• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրակարգում «Փլուզվող աշխարհակարգն» է Օրակարգում «Փլուզվող աշխարհակարգն» է 19:43
Օրը՝ 60 վայրկյանում | 14.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 14.03.2026 20:34
Պետությունը կնորոգի «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը՝ ավելի քան 500 մլն դրամ տրամադրելով վերականգնման աշխատանքներին Պետությունը կնորոգի «Արամ Խաչատրյան»... 14:15
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Անձնագիր ձեռք բերելիս կամ փոխելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել ոստիկանապետին
Հասարակություն
16:3720 Մայ, 2022

Անձնագիր ձեռք բերելիս կամ փոխելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել ոստիկանապետին

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ն.Խ.-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի և լինելով ՌԴ-ում քննվող քրեական գործով հետախուզման մեջ, Վրաստանում աշխատանք փնտրելու, այնտեղից Գերմանիայի Դաշնություն մեկնելու նպատակով, օգտվելով քրոջը՝ 2013-ից ՌԴ-ում մշտապես բնակվող, ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող Դ.Շ.-ին արտաքնապես նման լինելու հանգամանքից, 2021 թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունքում հանդես է եկել վերջինիս տվյալներով և ներկայացրել իրականությանը չհամապատասխանող՝ Դ.Շ.-ի անձնագրի կորստյան մասին դիմում:

Դ.Շ.-ի փոխարեն նա նաև ներկայացրել է իր լուսանկարները՝ խնդրելով հաշվառել իր ընկերուհու՝ Լ. Ամարովային պատկանող՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի համապատասխան հասցեում՝ որպես իր փաստացի բնակության վայր: Այնուհետև, անձի փաստացի բնակության վայրը ստուգելու նպատակով 2021 թ. նոյեմբերի 10-ին, վերոհիշյալ հասցե այցելած համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին Ն.Խ.-ն դարձյալ ներկայացել է որպես Դ.Շ. և ստորագրել վերջինիս տվյալներով կազմված համապատասխան արձանագրությունում։ Դրանից հետո, ոստիկանության ծառայողը կազմված արձանագրության հիման վրա նախապատրաստել և ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունք է ներկայացրել գրություն, որով հաստատվել է նշված հասցեն որպես Դ.Շ.-ի փաստացի բնակության վայր հանդիսանալու հանգամանքը։ Վերոհիշյալ գործողությունների արդյունքում 2021 թ. դեկտեմբերի 1-ին Ն.Խ.-ն ստացել է իր լուսանկարով և ստորագրությամբ, սակայն Դ.Շ.-ի անձնական տվյալներով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր, որն ավելի ուշ «Բագրատաշեն» սահմանային անցակետի աշխատակիցներին ներկայացնելով փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը:

Սակայն անցակետի աշխատակցի ստուգման արդյունքում անձնագրի կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է, և արգելվել է նրա ելքը ՀՀ-ից։ Ն.Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով /3 դրվագ/ և 34-329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասով, և 2022 թ. ապրիլի 1-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Քրեական գործով հիմնավորվել է, որ Ն.Խ.-ն նախապես պարզել է, թե ոստիկանության որ տեսուչն է սպասարկում Նորամարգ համայնքը, զանգահարել է վերջինիս և, հանդիպելով նրան, հայտնել Նորամարգ համայնքի համապատասխան տանը հաշվառվելու իր ցանկությունը: Դրանից հետո տեսուչն այցելել է հիշյալ հասցե և կազմել արձանագրություն այն մասին, որ Ն.Խ.-ն բնակվում է այդ տանը: Արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բացի շահագրգիռ անձի կողմից հայտնած բանավոր տվյալներից՝ այն չի պարունակել անձի հայտնած տեղեկությունները հաստատող որևէ օբյեկտիվ փաստական տվյալ: Համայնքային տեսուչը Նորամարգ համայնքի նշված տանը Ն.Խ.-ի փաստացի բնակվելու հանգամանքն ստուգելիս բավարարվել է բացառապես վերջինիս հայտարարությունով և որևէ այլ միջոց չի ձեռնարկել, ինչպես, օրինակ, սեփականատիրոջից իր տանը բնակվելու վերաբերյալ համաձայնություն ստանալը, հարևաններից ճշտող հարցումներ կատարելը, «ՍԷԿՏ» համակարգում ստուգում իրականացնելը և այլն:

