Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Հենրի Պ. Կլյուգեն պաշտոնական այցերից հետո եղել է նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Դոկտոր Կլյուգեն շրջել է թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, աշխարհի տարբեր երկրներում տպագրված հայերեն հնատիպ գրքերին և Մատենադարանում պահվող հին այլալեզու ձեռագրերին ու փաստաթղթերին։