• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Քաղաքային բարեփոխումներ Քաղաքային բարեփոխումներ 19:43
Էրդողանն իմ ընկերն է, նա «պինդ ընկույզ» է. Թրամփ. «Հարևաններ» Էրդողանն իմ ընկերն է,... 19:21
Օրը՝ 60 վայրկյանում | 10.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 10.12.2025 19:23
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 12:4724 Մայ, 2022

Միջազգային կազմակերպությունների՝ ԼՂ մուտք գործելու անկարողությունը սրում է իրավիճակը՝ ժողովրդին զրկելով հումանիտար և բժշկական օգնությունից. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին հանդես է եկել ելույթով:
 
Նախարարն անդրադարձել է COVID-19 համավարակի պատվաստումների գործընթացին, հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների պահանջարկին, Հայաստանում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագրին և Արագ արձագանքման բժշկական թիմի գործունեությանը, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հոգեսոցիալական և առողջապահական հարցերին:
 
«Հարգարժան պարոն նախագահ, հարգելի պատվիրակներ,
 
տիկնայք և պարոնայք,
 
Մեծ պատիվ է մասնակցել Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին, և անհրաժեշտ է գնահատել այն փաստը, որ COVID-19 համավարակի պատճառով առաջացած երկարատև դադարից հետո մենք հնարավորություն ունենք ֆիզիկապես ներկա գտնվելու այստեղ` Ժնևում:
 
Ուրախ եմ նշել, որ համավարակը որոշ չափով նահանջել է` թույլատրելով Հայաստանին վերաբացել և վերապրոֆիլավորել հիվանդանոցները, որպեսզի կարողանանք սպասարկել բնակչության ավելի մեծ հատվածին:
 
Թերևս ականատես եղանք աշխարհում պատվաստանյութերի ընդհանուր սակավությանը, COVID-19 համավարակի ընթացքում պատվաստումների գործընթացի ընդհատումների պատճառով երեխաների պատվաստումների թիվը զգալիորեն տուժել է:
 
Ուրախ եմ նշել, որ այս առումով մենք ունենք առաջընթաց, քանի որ Հայաստանում երեխաների պատվաստումների թիվը 2020-2021 թվականների համեմատ զգալիորեն բարելավվել է, բոլոր տարիքային խմբերի ամբողջական ծածկույթը 90%-ից բարձր է:
 
Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկեր երկրներին և կազմակերպություններին` COVID-19-ի դեմ պայքարում վերջին 2 տարվա ընթացքում անգնահատելի աջակցության, անհրաժեշտ և կյանքը փրկող պատվաստանյութերի մատակարարման համար: Համավարակի արդյունքում Հայաստանում գրանցվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների պահանջարկի զգալի աճ:
 
Մեր կառավարությունը տրամադրում է անվճար հոգեբանական խորհրդատվություն` քովիդ հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներին, բուժաշխատողներին և խոցելի խմբերին:
 
Մարտի 22-ին մենք ստեղծել ենք «Հոգեկան առողջության» կոալիցիա` կառավարական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ասոցիացիաների ավելի քան 40 ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
Պատիվ ունեմ լինելու Համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի մի մասնիկը և վստահ եմ, որ այն հնարավորություն կտա ապահովելու մեր քաղաքացիների հոգեկան բարեկեցությունը բոլոր ժամանակներում:
 
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը ևս նպաստել է հոգեսոցիալական աջակցության պահանջարկի մեծացմանը՝ առողջությանն առնչվող այլ մարտահրավերներին զուգահեռ։
 
Նպաստող գործոններից մեկն էլ Ադրբեջանի շարունակական հրաժարումն է ռազմագերիներին հայրենադարձելուց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը: Ավելին` պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին օգնությունը հատուկ ուշադրություն է պահանջում, հատկապես պրոթեզների ձեռքբերման համար։
 
Միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՀԿ-ի, Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անկարողությունը՝ Ադրբեջանի քաղաքական դիրքորոշման պատճառով սրում է իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զուրկ թողնելով հումանիտար և բժշկական օգնությունից:
 
