Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը, ՆԳ նախկին նախարար Արսեն Ավակովը և Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը չեն ներկայացել Անվտանգության ծառայություն հարցաքննության, նրանց նորից կկանչեն մայիսի 30-ին, հաղորդում է «Ուկրաինսկիե վեստի»-ն։
Յացենյուկին, Ավակովին և Տուրչինովին կանչել են հարցաքննության՝ որպես վկա Դոնբասում ածխի գնումների գործով։ Այն ուղղված է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի, Ռադայի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի և էներգետիկայի նախկին նախարար Վլադիմիր Դեմչիշինի դեմ:
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հանրապետության հեռուստաալիքներին էր փոխանցել Մեդվեդչուկի ցուցմունքի տեսագրությունը, որում նա պնդում է, որ ապօրինի սեփականաշնորհել է նավթամուղը և կազմակերպել ածխի առևտուր Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ՝ Պորոշենկոյի անմիջական հրահանգով։ Նախկին նախագահի փաստաբանը հայտարարել է, որ Մեդվեդչուկի ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը։ Ապրիլին անվտանգության ծառայությունը նախագահ Զելենսկու հանձնարարությամբ ձերբակալեց Մեդվեդչուկին: