• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ Ռուսաստանն ուզում է Հայաստանը դարձնել ֆորպոստ, հայ ժողովրդին՝ թնդանոթի միս. Արշակյան Բաց հարթակ Ռուսաստանն ուզում... 20:47
Այս անգամ Իրանը լուրջ է վերաբերվում բանակցություններին. Թրամփ. «Հարևաններ» Այս անգամ Իրանը լուրջ... 18:35
Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 20:26
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը. լուսանկարներ
Հասարակություն
12:1902 Ապր, 2022

Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը. լուսանկարներ

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ահազանգելով՝ ​Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը՝ դիմելով բացահայտ զեղծարարությունների:

«​2022 թվականի մարտի 24-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով թշնամու բռնազավթման տակ է անցել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջակայքը և Քարագլուխ նախկին բնակավայրն ու համանուն բարձունքը, և ադրբեջանական զինված ուժերը միանգամից անցել են բռնազավթված այդ տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հայտնի ձեռագրին:

​Բացի ռազմավարական նշանակությունից, տարածքը կարևորվում է նաև իր պատմամշակութային ու բնապատմական միջավայրով: Համաձայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի, վերոնշյալ տարածքներում պաշտոնապես գրանցված են շուրջ 20 հուշարձաններ, այդ թվում՝ 2 եկեղեցի (ներառյալ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, 13-րդ դար, լուսանկարը կցվում է), հանրահայտ Շիկաքար–Քարագլուխ ամրոցը, հնագիտական արժեք ունեցող մշակույթի հուշարձաններ, գերեզմանոցներ, խաչքարեր, տապանաքարեր: Այստեղ է գտնվում նաև Շիկաքարի քարանձավը, որտեղ 2011 թ. հետազոտություն է կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշավախումբը:
​
Սակայն հարկ է շեշտել, որ տարածքը բավարար ուսումնասիրված չէ, ինչի օգտին խոսում են նաև 2021 թվականի դեկտեմբերին տարածքում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են ևս երեք տասնյակ հուշարձաններ:
 
​
Ունենալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դառը փորձը, երբ այդ երկիրը ամենաբարձր մակարդակով կազմակերպում և խրախուսում է մշակութային վանդալիզմը Արցախի բռնազավթված տարածքներում՝ վստահաբար հայտարարում ենք, որ Փառուխի ու Քարագլխի պատմամշակութային ժառանգությունը նույնպես վտանգված է ադրբեջանական բռնազավթման ներքո:
​
Մեր մտահոգությունները առարկայանում են ս.թ. մարտի 30-ին ադրբեջանական AZTV լրատվամիջոցի տարածած տեսանյութով, որում ադրբեջանցիները ներկայացնում են հողից հանված մարդկային մնացորդներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, դիմելով կեղծ ու ստոր մեթոդի, սույն փաստը ներկայացնում է իբր թե Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալու) բնակավայրի ադրբեջանցիների զանգվածային թաղում՝ 1992 թ. ռազմական գործողությունների հետևանքով: Այնինչ իրականությունն այլ է, մասնավորապես՝
 
1. թեև ադրբեջանական կողմը վաղուց դիմում է զեղծարարության և հայկական կողմին մեղադրում Իվանյան գյուղում ադրբեջանցիների զանգվածային սպանության մեջ, սակայն բազմաթիվ անառարկելի ապացույցներ կան, որ Արցախի զինված ուժերը ռազմական գործողություններից առաջ ու ընթացքում հումանիտար միջանցք են տրամադրել քաղաքացիական բնակչությանը, և այդ կոտորածը տեղի է ունեցել հենց ադրբեջանական ընդդիմության զինյալների կողմից՝ իրենց վերահսկողության տակ գտնվող Ակնայի (ադրբեջանական կիրառմամբ՝ Աղդամի) մատույցներում: Նրանք նպատակ ունեին այդ կոտորածն Ադրբեջանում օգտագործել որպես իշխանափոխության հիմք, որի մասին խոստովանել է նաև Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը: Ավելի մանրամասն ապացույցները՝ հետևյալ հղմամբ՝ https://xocali.net/
 
2. Ելնելով մեր ունեցած բավարար տեսագրական, աշխարհագրական ու մշակութաբանական տվյալների վերլուծությունից՝ միանշանակ է, որ նշված կադրերը Փառուխի Կալեն խութ կոչվող, 9-12-րդ դարերով թվագրվող հայկական գերեզմանոցից են (քարտեզը կցվում է): Հետևաբար, ներկայացվող ոսկորները հայկական հին գերեզմանոցի աճյունների ոսկորներն են:
 
 
ա) Տեղանքը ճանաչող փորձագետներն ու Փառուխի բնակիչները հստակորեն արձանագրում են, որ տեսանյութը Կալեն խութ գերեզմանոցում է նկարահանված:
 
բ) Մշակութաբանների ու հնագետների առաջին հայացքն անգամ բավարար է արձանագրելու, որ տեսանյութում ներկայացվող մարդկային գանգերը հայերին բնորոշ արմենոիդ մարդաբանական տիպի բրախոկեֆալ (կլորագլուխ) կառուցվածք ունեն, այնինչ Ադրբեջանի բնակչությունն ունի կասպիական մարդաբանական տիպի գանգի դոլիխոկեֆալ (երկարագլուխ) կառուցվածք (լուսանկարները կցվում են):
 
գ) Ներկայացվող բոլոր ոսկորները ողորկ են, ինչը հնագիտական առումով նշանակում է, որ դրանք չեն կարող 30 տարվա հնության լինել, այլ՝ դարերի, իսկ ադրբեջանական բնակչության քոչվոր նախնիները Արցախի այս հատվածներ ներխուժել են միայն 18-19-րդ դարերում:
 
3. Ավելին, ադրբեջանական քարոզչամեքենան այնքան անհիմն ու կեղծ փաստարկ է կիրառում, որ կարելի է նաև արձանագրել, որ Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալու) գյուղը Փառուխից գտնվում է առնվազն 17 կիլոմետր հեռավորության վրա (քարտեզը կցվում է), և հասկանալի է, որ Իվանյանում տեղի ունեցած ռազմական գործողությունները չէին կարող Փառուխի հետ որևէ առնչություն ունենալ:
 
 
Նշյալ փաստերն այնքան խոսուն են, որ մեզ մնում է հերթական անգամ արձանագրել ոչ միայն հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ևս մեկ դրվագ, այլև՝ ադրբեջանական կողմի հայատյաց զեղծարարությունը և փորձը խաբելու սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը:
 
Ուստի, հաշվի առնելով նախընթաց տասնամյակներում Ադրբեջանի կողմից համակարգային ու դիտավորյալ կերպով իրականացված հանցագործությունները հայկական ու համաքրիստոնեական հարուստ մշակութային ժառանգության դեմ, որոնք նոր թափ են առել 2020 թ. ագրեսիայից սկսած և արձանագրվել բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից 2022 թ. մարտի 9-ի բանաձևով՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը, մշակութապահպան ու իրավապաշտպան կազմակերպություններին անտարբերություն չցուցաբերել ու զսպման միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վարած մշակութային էթնոցիդի դեմ:
 
 
Ցավում ենք, որ առ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հակառակ իր պարտավորություններին ու կոչմանը, այդպես էլ փաստահավաք առաքելություն չի ուղարկել Արցախի բռնազավթված տարածքներ և որևէ նշանակալի ջանք չի գործադրում կանխելու նորանոր հանցագործությունների իրագործումը Ադրբեջանի կողմից»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

 

Դիտումների քանակ1390
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանը Փառուխում հին գերեզման է քանդել, մասունքներն օգտագործել քարոզչության համար 23:0901 Ապր, 2022 Ադրբեջանը Փառուխում հին գերեզման է քանդել, մասունքներն օգտագործել քարոզչության համար Հասարակություն
  • Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Փառուխ գյուղ Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը 13:2201 Ապր, 2022 Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Փառուխ գյուղ Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը Հասարակություն
  • Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման հետևանքով. Նիկոլ Փաշինյան 13:2631 Մար, 2022 Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման հետևանքով. Նիկոլ Փաշինյան Հասարակություն
  • ՀՀ ԱԳ նախարարը Վրաստանի վարչապետին է ներկայացրել Փառուխ գյուղ Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը 18:3729 Մար, 2022 ՀՀ ԱԳ նախարարը Վրաստանի վարչապետին է ներկայացրել Փառուխ գյուղ Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը Քաղաքականություն
  • Հանձնարարված է ժամանակավոր կացարաններով ապահովել Խրամորթից և Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին. Արտակ Բեգլարյան 14:5029 Մար, 2022 Հանձնարարված է ժամանակավոր կացարաններով ապահովել Խրամորթից և Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին. Արտակ Բեգլարյան Հասարակություն
  • Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում. Արցախի տեղեկատվական շտաբ 00:0429 Մար, 2022 Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում. Արցախի տեղեկատվական շտաբ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Կոմիտասի կյանքի վերջին տարիների առեղծվածը. նոր ցուցադրություն 22:2124 Մար, 2026
  • ՔՊ Վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 22:0824 Մար, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0024 Մար, 2026
  • Սնանկության ոլորտը կկարգավորվի. կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով 21:5424 Մար, 2026
  • Մարտի 27-ին և 28-ին ՔՊ պատվիրակները կկատարեն համամասնական ցուցակի թեկնածուների երկրորդ փուլի և ՀՀ վարչապետի թեկնածուի ընտրությունը 21:3424 Մար, 2026
  • Կրտսեր խաղողագործ-գինեգործները 21:2724 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Ում հետ է բնակվել և ինչ պայմաններում ծեծից մահացած փոքրիկի 4.5 տարեկան քույրը 21:0024 Մար, 2026
  • Ռոբոտների հաքաթոն. հաղթող թիմը կստանա 1.5 միլիոն դրամ 20:5824 Մար, 2026
  • Իրանում ավելի քան 82 հազ քաղաքացիական օբյեկտ է տուժել հարձակումների հետևանքով. Իրանի Կարմիր մահիկի ընկերություն 20:5124 Մար, 2026
  • Շատ ուրախացա, որ 10 մշակութային կենտրոն դեռ այցելելու ենք. լոռեցի երեխաները՝ «Իմ քայլ»-ի ծրագրում 20:4424 Մար, 2026
  • Մարտ 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3924 Մար, 2026
  • Տարեցների վերականգնողական բուժումը Հայաստանում 20:3224 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 20:2624 Մար, 2026
  • Պակիստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները 20:2124 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 24 մարտ. 2026 20:1424 Մար, 2026
  • Ֆիլիպիններում արտակարգ դրություն է սահմանվել երկրում վառելիքի պակասի պատճառով 20:0924 Մար, 2026
  • Տարածքային պահանջ ներկայացնելը կոչվում է պատերազմ. Ալեն Սիմոնյան 20:0324 Մար, 2026
  • Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա. Bloomberg 19:5924 Մար, 2026
  • Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում 19:5224 Մար, 2026
  • Նախորդ 5 տարում ԱՄՆ-ն սպառազինություն է մատակարարել 99 երկրի. աշխարհն ակտիվորեն զինվում է 19:4724 Մար, 2026
  • Իսրայելում վիրավորների թիվը հասել է 5000-ի 19:3624 Մար, 2026
  • Կառուցապատողների աշխատանքային խմբի նիստին քննարկվել են քրեաիրավական և վարչաիրավական հարցեր 19:2424 Մար, 2026
  • Խորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբ 19:1624 Մար, 2026
  • ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը՝ նաև միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող 19:0524 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | ԱԺ-ում թեժ քննարկում․ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրություն և փոխադարձ մեղադրանքներ 19:0024 Մար, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում 18:5624 Մար, 2026
  • Սնանկության ոլորտը կկարգավորվի. Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով 18:4324 Մար, 2026
  • Լիբանանում Իրանի դեսպանին «ոչ ցանկալի անձ» են հայտարարել 18:3424 Մար, 2026
  • Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում 18:2624 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը 18:1124 Մար, 2026
  • Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար 18:0624 Մար, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 17:5824 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանի և Կաորի Իշիկավայի հանդիպմանը ներկայացվել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության առաջիկա նախաձեռնությունները 17:4624 Մար, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 797 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3624 Մար, 2026
  • Այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի պարտավորությունը. Կոնջորյան 17:2324 Մար, 2026
  • Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախագիծ է մշակվել. կարգավորվել են ապրանքի վերադարձին առնչվող խնդիրները 17:1424 Մար, 2026
  • Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային՝ կիրառելով հարյուրավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ. Զելենսկի 17:0324 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Անօդաչուներից մինչև հրթիռներ․ աշխարհում սպառազինության պահանջարկը կտրուկ աճում է 17:0024 Մար, 2026
  • Արժույթի միջազգային հիմնադրամն առանցքային դեր ունի Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում. ՊԵԿ նախագահ 16:5124 Մար, 2026
  • Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել 16:4224 Մար, 2026
  • Փոփոխություն՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասով 16:3124 Մար, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3024 Մար, 2026
  • Համաձայնագրով առաջարկվում է խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը 16:2224 Մար, 2026
  • Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին 16:1324 Մար, 2026
  • Ինչ անել, երբ դատական վեճի պատճառով բազմաբնակարան շենքի բնակիչները չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները. նախագիծ է մշակվել 16:0424 Մար, 2026
  • Նախատեսվում է վարկային միջոցների ներգրավմամբ օժանդակել Երևանի մերձակայքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը. նախագիծ 15:5724 Մար, 2026
  • Գնումների համակարգում կսահմանվի ազդեցության 3 մակարդակ, սահմանափակումներ կկիրառվեն այդ մակարդակներում ներառված պաշտոնյաների նկատմամբ 15:5224 Մար, 2026
  • Պետական բժշկական կենտրոնների ղեկավար կազմում նշանակվելու պահանջները կփոխվեն. նախագիծ 15:4024 Մար, 2026
  • Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 15:3124 Մար, 2026
  • Մոսկվան ուրախ կլինի մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին տեսնել բարեկամ երկրների առաջնորդներին. Պեսկով 15:2224 Մար, 2026
  • Գրեթե միաժամանակ վերանորոգվել և վերազինվել է երեք բաժանմունք՝ մանկական, վիրաբուժական և թերապևտիկ. Ավանեսյանն այցելել է Վարդենիսի ԲԿ 15:1424 Մար, 2026
  • Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք 15:0624 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի դեսպան Լի Սոկպենը 15:0224 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | 1-ին հայացքից սովորական հեռախոսազանգերը վերածվում են խոշոր խաբեության. մասնագետի կոչը 15:0024 Մար, 2026
  • Պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելում հիվանդանոցներ է տեղափոխվել 4829 մարդ 14:5424 Մար, 2026
  • Քննարկվել է իրավապահ համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցությունը․ Արմեն Մկրտչյանը մասնակցել է ԵԽ ծրագրերի Համակարգող խորհրդի նիստին 14:4924 Մար, 2026
  • Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 14:4124 Մար, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3024 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը 14:2224 Մար, 2026
  • Վթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներ 14:1424 Մար, 2026
  • Հանրապետությունում մարտի 23-24-ը բացահայտվել է 150 հանցագործություն, գրանցվել է 13 ավտովթար 14:0924 Մար, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջ 13:5424 Մար, 2026
  • 5 տարեկանի փոխարեն նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները. նախագիծ 13:4124 Մար, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Գառնի գյուղում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ 13:3924 Մար, 2026
  • Մեր հետևողական քաղաքականությունն է՝ շարունակաբար կազմակերպել միջազգային խոշոր մրցաշարեր. ԿԳՄՍ նախարար 13:3724 Մար, 2026
  • ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծ 13:2624 Մար, 2026
  • Իրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքով 13:0924 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Հայաստանի վերջի մասին է. ՀՀ ԱԺ նախագահ 13:0024 Մար, 2026
  • Մարտի 26-ին գազամատակարարման դադարեցում կլինի Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում 12:5624 Մար, 2026
  • Մշտապես առաջնորդվել եմ այն ընկալմամբ, որ յուրաքանչյուր անձ պետք է ունենա ժողովրդավարական արժեհամակարգ. Վարդանյան 12:4524 Մար, 2026
  • Նեթանյահուն տեղեկացրել է Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին 12:3624 Մար, 2026
  • Պուշկինի թունելը հոսանքազրկվել է 12:2924 Մար, 2026
  • Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին 12:2324 Մար, 2026
  • Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում 12:1124 Մար, 2026
  • ՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց. Ալեն Սիմոնյան 12:0124 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0024 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են 11:5824 Մար, 2026
  • Համայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննություն 11:5124 Մար, 2026
  • Եթե հնարավորություն ունենայի, ավելի վաղ կհրաժարվեի մանդատից. Վարդանյան 11:4424 Մար, 2026
  • Պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն Սիմոնյան 11:4024 Մար, 2026
  • Վաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան 11:3624 Մար, 2026
  • Ադրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ Արաղչիին 11:3324 Մար, 2026
  • Եկեք չխառնենք կուսակցական կարգապահության պահպանումը անկախության և անաչառության հետ. Վլադիմիր Վարդանյան 11:2824 Մար, 2026
  • 2025-ին Կառավարության ծրագրի ներքո իրականացվել են մի շարք բարեփոխումներ թվայնացման ոլորտում 11:2424 Մար, 2026
  • Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան 11:2124 Մար, 2026
  • Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ 11:1124 Մար, 2026
  • 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է 11:0824 Մար, 2026
  • Սկսել եմ իմ աշխատանքային գործունեությունը ՍԴ-ում, երբեք չեմ օգտագործել առաջխաղացման լիֆտի հնարավորությունները. Վլադիմիր Վարդանյան 11:0624 Մար, 2026
  • Նարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանը 11:0324 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5824 Մար, 2026
  • ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր 10:5624 Մար, 2026
  • Եղեգնաձոր համայնքի Վարդան Զորավար փողոցը բարեկարգված և ասֆալտապատված է. վարչապետ 10:5124 Մար, 2026
  • Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 10:3424 Մար, 2026
  • Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել 10:1124 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի դեմ սուտ տեղեկությունների մի մասը տանում է դեպի կոնկրետ երկիր. Միրզոյան 10:0024 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0024 Մար, 2026
  • ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով․ Թորոսյան 09:4824 Մար, 2026
  • ԱՍՀՆ-ի և առողջապահության նախարարության միավորման մասին լուրը կեղծ է. Կոստանյան 09:2924 Մար, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ 09:1524 Մար, 2026
  • Կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը 09:1124 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015