Այսինքն՝ բավարար գործիքակազմ չկիրառելը և ձևական միջոցառումները նպաստել են հետագայում կեղծ անձնագրի պատրաստմանը և այն օգտագործելով պետական սահմանն ապօրինի հատելու փորձի կատարմանը: Նշվածը եզակի դեպք չէ: Մասնավորապես, ԱԱԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործով հիմնավորվել է, որ անձը ՀՀ ՊՆ Արաբկիրի զինվորական կոմիսարիատում ներկայանալով դասընկերոջ տվյալներով, 2014 թ. հուլիսին ձեռք է բերել վերջինիս ՀՀ զինված ուժերում ծառայած լինելու վերաբերյալ տեղեկանք, ապա անձնագիր ստանալու համար նրա անունից դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Դրանց հիման վրա Մ. Ա.-ն անձնագրավորվել է, ստացել իր լուսանկարով, սակայն Գ. Վ.-ի կենսորոշիչ տվյալներով լրացված ակնհայտ կեղծ նույնականացման քարտ, ստացել ՀՀ ԶՈՒ-ում ծառայած լինելու վերաբերյալ տեղեկանք, ապա նաև իր լուսանկարով, սակայն Գ.Վ.-ի կոնսորոշիչ տվյալներով լրացված ակնհայտ կեղծ կենսաչափական անձնագիրը, որով նա 2014-2016 թթ. 7 անգամ հատել է ՀՀ պետական սահմանը: 2022 թ. մարտի 3-ին այս քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Քրեական գործերի նյութերի վերլուծությունը վկայում է, որ անձնագիր ձեռք բերելու կամ որևէ հիմքով այն փոխանակելու պարագայում անձի նույնացման, հայտնած տվյալների իսկությունը ստուգելու չափորոշիչները լիարժեք կարգավորված չեն համապատասխան իրավական ակտերով: Այդ պատճառով շահագրգիռ անձանց հայտնած տվյալների ստուգումը շատ դեպքերում կրում է ձևական բնույթ՝ նպաստող պայման դառնալով հանցավոր գործունեության համար:

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը միջնոդրագիր է հղել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ անձնագիր ձեռք բերելու կամ որևէ հիմքով այն փոխանակելու պարագայում տվյալ անձի նույնացումն ապահովող արդյունավետ չափանիշներ և անհրաժեշտ գործիքակազմ սահմանելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություններում նմանատիպ դրսևորումները հետագայում բացառելու նպատակով:

 
Դիտումների քանակ37
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Eleveight AI-ը շուտով կսկսի գործունեությունը. սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է 01:0215 Մար, 2026
  • Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման 00:2415 Մար, 2026
  • Մեր նպատակն է, որ քաղաքացին ՀՀ-ում կյանքը վայելի. վարչապետ 00:0215 Մար, 2026
  • Ըմբիշ Ա․ Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Ս․ Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մ․ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր 23:3614 Մար, 2026
  • Մարտի 15-ի եղանակային կանխատեսումները 23:1814 Մար, 2026
  • Հայաստանը հիբրիդային հարձակումների թիրախում է. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4014 Մար, 2026
  • «Այն Հայաստանը, որ մերը չէր, այլևս մերն է»․ Նիկոլ Փաշինյան 22:2114 Մար, 2026
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2025-ին 7 մլրդ 918 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:1314 Մար, 2026
  • ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլ կգործուղվի 21:4214 Մար, 2026
  • Նոր հետազոտություն՝ որոշ հիվանդությունների բուժման վերհսկողության համար 21:2514 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | 2018-ից պայքարում ենք մաֆիայի դեմ, հիմա որոշողը դուք եք. վարչապետը՝ ագարակցիներին 21:0014 Մար, 2026
  • Կոնտրաբասահարի հետկուլիսային կյանքի մասին՝ հենց կուլիսներում 20:5614 Մար, 2026
  • Ներկայացրել եմ ՊԵԿ տեսլականն ու առաքելությունը. Էդուարդ Հակոբյանը Տաշքենդում ԱՄՀ CCAM հարկային ծառայությունների ղեկավարների համաժողովին հանդես է եկել զեկույցներով 20:4314 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.03.2026 20:3414 Մար, 2026
  • Իսրայելին աջակցելու պատճառով Ուկրաինան դարձել է օրինական թիրախ Իրանի համար. Ազիզի 20:2114 Մար, 2026
  • Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի, այդ թվում` 8 ուսանող և 8 մարզիկ. ԱԳՆ խոսնակ 20:0714 Մար, 2026
  • Թրամփը խոստացել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կբացվի 20:0314 Մար, 2026
  • Հայաստանի առաջին կին թորակալ վիրաբույժը՝ աշխատանքում և կյանքում 19:4414 Մար, 2026
  • Իրանը նախազգուշացրել է ԱՄԷ-ի բնակիչներին 19:2614 Մար, 2026
  • Ինչպես զարգացնել հայերենը սփյուռքում. գիտաժողով Կալիֆոռնիայում 19:0314 Մար, 2026
  • Աբու Դաբիում 45 մարդ է ձերբակալվել թիրախավորված վայրերը նկարելու և սոցցանցերում հրապարակելու համար 18:4414 Մար, 2026
  • Վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին Իրանում Հայաստանի դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ խոսնակ 18:2714 Մար, 2026
  • Իրանը hնդկական նավերին Հորմուզի նեղուցով անվտանգ անցում է տրամադրել. դեսպան 18:1214 Մար, 2026
  • Կուբան և Միացյալ Նահանգները լարվածության ֆոնին բանակցություններ են սկսել 17:5414 Մար, 2026
  • Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել 46 քաղաքացի. ԱԳՆ խոսնակ 17:3914 Մար, 2026
  • Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 17:2114 Մար, 2026
  • Վերջին մեկ շաբաթվա ընթացքում միջին օրն այստեղ աշխատել է 560 մարդ և ավելի քան 210 միավոր տեխնիկա. վարչապետը Քաջարան-Ագարակ հատվածում է 17:1014 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Վնասի փոխհատուցում և երաշխիքներ. Իրանը պատերազմը դադարեցնելու երկու պայման ունի 17:0014 Մար, 2026
  • Իրանի շուրջ լարվածությունը շարունակում է աճել 16:5314 Մար, 2026
  • Աջակցություն ՀՀ 4 մարզի գյուղացիական տնտեսություններին. SIGMA ծրագրի արդյունքները 16:2414 Մար, 2026
  • Թրամփը մերժել է Իրանից 450 կգ ուրան դուրս բերելու Պուտինի առաջարկը. Axios 16:0614 Մար, 2026
  • 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան․ ՆԳ նախարար 15:5414 Մար, 2026
  • Հաջիևը և ԵՄ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը 15:3814 Մար, 2026
  • Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է ավելի քան 10 բալիստիկ հրթիռ 15:3614 Մար, 2026
  • Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Ավանեսյան 15:2914 Մար, 2026
  • Թխվածքի պատմությունը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:1714 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 15:1314 Մար, 2026
  • Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ իրազեկման հանդիպում՝ Գավառում 15:0714 Մար, 2026
  • Հայաստանի պետական կամերային նվագախմբի վանաձորյան համերգը 14:5914 Մար, 2026
  • Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի էներգետիկ ենթակառուցվածքին 14:4914 Մար, 2026
  • Քաղաքացիների ընդունելությունն Աժ-ում կկազմակերպվի նաև առցանց եղանակով 14:4514 Մար, 2026
  • Եռօրյա որոնողական աշխատանքներից հետո ջրափրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին 14:3214 Մար, 2026
  • Երիկամային անբավարարություն. հիվանդության փուլերն ու բուժումը 14:2714 Մար, 2026
  • Պետությունը կնորոգի «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը՝ ավելի քան 500 մլն դրամ տրամադրելով վերականգնման աշխատանքներին 14:1514 Մար, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով 14:0614 Մար, 2026
  • Ստամբուլի «Եսայան» միության «Հանդիպում» փառատոնը՝ նվիրված արևմտահայերենին 14:0514 Մար, 2026
  • Իսլամաբադի մոտակայքում երկու անօդաչու թռչող սարք են որսացել 13:5814 Մար, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԶԾ կառավարիչը մտքեր են փոխանակել ՄԱԿ80 բարեփոխումների գործընթացի վերաբերյալ 13:4214 Մար, 2026
  • Խամենեիի մասին տեղեկություն տրամադրելու համար ԱՄՆ պետքարտուղարությունը 10 միլիոն դոլարի պարգևավճար է խոստացել 13:2414 Մար, 2026
  • Շինուհայրում բարևեցինք մարդկանց. Նիկոլ Փաշինյան 13:1614 Մար, 2026
  • Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է. վարչապետ 13:0814 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Սիսիանում հինգ տուն մտանք, հինգն էլ մեր սոցիալական ծրագրերի շահառու է. վարչապետ 13:0014 Մար, 2026
  • Մենք կարող էինք ոչնչացնել Իրանի բոլոր օբյեկտները մեկ ժամում, բայց մտածում ենք ժողովրդի մասին. Թրամփ 12:4414 Մար, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառմանը 12:2714 Մար, 2026
  • Երիտասարդների ձայնը միջազգային հարթակում․ ՄԻՊ-ի երիտասարդ ներկայացուցիչը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդում 12:0914 Մար, 2026
  • Հայոց գրերը այսուհետ կլինեն Եվրոպական խորհրդարանի հարակից տարածքում 11:4814 Մար, 2026
  • Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին 11:2614 Մար, 2026
  • Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան 11:1514 Մար, 2026
  • «Չգրված թուղթ». մի բացառիկ նմուշի ցուցադրություն 10:2214 Մար, 2026
  • Հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ առևտրաժամանցային կենտրոններից մեկում 10:1914 Մար, 2026
  • Սևանի, Մարտունիի, Դիլիջանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում 10:1414 Մար, 2026
  • Մեր հերթական նորակառույց զորամասերից մեկը. Պապիկյան 10:1114 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանը գնումներ է կատարել Աղավնաձորի շուկայից 09:4914 Մար, 2026
  • Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:2114 Մար, 2026
  • Երկու որոշում պիտի կայացնենք. Նիկոլ Փաշինյան 08:3714 Մար, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2114 Մար, 2026
  • Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը որակել է որպես ԱՄՆ սադրանք 01:0814 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 00:4014 Մար, 2026
  • Կուբան առաջին անգամ հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու մասին 00:3114 Մար, 2026
  • 13 մլրդ-ի փաթեթը հաստատած է, ճգնաժամը՝ հաղթահարած. ովքեր քվորում ապահովեցին Վանաձորի ավագանու նիստում 00:0314 Մար, 2026
  • Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին 23:4813 Մար, 2026
  • Ավարտվել է COP17 նախագահության պաշտոնական այցը Կանադա՝ ՄԱԿ CBD քարտուղարություն 23:3213 Մար, 2026
  • Մարտի 14-ի եղանակային կանխատեսումները 23:1413 Մար, 2026
  • Նարեկ Կարապետյանի սխալ մաթեմատիկան 23:0013 Մար, 2026
  • Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար․ Էրդողան 22:5613 Մար, 2026
  • Աֆղանստանի ՊՆ-ն հայտնել է Իսլամաբադում ռազմական օբյեկտին հարվածելու մասին 22:4913 Մար, 2026
  • Թուրքիան հայտարարել է իր օդային տարածքում երրորդ իրանական բալիստիկ հրթիռի խոցման մասին 22:4213 Մար, 2026
  • Առաջիկայում ծանր հարվածներ ենք հասցնելու Իրանին. Թրամփ 22:3013 Մար, 2026
  • Լեհ-հայկական խորհրդարանական խումբն աջակցում է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը և խաղաղության գործընթացին 22:1713 Մար, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0713 Մար, 2026
  • Վթար Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի մոտակայքում․ կան տուժածներ 21:5513 Մար, 2026
  • Հայաստանի նախագահությամբ ավարտվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանը 21:4313 Մար, 2026
  • ՀՀ իշխանությունները այս դժվարին օրերին Իրանի կողքին են. դեսպան 21:3013 Մար, 2026
  • «Ձեռքդ Տուր» մեծահասակներին 21:1813 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Հնարավոր չէ, ֆանտաստիկայի ժանրից է. տնտեսագետը՝ Նարեկ Կարապետյանի հաշվարկի մասին 21:0013 Մար, 2026
  • Մարտ 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5913 Մար, 2026
  • «Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս. վարչապետը տեսանյութ է հրապարակել 20:5813 Մար, 2026
  • Ջրօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղիղ և կոնկրետ գործիք է հողերի խոշորացումը. Փաշինյան 20:5013 Մար, 2026
  • Լիբանանը հայտնվել է աննախադեպ հումանիտար աղետի մեջ. Նավաֆ Սալամ 20:4513 Մար, 2026
  • Նաիրա Թումանյան. Իմ գարնան լույսը 20:3513 Մար, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ չի ծրագրում վերահսկողության տակ վերցնել իրանական ուրանը 20:2913 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 13 մարտ. 2026 20:2413 Մար, 2026
  • Գուտերեշը կոչ է արել 325 միլիոն դոլարի օգնություն տրամադրել հումանիտար աղետի մեջ հայտնված Լիբանանին 20:1913 Մար, 2026
  • Սևանի ջրի որակի 2026-ի առաջին հետազոտությունը 20:1413 Մար, 2026
  • Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 22 կգ թմրամիջոց․ Քրեական ոստիկանների բացահայտումը 20:0913 Մար, 2026
  • ԱՄԷ-ն Իրանի հարվածներին ի պատասխան քայլեր է ձեռնարկել 20:0413 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.03.2026 19:5913 Մար, 2026
  • Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի անվտանգությունը և Ռուսաստանի վրա ճնշումը 19:5313 Մար, 2026
  • Դատարանի բակից 3 անձ է ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության տարածքային ստորաբաժանում 19:4513 Մար, 2026
  • Արևմտահայերենի պահպանում և տարածում՝ նոր տեխնոլոգիաներով 19:3713 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015