• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Սերգեյ Բագրատյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սերգեյ Բագրատյանի հետ 17:50
Այլ հայացք Ռուսաստանում վառելիքային ճգնաժամին Այլ հայացք Ռուսաստանում վառելիքային ճգնաժամին 15:18
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ... 09:08
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Չարաշահումներ Մասիսի բժշկական կենտրոնում. նախաքննությունն ավարտվել է
Հասարակություն
15:1901 Ապր, 2022

Չարաշահումներ Մասիսի բժշկական կենտրոնում. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ վեց անձի, այդ թվում՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենին, մեղադրանքներ են առաջադրվել:
 
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են չարաշահումների մեխանիզմը, վերջինիս մասնակից դարձած անձանց ամբողջական շրջանակը, ինչպես նաև՝ պետությանը, բժշկական կենտրոնին պատճառված գույքային վնասի չափը:
 
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2017-2018 թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, միասնական հանցավոր դիտավորությամբ, բժշկական կենտրոնի աշխատակիցների օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք, չարաշահել է պաշտոնական լիազորությունները և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման և յուրացման եղանակներով, բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ՝ իր հանցավոր գործողություններում ներգրավելով նաև քաղաքացիների:
 
Այսպես. 
 
բժշկական կենտրոնի նախկին տնօրենը, տեղյակ լինելով, որ իր ընկերուհին այլ բժշկական կենտրոնում մեկ ամբողջական դրույքով աշխատում է որպես հաշվապահ, սակայն նպատակ ունենալով կոլեկտիվում ընդգրկել իրեն վստահելի ու ցանկալի անձնավորության, որոշել է նրան կես դրույքով որպես հաշվապահ ընդունել նաև իր ղեկավարած բժշկական կենտրոնում և շահագրգռելու նպատակով նրան առաջարկել է աշխատել ազատ գրաֆիկով, աշխատանքի ներկայանալ ըստ ցանկության՝ խոստանալով ավելի բարձր՝ 99.800 ՀՀ դրամ մաքուր աշխատավարձ, սահմանված 60.600 ՀՀ դրամ աշխատավարձի փոխարեն: Ստանալով ընկերուհու համաձայնությունը՝ տնօրենն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նրան ընդունել է աշխատանքի,  և քննության տվյալներով, նա ստացել է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող՝ ընդհանուր 588.000 ՀՀ դրամ ավել աշխատավարձ, ինչն էական վնաս է պատճառել պետությանը։
 
Բացի դրանից՝ հիշյալ տնօրենը, իր ղեկավարած կառույցում ավտոմատ սրճեփ սարքեր շահագործող երկու անհատ ձեռնարկատերերից, առանց վերջիններիս հետ համապատասխան պայմանագրեր կնքելու, պահանջել և առձեռն ստացել է տարբեր չափերի գումարներ և ընկերության բյուջե մուտքագրելու փոխարեն, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, սեփական կարիքների համար տնօրինել է ձեռնարկատերերի կողմից իրեն վճարված ընդհանուր 525.000 ՀՀ դրամ գումարը։
 
Ավելին, առողջապահական հաստատության նախկին տնօրենը «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վարորդի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից հափշտակել է խոշոր չափերով գումար: Մասնավորապես, քննության տվյալներով, վարորդը, նախկին տնօրենի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դրամարկղ մուտքագրել է  բժշկական կենտրոն տեղափոխված 917 դիակներից ընդամենը 377-ի մասով սահմանված կարգով գանձված գումարները, իսկ մնացած դիակների տեղափոխման համար ստացված և դրամարկող չմուտքագրված 1.350.000 ՀՀ դրամ գումարը յուրացվել են նախկին տնօրենի և վարորդի կողմից:
 
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նախկին տնօրենը,  բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի հետ խմբի կազմում, ԱՄՆ-ից ժամանած բժիշկների ընդունելության, «Լավագույն հայուհի» միջոցառման  մասնակցության,  ինչպես նաև հիվանդանոցի համար ակնհայտ անշահավետ՝ անհամեմատ բարձր գնով տարբեր ոչ բժշկական պարագաներ ձեռք բերելու նպատակով, համապատասխան կազմակերպություններին փոխանցել է տարբեր չափերի գումարներ՝ այդ կերպ վատնման եղանակով կատարելով խոշոր չափերով՝ 1․831․600 ՀՀ դրամ գումարի հափշտակություն։
 
Այնուհետև գլխավոր հաշվապահի հետ խմբի կազմում, գանձապահի, կադրերի տեսուչի, տնտեսվարի, թվով երեք քաղաքացիների օժանդակությամբ, նախնական պայմանավորվածությամբ, նախկին տնօրենն աշխատանքի է ընդունել նշված երեք քաղաքացիներին՝ կազմելով և ստորագրելով նրանց աշխատանքի ընդունելու վերաբերյալ կեղծ հրամաններ և ձևական աշխատանքային պայմանագրեր: Սակայն նշված անձինք երբևէ աշխատանքի չեն հաճախել, պայմանագրով նախատեսված իրենց պարտականությունները չեն կատարել, իսկ նախկին տնօրենը ստորագրել և բժշկական կենտրոնի կնիքով կնքել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձերի վճարացուցակներն ու գումարի ելքի տեղեկագրերը, որոնց հիման վրա գլխավոր հաշվապահը, նույնպես տեղեկացված լինելով նշված աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելու մասին,  հաշվարկել  և փոխանցել է ընդհանուր 973․108 ՀՀ դրամ աշխատավարձի գումարներ, որը տնօրենի կողմից, յուրացման եղանակով, հափշտակվել է:
 
Այս ամենով հանդերձ նախկին տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, գլխավոր հաշվապահին ապօրինի հանձնարարել է տնտեսվարին տրամադրել քաղաքացիաիրավական պայմանագրի ձևաթղթեր՝ բժշկական կենտրոնի տարածքում որոշակի աշխատանքներ կատարելու համար կեղծ պայմանագրեր կնքելու և այդ եղանակով յուրացում կատարելու համար: Տնտեսվարը, տնօրենի հանձնարարությամբ գլխավոր հաշվապահից վերցնելով նշված ձևաթղթերը, օգտագործելով տարբեր քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, կազմել է կեղծ պայմանագրեր՝ դրանցում ներառելով այդ անձանց կողմից  հիվանդանոցի տարածքում տարբեր տեսակի շինարարական, բանվորական և գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ: Կազմված կեղծ պայմանագրերը տնտեսվարը ներկայացրել է նախկին տնօրենին, ով իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է դրանք։ Մինչդեռ իրականում, նշված անձինք բժշկական կենտրոնի տարածք չեն այցելել, որևէ փաստաթուղթ չեն ստորագրել և որևէ տեսակի աշխատանք չեն կատարել, սակայն իր ստորագրությամբ ու կնիքով տնօրենը հաստատել է նրանց կողմից իբրև թե կատարված աշխատանքների դիմաց որպես վարձատրություն տարբեր չափերի գումարներ վճարելու մասին վճարացուցակները և բժշկական կենտրոնի գանձապահից անձամբ ստանացած ընդհանուրը 2․173․035 ՀՀ դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակել է` որոշ դեպքերում վճարացուցակներում անձամբ ստորագրելով քաղաքացիների փոխարեն:
 
Շարունակելով իր հանցավոր մտադրությունը, նախկին տնօրենը հրաման է ստորագրել՝ հիվանդանոցի վաչական անձնակազմին տրվող տարեվերջյան դրամական պարգևատրման մասին, սակայն գանձապահից անձամբ, առձեռն ստանալով նշված անձանց անվամբ դուրս գրված ընդհանուր 200․000 ՀՀ դրամ պարգևավճարի գումարը, հրաժարվել է տրամադրել աշխատակիցներին՝ յուրացման եղանակով հափշտակելով այն:
 
Քննությամբ պարզվել է նաև, որ նշված ժամանակահատվածում նախկին տնօրենը, տնտեսվարի և գլխավոր հաշվապահի օժանդակությամբ, հիվանդանոցի հաշվեկշռում գտնվող շտապօգնության ավտոմեքենայի, օդորակիչների և լաբորատորիայի էլեկտրական մալուխների նորոգման վերաբերյալ, կազմել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ պարունակող պայմանագրեր, որոնց հիման վրա բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից դուրս է գրվել  առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.316.259 ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակվել:
 
Ի թիվս նշված հանգամանքների, բուժհաստատության նախկին տնօրենը նաև կարգադրել է տնտեսվարին, որ վերջինս իրականացնի բժշկական կենտրոնի վառելիքի բաշխման աշխատանքները: Տնտեսվարը, հանդիսանալով նյութական պատասխանատու, իրեն վստահված գույքը յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, 2017թ. մայիսից մինչև 2018թ. մայիս ընկած ժամանակահատվածում, կեղծելով իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ բենզինի դուրսգրման վերաբերյալ երթուղային թերթերը, անձամբ ստորագրելով դրանք, թե իբր ընդհանուր զգալի չափերի՝ 449.225 ՀՀ դրամ արժողությամբ 1057 լիտր բենզինը ստացել է դատաբժիշկը, դուրս է գրել նշված քանակությամբ վառելիքը և յուրացման եղանակով հափշտակել:
 
