Հերթական ապատեղեկատվությունը. հայկական կողմն Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել. ՊՆ:
ՀՀ-ՄԹ խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին են ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը. քննարկումների առանցքում ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն է:
Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված. Արման Սարգսյան:
Մատվիենկոն կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը:
Ռուսաստանի հասարակությունը ցավագին է ընկալում թուրքական անօդաչու թռչող սարքերի առաքումն Ուկրաինա. Թուրքիայում ՌԴ դեսպան:
Լատվիան չի բացառել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հնարավորությունը:
Վրաստանի արտգործնախարարը լքել է պաշտոնը և նշանակվել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան:
Օրբանը չորրորդ անգամ հաղթել է Հունգարիայի ընտրություններում, վերընտրվել է նաև Սերբիայի նախագահը, իսկ Պակիստանի վարչապետը հրաժարական է տվել:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 7 նոր դեպք, առողջացել է 18 մարդ, մահ չունենք: