• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Հայաստան կժամանի Իրանի Ազգային... 10:28
Աշտարակի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն. ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած Աշտարակի բանկերից մեկում տեղի... 09:28
Հարցազրույց Դավիթ Հակոբյանի հետ Հարցազրույց Դավիթ Հակոբյանի հետ 01:00
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում
Հասարակություն
17:1116 Մայ, 2022

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ից ստացված փաստաթղթերի և տեղեկատվության, 2021թ. հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նշված ՓԲԸ-ում կատարված ստուգման արդունքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է նշված ՓԲԸ-ում առանձին շինարարական, շինմոնտաժային և վերանորոգման և այլ պայմանագրային պարտավորությունների կատարման՝ օրենդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վիճակը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցավոր չարաշահումներ: Մասնավորապես, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի և N ՍՊԸ-ի միջև 20.09.2012 թ. կնքված 832.026.000 ՀՀ դրամի կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագրի հիմքով իրականացվել են «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր մասնաշենքի, կաթսայատան-պոմպակայանի և էլեկտրական ենթակայանի շենքերի արտաքին կոնստրուկցիանների շինմոնտաժային, տանիքների, արտաքին պատերի երեսպատման, դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ: Ընտրանքային շինարարական աշխատանքների հսկիչ չափագրումներով, սակայն, հայտնաբերվել են նշված աշխատանքների վրաբերյալ հանձնման-ընդունման արձանագրություններով հաստատված և վճարված, սակայն փաստացի չկատարված ընդհանուր 3,7մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարով աշխատանքներ:

Բացի դրանից՝ 2012 թ. կնքված համաձայնագրով պայմանագրի գինը փոփոխվել և կազմել է 791 196 400 ՀՀ դրամ, 2013 թ. կնքված այլ համաձայնագրով այն փոփոխվել և կազմել է 872 590 300 ՀՀ դրամ: Իսկ 24.03.2014 թ. ընկերության և նույն ՍՊԸ-ի միջև կնքված 1 042 413 200 ՀՀ դրամի կապալի այլ պայմանագրով ՍՊԸ-ն պարտավորվել է կատարել «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնի տեղակայման շենքի ներքին հարդարման, արտաքին և ներքին ճարտարագիտական համակարգերի ձեռքբերման, տեղակայման, կարգաբերման աշխատանքները: Ինչպես 20.09.2012 թ., այնպես էլ 24.03.2014 թ. կնքած կապալի աշխատանքների գնման պայմանագրերի կատարման ժամկետները հընթացս կնքված մի քանի համաձայնագրով շարունակաբար փոփոխվել են, և վերջնաժամկետներ են սահմանվել, համապատասխանաբար, 2015 թ. դեկտեմբերի 30-ը և 31-ը, ինչով խախտվել են ՀՀ կառավարության 10.02.2011 թ. N 168-Ն որոշման՝ պայմանագրով նախատեսված ժամկետների և պայմանների փոփոխման համար նախխատեսվող սահմանափակումների վերաբերյալ պահանջները:

Համաձայն այդ պայմանագրերի՝ «Աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում կապալառուից յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձվում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար՝ չկատարված աշխատանքների գնի 0.05 տոկոսի չափով:

Պարզվել է, սակայն, որ պայմանագրերից մեկի դեպքում 181 080 200 դրամի, իսկ մյուսի դեպքում՝ 488 046 400 դրամի աշխատանքները կատարվել են նախատեսված վերջնաժամկետներից հետո, և յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձման ենթակա տույժերը՝ ընդհանուր 64 819 400 ՀՀ դրամի չափով, չեն հաշվարկվել և չեն գանձվել:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող ուրիշի գույքը հափշտակելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու` ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործությունների առերևույթ հատկանիշների վերաբերյալ տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ (Փորձաքննության կատարումը փորձագիտական հիմնարկից դուրս) և 181-րդ հոդվածների (Դատաբժշկական քննություն) կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ34
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սպայական կազմի զինծառայողների համար նախատեսվում է սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ 10:4606 Հլս, 2022
  • Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին 10:2806 Հլս, 2022
  • Հիմնանորոգվում է դեպի Նորավանք տանող ավտոճանապարհի մի հատվածը 10:0806 Հլս, 2022
  • Լուրեր 10:00 | 06.07.2022 10:0006 Հլս, 2022
  • Աշտարակի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն. ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած 09:2806 Հլս, 2022
  • Երևանի մնջախաղի պետական թատրոնը վերջապես կունենա սեփական հասցեն 09:1106 Հլս, 2022
  • Մեծ գրականությունից՝ մեծ կինո 08:5106 Հլս, 2022
  • Հելունագործ խաղողի վազ՝ թավշյա գոտու վրա 08:3606 Հլս, 2022
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր 08:2106 Հլս, 2022
  • Բյուրականի աստղադիտարանում վերաբացվել է «Երկնակամար» պլանետարիումը 08:0906 Հլս, 2022
  • ՀՀ դեսպանը և գերագույն իմամն անդրադարձ են կատարել հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների պատմությանը 00:5606 Հլս, 2022
  • Հուլիսի 6-ի եղանակային կանխատեսումները 00:4206 Հլս, 2022
  • Քանդե՞լ, թե՞ պահպանել Բալահովիտի վթարային շենքը. բնակիչները մտահոգություն ունեն, որ նոր տուն չեն ստանա 00:2706 Հլս, 2022
  • Խանութներում ասում են՝ պոլիէթիլենային տոպրակների սպառումը կրճատվել է, պաշտոնական վիճակագրություն չկա 00:0906 Հլս, 2022
  • Հայաստանի հետ գործակցությունն ամենաինտենսիվներից է. Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար 23:4105 Հլս, 2022
  • Հարցազրույց Դավիթ Հակոբյանի հետ 23:0805 Հլս, 2022
  • Պաշտոնակատար, որը կարող է անվերջ ղեկավարել. Բարձրագույն դատական խորհուրդը նախագահ չկարողացավ ընտրել 22:4805 Հլս, 2022
  • Հրդեհ Էջմիածին քաղաքում 22:1505 Հլս, 2022
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 22:00 | 05.07.2022 22:0005 Հլս, 2022
  • Հայ մրցավարները կսպասարկեն ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի Գզիրա - Աթլետիկ Էսկալդես հանդիպումը 21:2005 Հլս, 2022
  • Արարատ Միրզոյանը Մերիչել Բատետին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը 21:0705 Հլս, 2022
  • Ավելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը. ԿԳՄՍՆ Պահպանության ծառայությունը՝ «Զվարթնոցում» հանրային միջոցառման մասին 20:5805 Հլս, 2022
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 5. 2022 20:5605 Հլս, 2022
  • Հանրապետության հրապարակը՝ փողոցային առևտրի նոր հարթակ. քաղաքապետարանի քայլերը դեռ անարդյունավետ են 20:4805 Հլս, 2022
  • ԱՄՆ-ը վերականգնում է Սառը պատերազմի շրջանի դիմակայությունը. Գրուշկո 20:4105 Հլս, 2022
  • Յուլիս 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3405 Հլս, 2022
  • Անվճար դպրոց, որը բաց է 24 ժամ. Թումոյի «42 Երևանը»՝ աշխարհի լավագույնների 100-յակում 20:3005 Հլս, 2022
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.07.2022 20:2405 Հլս, 2022
  • Գյումրիում շուտով կբացվի քիմիաթերապիայի բաժանմունք 20:2105 Հլս, 2022
  • Անհրաժեշտ է վերադառնալ Իրանի միջուկային գործարքի պայմանների կատարմանը. Մակրոն 20:1705 Հլս, 2022
  • Դեսպան Իգիթյանը մասնակցել է Լիտվայի Յոնիշկիս քաղաքի օրվա տոնակատարությանը 20:1205 Հլս, 2022
  • Վավերագրական ֆիլմեր՝ Մհեր Մկրտչյանի և Սերգեյ Փարաջանովի մասին 20:0905 Հլս, 2022
  • «Վայքի բուժական միավորում»-ը շուտով անհետաձգելի բուժօգնության բաժանմունք կունենա 20:0605 Հլս, 2022
  • «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգայում 20:0205 Հլս, 2022
  • Աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը. Պեսկով 19:5505 Հլս, 2022
  • Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Իսպանիա 19:4805 Հլս, 2022
  • Ոստիկանության զորքերի նվագախմբի ելույթը Երևանի փողոցներում 19:4305 Հլս, 2022
  • Շնորհավորանքներ՝ Սահմանադրության օրվա առիթով 19:3705 Հլս, 2022
  • G20-ի շրջանակներում Բլինքենը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ. Փրայս 19:2305 Հլս, 2022
  • Ռուս-ադրբեջանական բախումներ Մուրմանսկի շրջանում 19:0905 Հլս, 2022
  • Լուրեր 19:00 | 05.07.2022 19:0005 Հլս, 2022
  • Ռուսաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին 18:4805 Հլս, 2022
  • Առաջիկա օրերը՝ առանց տեղումների, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 18:3105 Հլս, 2022
  • Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները. հանդիպում Արցախի նախագահի հետ 18:0505 Հլս, 2022
  • ՆԱՏՕ-ի ընդլայնման պայմաններում աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը. Պեսկով 17:4805 Հլս, 2022
  • Շուրջ 2 մլրդ դրամ՝ 27 միավորված համայնքում ֆոտովոլտային կայաններ տեղադրելու համար 17:3105 Հլս, 2022
  • Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում է շնորհվել 17:1405 Հլս, 2022
  • Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալը. ԲԴԽ նախագահի պաշտոնակատար 17:0805 Հլս, 2022
  • Լուրեր 17:00 | 05.07.2022 17:0005 Հլս, 2022
  • Ուկրաինական հակամարտության հետևանքները տեսանելի ապագայում անհնար կլինի հաղթահարել. Շոլց 16:5505 Հլս, 2022
  • Հայաստանում իշխանությունը այլևս պատկանում է ժողովրդին. Շիրակի մարզպետ 16:4205 Հլս, 2022
  • Առանձնապես խոշոր չափի խարդախություն Արցախում՝ սոցցանցի միջոցով 16:3305 Հլս, 2022
  • Ուկրաինայի և Շվեդիայի ղեկավարները պաշտպանական ոլորտում համագործակցության հայտարարություն են ստորագրել 16:2405 Հլս, 2022
  • Միջազգային կազմակերպությունները հայտնում են ՌԴ-ի դեֆոլտի մասին 16:1005 Հլս, 2022
  • ԱՄՆ-ը չպետք է օգնություն ցուցաբերի Ադրբեջանին. կոնգրեսական Շերման 15:5605 Հլս, 2022
  • Կիևը բանակցում է Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ՝ հացահատիկի արտահանման անվտանգության ապահովման շուրջ 15:4405 Հլս, 2022
  • ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսները երկու դիպլոմ կստանան 15:2305 Հլս, 2022
  • Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրություններ են ստորագրել 15:0605 Հլս, 2022
  • Լուրեր 15:00 | 05.07.2022 15:0005 Հլս, 2022
  • Ինչու է «Վիվա-ՄՏՍ»-ը դադարեցնում առանց ռոումինգի ծառայությունն Արցախում 14:5705 Հլս, 2022
  • Քննարկվել են Եկատերինբուրգում ՀՀ Առևտրի տան ստեղծմանն առնչվող հարցեր 14:3605 Հլս, 2022
  • Շիրակի մարզի մի շարք համայնքներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի 14:2405 Հլս, 2022
  • Պետական աջակցություն՝ էներգաարդյունավետ նորոգման համար 14:1705 Հլս, 2022
  • Ուկրաինայից հացահատիկի արտահանման ծավալներն օրեցօր ավելանում են. Զելենսկի 14:0305 Հլս, 2022
  • Շատ ամերիկացիներ տեսնում են պառակտված երկիր. Բայդեն 13:4405 Հլս, 2022
  • Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվել 13:4005 Հլս, 2022
  • Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժինն աշխատում է շուրջօրյա. պարզաբանում 13:3105 Հլս, 2022
  • Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 13:1705 Հլս, 2022
  • Ռուսաստանից Չինաստան գազատարի շինարարությունն ընթանում է նախատեսված ժամանակացույցով. Մոնղոլիայի ԱԳ նախարար 13:1405 Հլս, 2022
  • ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի կոչումներ են շնորհվել 13:0105 Հլս, 2022
  • Լուրեր 13:00 | 05.07.2022 13:0005 Հլս, 2022
  • Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խաչիկ տանող ճանապարհի ուղղությամբ. վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան 12:5405 Հլս, 2022
  • «Իմեքս գրուպ»-ը 2022-ի առաջին եռամսյակում 976 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 12:4105 Հլս, 2022
  • Անկարայում տեղի են ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների բանակցությունները 12:2205 Հլս, 2022
  • Սահմանադրական նորմերն առանձնահատուկ դեր պետք է ունենան մեր առօրյայում. Երևանի քաղաքապետ 12:1105 Հլս, 2022
  • Վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը. Մարտուն Գրիգորյան 12:0105 Հլս, 2022
  • Ֆինլանդիան և Շվեդիան ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները 11:5805 Հլս, 2022
  • ՀԷԿ-ի տնօրենն Արցախում խուսափել է պետբյուջե վճարել շուրջ 116 միլիոն դրամի չափով հարկեր 11:5505 Հլս, 2022
  • Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը 11:3605 Հլս, 2022
  • Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա 11:2905 Հլս, 2022
  • Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի տարածքից 11:2105 Հլս, 2022
  • Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. ՍԴ նախագահի ուղերձը 11:0405 Հլս, 2022
  • Մեր Սահմանադրությամբ ամրագրված են մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման սկզբունքները․ ՀՀ ՄԻՊ 10:5405 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015