Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։
«Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով չվերթերը:
Նշենք, որ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։
Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։
«Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները՝
թռիչքի ամսաթվի փոփոխություն.
Credit Shell գումարի 110%-ի չափով վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում.
չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ.
եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: