Արդեն մեկ տարի մայրաքաղաքում հասարակական կարգը պահպանում, ճանապարհային երթևեկությունը կարգավորում, տարատեսակ հանցագործությունների դեմ պայքարում է պարեկային ծառայության Երևանի գունդը:
Այս տարվա ապրիլից էլ մայրաքաղաքի հաջողված փորձը ներդրվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում: Առաջիկայում ևս չորս մարզի հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկը կհսկեն պարեկային ծառայության մարզային ստորաբաժանումները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Գործունեության մեկ տարվա ընթացքում միայն Երևանի պարեկները բացահայտել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության շուրջ 160 դեպք:
Արդեն իսկ հասցրել են ապօրինի թմրամիջոցներ հայտնաբերել նաև Շիրակի և Լոռու պարեկները: