• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը կմնա պրագմատիկ և սկզբունքային․ Կոբախիձե. «Հարևաններ» ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը... 19:57
Արարատ և Վանաձոր․ խոշորացման նոր փուլը Արարատ և Վանաձոր․ խոշորացման... 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:0605 Մայ, 2022

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ իրականացվող աշխատանքի արդյունքում ԴԱՀԿ ծառայության հեղինակությունը շարունակաբար կբարձրանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, ներկա եղել Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Հանդիսությանը ներկա են եղել նաև արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հարկադիր կատարողի օրվա առիթով և ընդգծել, որ ծառայությունը մեր իրականության մեջ նախկինում կա՛մ չի եղել, կա՛մ շատ թույլ է գոյություն ունեցել: 

«Այստեղ շատ կարևոր քաղաքակրթական նրբություններ կան: Այս հանգամանքի բերումով, ի սկզբանե, եթե հիշում եք, ԴԱՀԿ ծառայության շուրջ նաև այդ պատճառով շատ մեծ նեգատիվ կար, որովհետև ի սկզբանե ընկալում էր, թե ստեղծվել է մի ծառայություն, որը մարդկանցից վերցնում է, կամ խլում է, կամ հարկադրաբար ինչ-որ բան կտրում է նրանցից: Սա շատ կարևոր հանգամանք է: Բայց ԴԱՀԿ ծառայության իրականությունը կամ առաքելությունը մի փոքր այլ է: Այստեղ մենք պիտի նկատի ունենանք, որ հիմնական առաքելությունը, որը պետականորեն և հանրայնորեն շատ կարևոր է, այն է, որ, ի վերջո, ԴԱՀԿ ծառայությունը արդարադատության գործադիր մարմինն է: Եվ երբ վերցնում է՝ դա անում է արդարությունը վերականգնելու համար և, ըստ էության, տալիս է նրանց, ովքեր ապօրինի կերպով զրկվել են: Եվ երկրորդ՝ շատ կարևոր է մի այսպիսի քաղաքակրթական նրբություն, որը շատ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ ձեր ծառայությունն է ի կատար ածում: Այդ քաղաքակրթական նրբությունը հետևյալն է. մեզնից յուրաքանչյուրը պիտի հասկանա և արձանագրի, որ իր արարքները, պահվածքը, ապրելու ոճն իր հետ բերում է որոշակի հետևանքներ: Եվ մենք այս հետևանքների հետ հարաբերությունները պարզելիս է, որ պետք է ձևակերպենք այն հանրային հարաբերությունները, որին բոլորս ձգտում ենք:

Այս առումով՝ ես ԴԱՀԿ ծառայության ճիշտ բովանդակության աշխատանքը կհամարեմ ոչ միայն զուտ իրավական, դատաիրավական, այլև այստեղ շատ կարևոր քաղաքակրթական նրբություններ կան: Որովհետև, այո, երբեմն շատ տհաճ է, երբ երթևեկության կամ ամենատարբեր տուգանքներ են ի հայտ գալիս: Բայց դրանից մեր ուղերձը պիտի լինի հետևյալը, որ այդ ամենի արդյունքում, այս հարաբերությունների արդյունքում մենք պետք է կարողանանք շտկել և կարգավորել մեր առօրյա կյանքը, սովորույթները, կարգապահությունն այնպես, որ ճիշտ բալանս գտնենք հանրային և անձնական շահի միջև: Այս առումով՝ չափազանց կարևոր է ԴԱՀԿ ծառայությունը: Չափազանց կարևոր է, որ այս տեսանկյունը գիտակցվի և՛ ծառայության, և՛ հանրության կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԴԱՀԿ ծառայության համարումը, իմիջն ակնհայտորեն բարելավվում է, որովհետև, հենց այս ընկալումը մարդիկ ավելի շատ են սկսում հասկանալ, որ սա պետության, օրինականության և մարդու, անհատների, կազմակերպությունների օրինական շահերի պաշտպանության շատ կարևոր գործիք է: «Պիտի ասեմ նաև, որ շատ դեպքերում այն նեգատիվը, որ գալիս է և դեռ կգա ԴԱՀԿ ծառայության նկատմամբ, ցավոք, հենց ծառայությունից չի կախված, որովհետև սա արդեն բխում է նրանից, թե հանրության համար ինչքանով են վստահելի այն դատական ակտերը, որոնք կայացվում են դատարանների կողմից: Իհարկե, մեր դատական համակարգում առկա պրոբլեմները, դրանցից բխող նեգատիվը, ցավոք, շատ հաճախ ընկնում է ձեզ վրա: Այստեղ էլ շատ կարևոր է, որ ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերը լինեն մաքսիմալ վստահելի, որպեսզի ԴԱՀԿ ծառայության շուրջ մթնոլորտը գնալով ավելի ու ավելի դրական դառնա»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետական ինստիտուտների գործունեությունը գնահատելիս, պլանավորելիս, ռազմավարություններ մշակելիս չպիտի դիտարկել միայն հարցի մեխանիկական կողմը, որովհետև դրանք ապահովում են օրենքի գերակայություն, ունեն կարևոր քաղաքակրթական նշանակություն, կարևոր նշանակություն՝ անհատի և հանրության, անհատի և օրենքի, անհատի և անհատի հարաբերությունները ճիշտ բալանսների մեջ դնելու համար: «Հույս ունեմ, որ հենց այդ ճանապարհով կշարունակենք ընթանալ, որովհետև գիտեմ, որ այս ընկալումն ամեն օրվա հետ ավելի ու ավելի է առկա մեր կառավարությունում: Պիտի ընդգծեմ ևս մի հանգամանք: Մենք ԴԱՀԿ ծառայության այլ հարթություն էլ ենք շատ կարևորում, որովհետև 2021 թվականի կառավարության գործունեության հաշվետվության մեջ ընդգծել ենք, որ նախորդ տարի ծառայության գործունեության արդյունքում պետական բյուջե 600 միլիոն դրամի մուտք է տեղի ունեցել: Եվ մենք խնդիր ենք դրել, որ այդ եկամուտները, որոնք օգտագործվում են հանրային կարիքները հոգալու համար, գնալով ավելանան:

Այս ամենն ասելով՝ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի և ծառայության համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել թերությունների հետ առերեսվելու և այդ թերությունները շտկելու պատրաստակամության, ուսադիրները պատվով կրելու համար: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ ահա այս գաղափարաբանության շրջանակում իրականացվող աշխատանքի արդյունքում այդ համազգեստի, ուսադիրների, ծառայության հեղինակությունը շարունակաբար կբարձրանա, և ի վերջո մենք կհանգենք հանրային այն համընդհանուր եզրակացության, որ ԴԱՀԿ ծառայությունը գործում է ոչ թե ի հեճուկս, այլ հանուն քաղաքացու, հանուն իրավունքի, հանուն օրենքի և արդարության»,- ասել է վարչապետը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողի երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո Կառավարության ղեկավարը, մասնագիտական տոնի կապակցությամբ, ԴԱՀԿ մի խումբ աշխատակիցների հանձնել է հուշամեդալներ ու շնորհակալագրեր:

Մասնավորապես՝ Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են՝ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ Վահե Մովսիսյանը:

Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խախուսվել են՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆինանսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Նարինե Մարգարյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետ Լևոն Դանիելյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի պետ Գևորգ Դումանյանը:

Դիտումների քանակ198
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Այսօր Հարկադիր կատարողի օրն է․ Սերգեյ Մեղրյանի շնորհավորական ուղերձը 11:0605 Մայ, 2022 Այսօր Հարկադիր կատարողի օրն է․ Սերգեյ Մեղրյանի շնորհավորական ուղերձը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ֆրանսիացի ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում 13:0616 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Սխալ հասցե, կեղծ տվյալներ և գույքի էժան վաճառք․ ՊՎԾ բացահայտումը «Նաիրիտ 2»-ի գործով 13:0016 Սեպ, 2026
  • ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերը 12:5316 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ընտրություններից առաջ վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում 12:4016 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր 12:3116 Սեպ, 2026
  • Եմենում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ 12:1216 Սեպ, 2026
  • Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր 12:0416 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0016 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:4816 Սեպ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին 11:3816 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3316 Սեպ, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով 11:1616 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Էջմիածին քաղաքում 11:0716 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը 11:0216 Սեպ, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5416 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով գագաթնաժողովին 10:4016 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 ԱԹՍ է ոչնչացվել․ ԻՀՊԿ 10:2016 Սեպ, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և քաղաքացիական գործով դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 10:1016 Սեպ, 2026
  • Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան 10:0516 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցնի փոխկապակցված, բազմամյա ծրագրերի 10:0016 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0016 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի NBC4 լրատվականի ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ ավտոբուսի ողբերգական վթարի լուսաբանման պահին․ զոհեր կան 09:4316 Սեպ, 2026
  • Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում 09:1416 Սեպ, 2026
  • Այցելեցի Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան 09:0316 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3616 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:1916 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը 08:0016 Սեպ, 2026
  • Գյումրին՝ որպես կենդանի պատմություն․ Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է քաղաքի դիմագիծը 00:2216 Սեպ, 2026
  • Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ 23:5715 Սեպ, 2026
  • Պետությունը համահարթեցրել է ծննդյան միանվագ նպաստի չափը 23:3015 Սեպ, 2026
  • Գլխավոր շտաբի պետի գիշերային ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են 23:1615 Սեպ, 2026
  • Փաստաթղթերը կեղծել են պաշտոնյաները, կոչումը շնորհել է հայրը. նոր մեղադրյալներ՝ Գասպարյանի գործով 23:0015 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը գիշերային անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասերում 22:5315 Սեպ, 2026
  • Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ. Ֆիդան 22:2815 Սեպ, 2026
  • ԱԳՄԱ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգը 22:0915 Սեպ, 2026
  • Հարցազրույց Անահիտ Ավանեսյանի հետ 22:0015 Սեպ, 2026
  • Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ 21:4115 Սեպ, 2026
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամը կգործի նոր մոտեցմամբ. 2025-ի ծրագրերը 21:2615 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ծեծ, սպառնալիքներ և հարկադիր աշխատանք․ կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը 21:0015 Սեպ, 2026
  • Ռոբերտ Էլիբեկյան. Հավատի խաչվող գույները 20:5615 Սեպ, 2026
  • Օրինական ճանապարհով Գյումրիում արտահերթ ընտրությունը հրամայական է. Բաղդասարյան 20:4815 Սեպ, 2026
  • Արման Եղոյանի հայտարարությունը բորբոքեց կրքերը. ԱԺ նիստը 20:4215 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3615 Սեպ, 2026
  • Կանադան կմնա ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերը շատ առանցքային ոլորտներում. Քարնի 20:2815 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2026 20:2215 Սեպ, 2026
  • Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ 20:1415 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 15. 2026 20:0915 Սեպ, 2026
  • Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը 20:0315 Սեպ, 2026
  • Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան 20:0115 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունը 19:5615 Սեպ, 2026
  • Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ադրբեջանում է 19:4415 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 19:3315 Սեպ, 2026
  • Երևանի երեք համալսարան սկսել է գործակցել բուհերի միջազգային վարկանիշավորման QS կազմակերպության հետ 19:2815 Սեպ, 2026
  • ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա 19:1915 Սեպ, 2026
  • Շուրջպար՝ Ստեփանավանի հրապարակում. հայերը «Թամզարա» են պարում 19:1415 Սեպ, 2026
  • Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին 19:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կազատականացվի ՀՀ-ից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը. ԵԽ-ն հավանություն է տվել առաջարկին 19:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 18:5815 Սեպ, 2026
  • Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ 18:5115 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար 18:3915 Սեպ, 2026
  • Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու 18:2815 Սեպ, 2026
  • «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը»․ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում 18:2315 Սեպ, 2026
  • Դեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և Վալոնիայի միջև համագործակցությունը 18:1115 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն 17:5615 Սեպ, 2026
  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար 17:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները 17:3315 Սեպ, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2415 Սեպ, 2026
  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում 17:2115 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ 17:1415 Սեպ, 2026
  • Դպրոցականները բացահայտում են բժշկի մասնագիտությունը 17:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը. մասնագետները՝ գնաճի մասին 17:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները 16:5915 Սեպ, 2026
  • Ոչ պաշտոնական շփումներ գործընկերների հետ․ շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը Չինաստան 16:5315 Սեպ, 2026
  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել 16:4615 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:4215 Սեպ, 2026
  • Պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չստիպեին Վաշինգտոնին հրաժարվել Թրամփ-Պուտին պայմանավորվածություններից. Լավրով 16:3715 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է 16:2615 Սեպ, 2026
  • Ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ ՀՀ-ից դիմում չենք ստացել. Գալուզին 16:1315 Սեպ, 2026
  • ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ 16:0215 Սեպ, 2026
  • Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը 15:5315 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը 15:4715 Սեպ, 2026
  • Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին 15:4315 Սեպ, 2026
  • Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը 15:3815 Սեպ, 2026
  • Գիտություն-բիզնես գործակցությունը՝ տնտեսության շարժիչ ուժ 15:2415 Սեպ, 2026
  • Սիրիայում շարունակվում են իշխանությունների որոշման դեմ ցույցերը 15:1215 Սեպ, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 15:0915 Սեպ, 2026
  • Ալիևն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 15:0415 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Եթե չեն ուզում հանեն, դա քննարկման հարց է. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի մասին 15:0015 Սեպ, 2026
  • Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան 14:5915 Սեպ, 2026
  • «Գրանդ Քենդի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 67 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5615 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը 14:4115 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3015 Սեպ, 2026
  • Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման․ ԱՆ 14:2715 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1315 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները 13:5815 Սեպ, 2026
  • Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին 13:4815 Սեպ, 2026
  • Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը 13:4515 Սեպ, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է 13:3915 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են հրդեհի տարածումը և ահազանգել Փրկարար ծառայություն 13:3315 Սեպ, 2026
  • Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ 13:2115 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015