Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի երևանցիներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ ապրիլի 1-ից Երևանի քաղաքապետարանում արդեն ներդրվել է փաստաթղթաշրջանառության նոր՝ Mulberry համակարգը, որն, իհարկե, հնարավորություն կտա բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակն ու քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը։
Այս համակարգի ներդրմամբ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հնարավորության մասին հավելյալ պաշտոնապես կհրապարակենք»։