ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի և Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համապատասխան հոդվածով ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձին տրվում է հնարավորություն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում ազատվել նշանակված տուգանքի 75 տոկոսից:
Ըստ հիմնավորման՝ առաջարկվող փոփոխությունները դրական կանդրադառնան տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների վրա` վերջիններիս սոցիալական բեռը թեթևացնելու տեսանկյունից:
Կարևորվել է Կառավարության վարած քաղաքականությունը, ինչը հնարավորություն է տալիս մեղմել որոշ իրավախախտումների համար սահմանված տուգանքները: