Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Նախագծով առաջարկվում է թեթևացնել Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը և նրա ենթակայությանը թողնել միայն որոշակի տեսակի հանցագործությունների քննությունը:
Հակակոռուպցիոն կոմիտեին թողնվելու են պաշտոնատար անձանց կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունները, իսկ մասնավոր գործերը փոխանցվելու են այլ մարմինների, մասնավորապես, Քննչական կոմիտեին:
2021 թ. հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուր քննիչ իր վարույթում ունեցել է 10-11 գործ: