ՀՀ ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուղիղ 3 տարի առաջ, մոտ 6 ամսյա մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներից հետո, առողջապահության նախարարության կողմից ներդրվեց մեր երկրում կյանքեր փրկող կարևորագույն պետական ծրագրերից մեկը՝ սանիտարական ավիացիան։
Ծրագրի մեկնարկից մինչ այժմ իրականացվել է 320 թռիչք: 25 երեխա, 17 հղի և 9 ծննդկան փրկվել է սանավիացիայի ծրագրի շնորհիվ:
44-օրյա պատերազմի ընթացքում 85 վիրավոր զինծառայող սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան: Նաև նման ծախսատար պետական ծրագրերի շնորհիվ է պարզ դառնում կառավարության վերաբերմունքը երկրի քաղաքացիների նկատմամբ»։