• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը կամ ճանաչումը քաղաքական հարցեր են. Խաչատրյան Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 16:5906 Հնս, 2022

Հայաստանի հաջորդ գերակայությունը ՀԱՊԿ զորքերի հետագա զարգացումն է. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում:

«Հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ ողջունել ձեզ:

Գործընկերնե՛ր, անցյալ տարի Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը: Կցանկանայի ձեզ ընդհանուր գծերով տեղեկացնել 2021-2022 թթ. ընթացքում ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնայնությունների իրականացման ընթացքի մասին:

Կազմակերպության նախագահությունը ստանձնելով որպես առաջնահերթություն՝ խնդիր է դրվել արդիականացնել ճգնաժամային արձագանքման, մոնիթորինգի, ճգնաժամային իրավիճակների կանխատեսման և կանխարգելման մեխանիզմները: Գոհունակությամբ կցանկանայի նշել, որ այս գերակա ուղղություններով ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Խոսքը ճգնաժամային արձագանքման մեխանիզմների մասին է:

Ինչպես գիտեք, այս տարվա սկզբին հաշվի առնելով Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի հայտը` Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, շտապ խորհրդակցություններ նախաձեռնեց կազմակերպության երկրների ղեկավարների հետ, ինչի արդյունքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու իր որոշման մասին:     

Խաղաղապահ գործողության արդյունքները հավաստեցին կազմակերպության պատրաստակամությունը՝ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ ժամանակին միջոցներ ձեռնարկելու հարցում և ցուցադրեցին ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային կայունության պահպանման գործում: Մենք միշտ համարել ենք, որ ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման մեխանիզմները պետք է ճիշտ աշխատեն: Մինչ այդ Հայաստանը մի իրավիճակում էր, երբ մենք սպասում էինք, որ մեխանիզմները կաշխատեն, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ:

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքական համակարգման խորացմանը և փոխադարձ աջակցությանը միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման համար, որոնք շոշափում են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը: Միանգամայն համոզված ենք, որ նման միասնությունը պետք է դրսևորվի կազմակերպության ցանկացած միութենական պետության նկատմամբ:

Այս տարի զգալի ջանքերն ուղղված են կազմակերպության Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ճգնաժամային իրավիճակներին արձագանքման համակարգի կատարելագործմանը, համապատասխան որոշումների ընդունման մեխանիզմի արդիականացմանը, առաջին հերթին՝ նորմատիվ-իրավական բազայի զարգացման, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման կենտրոնի շրջանակում փոխգործակցության հաստատմանը:

Հայաստանի Հանրապետության հաջորդ գերակայությունը ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) հետագա զարգացումն է, նպատակադրված խնդիրների կատարման նրանց պատրաստակամության պահպանումը՝ հաշվի առնելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անմիջական մերձակայքում գտնվող տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության դինամիկայի և փոփոխման կանխատեսումը:

Առանձին կցանկանայի ընդգծել կազմակերպության խորհրդարանական չափման դերը, որի գծով մեր առաջնահերթություններն են անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրության մերձեցումն ու ներդաշնակեցումը՝ հաշվի առնելով մարտահրավերներն ու սպառնալիքները, այդ թվում՝ թվային, տնտեսական, ֆինանսական, բնապահպանական ոլորտներում:

Մենք նաև ջանքեր ենք գործադրում խորհրդարանական վեհաժողովի ինստիտուցիոնալ շարունակական զարգացման և ակտիվացման համար: Այս համատեքստում կարևոր և ժամանակին եմ համարում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի կատարելագործման առաջարկը:

Պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության նախագահությունն անցնում է աշխարհի անվտանգության ճարտարապետության բարդ փոխակերպման ժամանակաշրջանում:

Մենք ականատես ենք, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է, և կազմակերպության անդամ պետությունները շարունակում են բախվել նոր մարտահրավերների ու սպառնալիքների: Դաշնակցային պետությունների սահմանների ամբողջ պարագծով շարունակում է աճել կոնֆլիկտային ներուժը: Բարդ և ծանր իրավիճակ է Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին:

Հուսով ենք, որ հակամարտող երկրների միջև առկա խնդիրները լուծում կստանան դիվանագիտական ճանապարհով: Լարված է մնում նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է բավականին ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի: Հուսով ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, որոնք առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում, կվերականգնեն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստատուս-քվոն:

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2020 թ. նոյեմբերի 9-ի բոլոր պայմանավորվածությունների և պետությունների ղեկավարների հաջորդ եռակողմ հայտարարությունների կատարմանը: 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրների համատեքստում առաջնայինը հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ քաղաքացիական անձանց անվերապահ և անհապաղ վերադարձն է, ինչպես նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում:

Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չէ, դա Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հարցն է:

Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում առանցքային դեր պետք է խաղա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը չխախտել իրենց ռազմատենչ և ծավալապաշտական հռետորաբանությամբ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը:

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության հաստատմանը և բազմիցս արձանագրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը: Համապարփակ խաղաղության հասնելու համար մենք օրակարգը լրացրեցինք մեր առաջարկություններով և հանձնեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ որքան էլ արդիական լինեն Հայաստանի կողմից հնչեցված կազմակերպության զարգացման առաջնահերթությունները, արդյունքների կարելի է հասնել միայն հավաքական անվտանգության համակարգի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի, կառուցողական և արդյունավետ համագործակցության ու կազմակերպության անդամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացման շնորհիվ:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ասված է ելույթում:

 

 

Դիտումների քանակ163
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակություններին 19:0106 Հնս, 2022 Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակություններին Քաղաքականություն
  • Ալեն Սիմոնյանը և Վյաչեսլավ Վոլոդինը կարևորել են ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը 14:2106 Հնս, 2022 Ալեն Սիմոնյանը և Վյաչեսլավ Վոլոդինը կարևորել են ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը Քաղաքականություն
  • ԼՂ հիմնախնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց. Ալեն Սիմոնյան 12:4106 Հնս, 2022 ԼՂ հիմնախնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց. Ալեն Սիմոնյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Այս տարի վերջապես արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը. Ջուլհակյան 13:2712 Օգս, 2026
  • Վենսը դիմել է Կիևին` չհարձակվել Նովոռոսիյսկում գտնվող Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալն օգտագործող լցանավերի վրա. FT 13:2212 Օգս, 2026
  • Ամեն ինչ գնում է նորմալ, կանխատեսելի ժամանակացույցով. Արման Եղոյանը՝ TRIPP նախագծի մասին 13:1412 Օգս, 2026
  • Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյանը՝ ընդդիմադիրներին 13:0712 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետական համակարգում միջազգային կրթությամբ մասնագետների առաջին նշանակումները 13:0012 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը 12:5512 Օգս, 2026
  • Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան 12:4912 Օգս, 2026
  • Պանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվի 12:3912 Օգս, 2026
  • «Կաբարկո» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 11 մլրդ 201 մլն դրամի հարկ է վճարել 12:3112 Օգս, 2026
  • Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ 12:2012 Օգս, 2026
  • Միջին նորոգման աշխատանքներ՝ Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհին 12:1512 Օգս, 2026
  • Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊ 12:0112 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0012 Օգս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5212 Օգս, 2026
  • Այս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. Չախոյան 11:5112 Օգս, 2026
  • TRIPP նախագիծն արդեն սկսվել է և կյանքի կկոչվի մոտ ապագայում. Ալիև 11:4512 Օգս, 2026
  • Երիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար 11:4112 Օգս, 2026
  • Հիմա դուք էդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն, որ իր ավազանի անունը դարձնում եք ՀՀ մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրեր. Կոնջորյան 11:3712 Օգս, 2026
  • Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրանց 11:2912 Օգս, 2026
  • Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է 11:1012 Օգս, 2026
  • ԱԺ-ում բանավեճ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի շուրջ 11:0512 Օգս, 2026
  • Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 10:4412 Օգս, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ կալանավորվել է 10:2412 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1612 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ 10:1512 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Փոխարտգործնախարարները կարևորել են հումանիտար խնդիրների հասցեագրումը | 12.08.2026 10:0012 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին 09:5112 Օգս, 2026
  • Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար 09:3912 Օգս, 2026
  • Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն 09:2712 Օգս, 2026
  • Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին 09:1212 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցել 08:5712 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:5012 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:2312 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 00:4212 Օգս, 2026
  • Dalan Fest. Գյումրու պատմական դալաններում ռոք է հնչում 00:3912 Օգս, 2026
  • Լիբանան-Իսրայել բանակցություններում առաջընթաց կա. Աուն 00:1812 Օգս, 2026
  • Դիլիջանում կբացվի տեքստիլի միջազգային ցուցահանդեսը 00:1112 Օգս, 2026
  • Մեղրաքամի տոն՝ Լեռնաջուրում 23:4211 Օգս, 2026
  • Շիրակի մարզը պատրաստ է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» հաջորդ ծրագրին. Շիրակի մարզպետ 23:3311 Օգս, 2026
  • Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 23:1811 Օգս, 2026
  • ՀԿԿ-ում ավարտվել է ընտրակաշառքի գործով ևս մեկ վարույթի նախաքննություն 23:0011 Օգս, 2026
  • ԱԺ-ում շարունակել են լսել հանձնաժողովների նախագահի թեկնածուներին 22:4211 Օգս, 2026
  • Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի զույգերը հայտնի են 22:2711 Օգս, 2026
  • Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը 22:1111 Օգս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 21:5111 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ 21:4511 Օգս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ 21:3311 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր Սահմանադրությունից մինչև «քաղբանտարկյալներ»․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0011 Օգս, 2026
  • Կոմիտասի դաշնամուրային երկերի ընտրանին. նոր հրատարակություն 20:5611 Օգս, 2026
  • Օգոստոս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4911 Օգս, 2026
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026
  • ՉԼ. «Արարատ-Ամենիան» պատրաստվում է նոր պատմություն գրել 20:2811 Օգս, 2026
  • Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը 20:2311 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 11. 2026 20:1711 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը 20:1111 Օգս, 2026
  • Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:0411 Օգս, 2026
  • Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել 19:5611 Օգս, 2026
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015