Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի խոսքով՝ նախատեսվում է լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը:
«Առաջարկվում է սահմանել լիզինգի առարկա տրանսպորտային միջոցների բացթողման արգելք այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով ամրագրվել է լիզինգառուի կամ վերջինիս լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանից»,- ասաց Մինասյանը:
Նախագծի ընդունմամբ, ըստ Մինասյանի, կկանխվի լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի՝ սահմանը հատելու հետ կապված խնդիրները: