• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը`... 23:09
Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Նիկոլ Փաշինյան Մեր կառավարությունը հռչակել է... 22:48
Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը... 22:29
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
Հասարակություն
19:0724 Մայ, 2022

Գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում:
 
Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին:
 
Եվրոպական խորհրդի նախագահ դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020 թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:
 
Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992 թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
 
Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը:
 
Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց»:

 

Դիտումների քանակ86
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. ընդունվել է հայտարարություն 20:5914 Ապր, 2022 Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. ընդունվել է հայտարարություն Քաղաքականություն
  • Հայոց պետականության լինելության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում. Արցախի ԱԺ հայտարարությունը 20:4605 Ապր, 2022 Հայոց պետականության լինելության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում. Արցախի ԱԺ հայտարարությունը Քաղաքականություն
  • Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի վերադարձը ելման դիրքեր. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը 15:3129 Մար, 2022 Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի վերադարձը ելման դիրքեր. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի բնակչության մեկ քառորդը զրկված է մշտական ջրից. ինչ է արվում խնդրի լուծման ուղղությամբ 23:2603 Հլս, 2022
  • Ինչո՞ւ հենց Հայաստանը. դեսպանը մեկնաբանում է Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը 23:1303 Հլս, 2022
  • Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն 23:0903 Հլս, 2022
  • Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Նիկոլ Փաշինյան 22:4803 Հլս, 2022
  • Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է 22:2903 Հլս, 2022
  • Ինչ նպատակով է ծախսվելու ԱՄՆ ՄԶԳ տրամադրած 120 մլն դոլարը 22:0403 Հլս, 2022
  • Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է. գլոբալ տաքացման վտանգներից անմասն չէ նաև Հայաստանը 21:5903 Հլս, 2022
  • Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն. Ժաննա Անդրեասյան 21:1503 Հլս, 2022
  • Արայիկ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին 21:0303 Հլս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 03.07.2022 21:0003 Հլս, 2022
  • Հայաստանն աստիճանաբար անցնում է անկանխիկ վճարային համակարգի. դժգոհություններն ու պարզաբանումները 20:5403 Հլս, 2022
  • Հուշագիր, նոր պայմանավորվածություններ և լիարժեք փոխըմբռնում. Միրզոյանի Հունաստան այցի արդյունքները 20:2503 Հլս, 2022
  • SADA-ն՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր | Հարցազրույց Նարինե Գալստյանի հետ 19:4603 Հլս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.07.2022 19:0603 Հլս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Արա Զոհրաբյանի տանը 18:4403 Հլս, 2022
  • Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին 16:5903 Հլս, 2022
  • Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 16:1803 Հլս, 2022
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին 13:2203 Հլս, 2022
  • Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 13:1003 Հլս, 2022
  • Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է 13:0003 Հլս, 2022
  • Հրդեհ Սևաբերդ գյուղում գտնվող անասնագոմում. անկել է 12 խոշոր եղջերավոր կենդանի 11:2003 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015