Հարգելի՛ գործընկերներ, երկար ժամանակ է, ինչ պատրաստվում ենք ներկայացնել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագիրը Հայաստանում, սակայն համավարակի պատճառով մեր ժամկետները փոփոխվել են: Այժմ ապահովագրական սխեմայի ներդրման համահունչ քաղաքականության մշակման գործընթացում ենք, որը հասանելի կլինի արդեն հաջորդ տարի, միաժամանակ ծավալուն աշխատանքներ են տարվում առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման ուղղությամբ:
 
Գիտակցելով ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում արտակարգ իրավիճակներում արձագանքելու որակյալ բժշկական հզորությունների ստեղծման կարևորությունը` ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՀԿ-ի կողմից դասակարգվող արագ արձագանքման բժշկական ազգային թիմ ստեղծելու նախաձեռնությանը:
 
Ուրախ եմ նաև տեղեկացնել, որ հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումը` համախմբելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր վեց շրջաններից արագ արձագանքման բժշկական թիմերի տարբեր խմբերի համայնքները:
 
Հաջողություն եմ մաղթում վեհաժողովի աշխատանքներին:
 
Շնորհակալ եմ ուշադրության համար»,- ասված է ելույթում:
 

 

Դիտումների քանակ63
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Անահիտ Ավանեսյանը Ժնևում անդրադարձել է պատվաստանյութերի հավասար, արդար և ժամանակին բաշխման կարևորությանը 23:1323 Մայ, 2022 Անահիտ Ավանեսյանը Ժնևում անդրադարձել է պատվաստանյութերի հավասար, արդար և ժամանակին բաշխման կարևորությանը Քաղաքականություն
  • Անահիտ Ավանեսյանն իր վրացի գործընկերոջն առաջարկել է փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում 19:3623 Մայ, 2022 Անահիտ Ավանեսյանն իր վրացի գործընկերոջն առաջարկել է փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում Հասարակություն
  • Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային վեհաժողովին 17:1823 Մայ, 2022 Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային վեհաժողովին Հասարակություն
  • Պետք չէ կորցնել զգոնությունը, պետք է շարունակել պատվաստումային գործընթացը. Անահիտ Ավանեսյան 16:2223 Մայ, 2022 Պետք չէ կորցնել զգոնությունը, պետք է շարունակել պատվաստումային գործընթացը. Անահիտ Ավանեսյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Մխիթար Հայրապետյանը հանդիպել է LinkedIn-ի հայաստանյան համայնքի ներկայացուցիչներին 22:3010 Դեկ, 2025
  • Հանդիպում Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ․ Փաշինյան 22:2610 Դեկ, 2025
  • Իջևանի նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և 2 միլիոնի փողերի լվացման համար 22:1210 Դեկ, 2025
  • Հարցազրույց Լիլիթ Դալլաքյանի հետ 22:0010 Դեկ, 2025
  • Դիվանագիտական կրթություն. Երևանը և Աթենքը ընդլայնում են կապերը 21:5710 Դեկ, 2025
  • Համբարձում Մաթևոսյանը ՄԹ բնության նախարարին է ներկայացրել COP17-ի տարբերանշանն ու կարգախոսը 21:5410 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Հունաստանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը 21:4310 Դեկ, 2025
  • Լիանա Թովմասյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալի պաշտոնում 21:3610 Դեկ, 2025
  • Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան 21:2410 Դեկ, 2025
  • Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը 21:1910 Դեկ, 2025
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Փաշինյանն ուզում է անել այն, ինչ պետք է անի. Լուի Գոհմերտ 21:0010 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5710 Դեկ, 2025
  • Էկոպարեկները Ծովագյուղին հարող ջրային տարածքից դուրս են բերել 62 ձկնորսական ցանց. կազմվել են արձանագրություններ 20:5310 Դեկ, 2025
  • Բաքվում Գալուզինը քննարկել է ՌԴ-Ադրբեջան օրակարգի և տարածաշրջանի հարցերը 20:5010 Դեկ, 2025
  • Սահմանագոտում կարևոր ճանապարհների ձնամաքրման աշխատանքները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով. ՊՆ 20:4510 Դեկ, 2025
  • Բռնցքամարտիկներ Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը դուրս են եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ 20:4010 Դեկ, 2025
  • Դավիթ Կարապետյանը ELIAMEP խորհրդի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը 20:3610 Դեկ, 2025
  • Թուրքիան պետք է հրաժարվի ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերից. Թոմ Բարաք 20:3510 Դեկ, 2025
  • ԵՄ-ն համաձայնեցրել է ռուսական գազից հրաժարվելու մեխանիզմը 20:3010 Դեկ, 2025
  • Բեռլինից ժամանեցի Համբուրգ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 20:2510 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը 20:2210 Դեկ, 2025
  • Դավիթ Կարապետյանը և ICBSS-ի տնօրենն անդրադարձել են «Թրիփ ուղի» ծրագրին 20:1710 Դեկ, 2025
  • 100 հուշարձան՝ մեկ թվային հարթակում 20:1110 Դեկ, 2025
  • Հոգևորականների ձերբակալությունները կապ չունեն կրոնական գործունեության հետ. CBN-ի ռեպորտաժը 20:0610 Դեկ, 2025
  • Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել Արագածոտնի մարզի շինարարական հրապարակներ 20:0010 Դեկ, 2025
  • Բաքվում կայացել է Հաջիև-Գալուզին հանդիպումը 19:5410 Դեկ, 2025
  • Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում. ՄԻՊ-ն ասել է՝ որ ոլորտի խախտումների հարցերով են ամենաշատը դիմում 19:4810 Դեկ, 2025
  • Հովհաննես Բաչկովը ապահովում է Հայաստանի կիսաեզրափակչի երկրորդ ուղեգիրը 19:4210 Դեկ, 2025
  • Մեղրիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի տարածաշրջանում՝ անձրև 19:3910 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն պատրաստ է ընդլայնել պատժամիջոցները Միջազգային քրեական դատարանի նկատմամբ 19:3010 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.12.2025 19:2310 Դեկ, 2025
  • 2 անշարժ գույք, 11 մլն 722 հազար դրամ. ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հայտարարագիրը 19:1510 Դեկ, 2025
  • «Մի օր բոլորը վերադառնալու են Հայաստանի Հանրապետություն». ԱԺ նախագահը Բաքվում պահվող գերիների մասին 19:0710 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Չնայած հնչող մեղադրանքներին՝ եկեղեցիները ՀՀ-ում բնականոն գործում են. CBN-ի ռեպորտաժը 19:0010 Դեկ, 2025
  • Հայաստանը հանձնառու է զարգացնելու և խորացնելու հարաբերություններն Իռլանդիայի հետ. Սիսակ Գաբրիելյանը՝ դեսպան Բեննոնին 18:5810 Դեկ, 2025
  • Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրն է ապահովում 18:5110 Դեկ, 2025
  • Այլընտրանքային էներգիայի զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է. Փաշինյան 18:4310 Դեկ, 2025
  • Ժամանակավորապես կփակվի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը 18:3510 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում հանդիպում է ունեցել գերմանական հիմնադրամների և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ 18:2910 Դեկ, 2025
  • Վարշավան Կիևին կփոխանցի ՄիԳ-29 կործանիչներ՝ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներին հասանելիության դիմաց 18:2410 Դեկ, 2025
  • Արամ Մեյմարյանը և Ջորջ Ախալկացին քննարկել են ՎԶԵԲ-ի հնարավոր ներգրավվածությունը COP17-ի կազմակերպչական գործընթացներում 18:1710 Դեկ, 2025
  • Ավստրալիայում ուժի մեջ է մտել մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելքը 18:1010 Դեկ, 2025
  • ԱԺ-ում ներկայացվել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցը 18:0210 Դեկ, 2025
  • Փոխարտգործնախարարը հանդիպել է Coalition for the UN we Need-ի և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի՝ Նյու Յորքի գրասենյակի գործադիր տնօրենների հետ 17:5510 Դեկ, 2025
  • Հաշմանդամության և սոցիալական աջակցության ոլորտում համագործակցության քննարկում՝ ԱՍՀ նախարարի հետ 17:4910 Դեկ, 2025
  • Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է 17:4210 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է EUREF Campus Berlin գիտատեխնոլոգիական կենտրոն 17:3710 Դեկ, 2025
  • Վեդու ջրամբարի կառուցումը գրեթե ավարտված է․ դոնոր կազմակերպությունը և Ջրային կոմիտեն համատեղ այց են կատարել 17:2410 Դեկ, 2025
  • Հնդկաստանը ցանկանում է տեսնել Հայաստանն ուժեղ, իսկ տարածաշրջանը՝ խաղաղ. դեսպան Սինհա 17:1510 Դեկ, 2025
  • Սարավան - «Զանգեր» կոչվող ավտոճանապարհին մառախուղ է 17:0610 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Վարչապետը պարզաբանել է, թե ինչպես է պատկերացնում ՀԱԵ-ի նորոգման 1-ին կետը |10.12.2025 17:0010 Դեկ, 2025
  • Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ Անահիտ Ավանեսյանը շարունակում է հանդիպումները 16:5710 Դեկ, 2025
  • Ստորագրվել է գիտահետազոտական կարողությունների զարգացման հուշագիր. ԲԸՏՄ 16:4510 Դեկ, 2025
  • Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության B լիգայի որակավորման 2-րդ փուլում 16:3310 Դեկ, 2025
  • Վարչապետն այցելել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն 16:1710 Դեկ, 2025
  • ՀՀ-Գերմանիա հարաբերություններն այլևս ռազմավարական են 16:0710 Դեկ, 2025
  • Բոլոր հակամարտություններում կողմերը չեն վստահում միմյանց, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ. Գրիգորյան 15:5510 Դեկ, 2025
  • Պաղեստինի ԱԳ պետնախարարի հետ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները 15:5110 Դեկ, 2025
  • Երևանը հերքում է Բաքվի պնդումները, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին 15:4710 Դեկ, 2025
  • Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում. ի՞նչ է արվել 15:3810 Դեկ, 2025
  • 1997 թվականից ի վեր առաջին անգամ դեմոկրատ թեկնածուն հաղթել է Մայամիի քաղաքապետի ընտրությունում. NBC News 15:2610 Դեկ, 2025
  • Զելենսկին հայտարարել է պատերազմի ժամանակ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին 15:2210 Դեկ, 2025
  • Դդմաշեն գյուղի մոտ մեքենան գլորվել է ձորը. կա զոհ 15:1810 Դեկ, 2025
  • Կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի ՀԱԵ նոր կանոնագրքի ընդունման պրոցեսի կազմակերպումը. Փաշինյան 15:1710 Դեկ, 2025
  • Հայաստանը կընդունի ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության 10-րդ խմբի հանդիպումները 15:0810 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ներդրումներ և նոր տնտեսական հեռանկարներ․ վարչապետի հանդիպումները Բեռլինում 15:0010 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 11-14-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ 14:5910 Դեկ, 2025
  • Անվտանգության երաշխավորման դեպքում պատրաստ ենք ընտրությունների. Զելենսկի 14:5210 Դեկ, 2025
  • Սյունիքի մարզի Խոտ - Որոտան ճանապարհի կառուցումն ավարտվել է. Խուդաթյան 14:4210 Դեկ, 2025
  • Մեկ օրում հայտնաբերվել են 12 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ 14:3310 Դեկ, 2025
  • Քննարկում՝ Մարդու իրավուքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. մասնակցել է նաև ՀՀ օմբուդսմենը 14:2310 Դեկ, 2025
  • Ուկրաինան չի վաճառում իր տարածքն ու ինքնիշխանությունը. Անդրեյ Մելնիկ 14:1210 Դեկ, 2025
  • Դրական լուծման միտում ես տեսնում եմ. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող անձանց վերադարձի հարցի մասին 14:0410 Դեկ, 2025
  • 2026-ին Հայաստանը դատախազ կգործուղի Եվրաջասթ. Աննա Վարդապետյանը կլոր սեղան-քննարկման է մասնակցել 13:5710 Դեկ, 2025
  • Բոլոր տեսակի ապրանքների ապրանքաշրջանառություն պետք է լինի. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվի հետ առևտրի մասին 13:5010 Դեկ, 2025
  • Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում «3+3» ձևաչափով հնարավոր հանդիպմանը 13:4310 Դեկ, 2025
  • Ոմանք ասում են՝ վարչապետը և Կառավարությունը գործում են ընդդեմ ՀԱԵ-ի. դա անհնար է, որովհետև ես ՀԱԵ-ի հետևորդ եմ. Փաշինյանը՝ Գերմանիայում 13:3910 Դեկ, 2025
  • Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների․ վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել 13:3210 Դեկ, 2025
  • Մոտ ապագայում մենք ինչ-որ մի մաս ևս կսահմանազատենք. Ալեն Սիմոնյան 13:2810 Դեկ, 2025
  • Նման առաջարկ դեռ չի եղել. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանականների շփումների հնարավորության մասին 13:2310 Դեկ, 2025
  • Հաստատվել է հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը 13:1810 Դեկ, 2025
  • Ժամկետից խոսելն անշնորհակալ գործ է․ ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին 13:1310 Դեկ, 2025
  • Պետական մարմինների ներկայացուցիչները կառուցողական են՝ ընդունելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մեր քննադատությունները. ՄԻՊ 13:0410 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Հունիսին ընտրություններ են ՀՀ-ում, ՌԴ-ն փորձում է ապակայունացնել իրավիճակը. Մերց 13:0010 Դեկ, 2025
  • Մեր ռազմավարությունն է չկրկնել նույն պատմությունը կրկին ու կրկին, այլ փորձել ստեղծել ամբողջովին նորը. Փաշինյան 12:5710 Դեկ, 2025
  • Այսօր օրենքի գերակայությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների ծավալուն օրակարգի հիմք է. ՀՀ նախագահ 12:4810 Դեկ, 2025
  • Ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ դարձնել Հայաստանը երկիր, որտեղ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված կլինեն. ՀՀ ԱԺ նախագահ 12:4010 Դեկ, 2025
  • ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կհամաձայնի զինաթափվել Գազայում այն դեպքում, եթե ստեղծվի Պաղեստինյան պետություն 12:3110 Դեկ, 2025
  • Մեր ռազմավարությունն է Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որ կարողանա տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության. Փաշինյան 12:2410 Դեկ, 2025
  • ԱՍՀ նախարարը Տավուշում այցելել է սոցիալական ծառայության կենտրոններ և ներկայացրել առաջնահերթությունները 12:1310 Դեկ, 2025
  • ՀՀ-ն և Ադրբեջանը անցյալի հակամարտություններով չպայմանավորվող զարգացման ուղի են ընտրել. Փաշինյան 12:0210 Դեկ, 2025
  • Թաիլանդի նավատորմը ռազմական գործողություն է սկսել Կամբոջայի հետ սահմանին 11:5310 Դեկ, 2025
  • Կառուցենք աշխարհ, որտեղ մարդու իրավունքները կյանքի են կոչվում յուրաքանչյուր օրը՝ յուրաքանչյուրի կողմից. ԵՄ բարձր ներկայացուցիչ 11:4610 Դեկ, 2025
  • Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ջրանջատում կլինի 11:4010 Դեկ, 2025
  • Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև 11:3710 Դեկ, 2025
  • Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների 11:3110 Դեկ, 2025
  • Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում 11:2610 Դեկ, 2025
  • Անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 11:1910 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր 11:1010 Դեկ, 2025
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումների շուրջ 10:5910 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015