ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ առաջարկվող լրացումը կնպաստի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ու այս ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ամրապնդմանը:
Փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Այս և այսօր քննարկված մյուս նախագծերը հանձնաժողովի առաջարկով կընդգրկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում: