, որի մասնակիցները հայտարարել են՝ պայքարի ավարտը լինելու է այս իշխանության հեռացումը:
Հանրահավաքը վարողը նշել է՝ իրենց հաճախ են հարցնում՝ ինչ նպատակ ունի պայքարն այդ ձևաչափով շարունակելը: Դաշնակցական Սևակ Նազարյանը հավաստիացրել է, որ հենց իրենց՝ հրապարակում գտնվելով են խոչընդոտում, նրա ձևակերպմամբ՝ իշխանության՝ թուրքական օրակարգն առաջ տանելը: Ըստ նրա՝ իշխանությունը վախենում է ոչ միայն շարժումից, այլև շարժման յուրաքանչյուր մասնակցից:
Հանրահավաքին չի մասնակցել Իշխան Սաղաթելյանը: Նա այս օրերին Եվրոպայում է, թիմակիցների հավաստմամբ՝ հանդիպումներում ներկայացնում է «Դիմադրություն» շարժման օրակարգը: