N զորամիավորումում մայիսի 17-ին անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ։
(82).jpg)
Ըստ զորավարժության սցենարի՝ ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են հարձակողական գործսղություններ, ոչնչացրել պայմանական հակառակորդի հիմնական խմբավորումներն ու սպառազինությունը, բարելավել դիրքերը։
(34).jpg)
Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում կատարելագործվել է ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը, ստուգվել են հրամանատարների՝ մարտի նախապատրաստման և վարման, կրակի կառավարման հմտությունները։
.jpg)