Նախկին տնօրենը, գիտակցելով, որ իր ղեկավարած ընկերությունը, գտնվում է ֆինանսական ծանր պայմաններում, ունի չկատարված՝ մեծածավալ ֆինանսական պարտավորություններ, որոշել է ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնել: Առանց մրցույթ հայտարարելու, իր հետ փոխկապակցված աուդիտորական ընկերության ղեկավարի հետ համաձայնություն ձեռք բերելով, բարձր արժեքով՝ 4.320.000 ՀՀ դրամով, կնքել է պայմանագիր՝ ֆինասնական հաշվետվությունների աուդիտի իրականացման վերաբերյալ, այն դեպքում, երբ բժշկական կենտրոնում նույն ծառայության իրականացման միջին շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կարող էր կազմել ընդամենը 1.725.000 ՀՀ դրամ: Նախկին տնօրենի հանձնարարությամբ գլխավոր հաշվապահը, որպես վերը նշված պայմանագրով սահմանված գումարի մասնակի վճարում, հիշյալ ընկերության հաշվեհամարին է փոխանցել 2.000.000 ՀՀ դրամ գումար՝ մնացած 2.320.000 ՀՀ դրամը, ըստ պայմանագրի, պետք է վճարվեր աուդիտորական եզրակացությունը ստանալուց հետո, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով տնօրենը հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մասիսի բժշկական կենտրոն»-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (3 դրվագ),  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 5 անձի ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, ևս 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի հիմքով:
 
Քննության տվյալներով՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 13.380.084 ՀՀ դրամ, որի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է:
 
Նախաքննությունն ավարտվել, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիտումների քանակ44
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին 17:2029 Մար, 2022 ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին Հասարակություն
  • Պաշտոնատար անձը մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը. Արցախի ԱԱԾ-ն գործը հանձնել է Քննչական կոմիտե 19:3316 Մար, 2022 Պաշտոնատար անձը մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը. Արցախի ԱԱԾ-ն գործը հանձնել է Քննչական կոմիտե Հասարակություն
  • 2021 թ. Քննչական կոմիտեում մուտքագրվել և շրջանառվել է 41813 փաստաթուղթ 13:2804 Փտր, 2022 2021 թ. Քննչական կոմիտեում մուտքագրվել և շրջանառվել է 41813 փաստաթուղթ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան 23:2705 Հլս, 2026
  • ՌԴ-ն թաքցնում է իրականությունը. դատարկ բենզաբաքերի ձայները խլացրել են պաշտոնական քարոզչությունը 22:5005 Հլս, 2026
  • Նույնիսկ Ռուսաստանում դեֆիցիտ է, իսկ Հայաստանում դիվերսիֆիկացման շնորհիվ վառելիքի գինը կայուն է 22:2905 Հլս, 2026
  • Ֆոն դեր Լայենի այցն ու ՀՀ-ԵՄ նոր հնարավորությունները. Մեծ բանավեճ 21:5005 Հլս, 2026
  • Գյուղմթերք արտահանողներին պետաջակցությունը կլինի շարունակական 21:1205 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Վառելիք է ներկրվում 11 երկրից, ՌԴ-ն առաջատարը չէ. ՀՀ-ում վառելիքի գինը կայուն է 21:0005 Հլս, 2026
  • Փրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված 20:5105 Հլս, 2026
  • Հունիսի 7-ի ընտրությանը կանխվել է ՀՀ-ից ժողովրդավարությունը խլելու փորձ. դիտորդների արձանագրումները 20:1805 Հլս, 2026
  • Իրավիճակը Վենեսուելայի հայ համայնքում | Հարցազրույց Գերաշնորհ Տեր Պետրոս Եպիսկոպոս Մանուելյանի հետ 20:0105 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.07.2026 19:1505 Հլս, 2026
  • Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ 19:0005 Հլս, 2026
  • Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ 17:0105 Հլս, 2026
  • Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին 15:4705 Հլս, 2026
  • Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար 15:0905 Հլս, 2026
  • Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ 14:4105 Հլս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով 14:1505 Հլս, 2026
  • Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան 13:1305 Հլս, 2026
  • Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում 12:5805 Հլս, 2026
  • Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը 12:5105 Հլս, 2026
  • Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել 12:4505 Հլս, 2026
  • Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը 12:2505 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում 10:4805 Հլս, 2026
  • Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ 10:3705 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5105 Հլս, 2026
  • 2026 թ. հունիսի 7-ին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը. Ալեն Սիմոնյան 09:2705 Հլս, 2026
  • Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 09:2305 Հլս, 2026
  • Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան 09:1605 Հլս, 2026
  • Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ 09:0805 Հլս, 2026
  • Կյանքի պտույտը՝ «Հողի մարմնում» 00:5705 Հլս, 2026
  • Պակիստանն ու Թուրքիան նույն հոգու երկու սիրտն են. Շարիֆ 00:3305 Հլս, 2026
  • Դեղերի ապօրինի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը խստացվում է 00:1505 Հլս, 2026
  • Պարտադիր հաշտարարության շրջանակն ընդլայնվում է 23:5104 Հլս, 2026
  • Դաշտաքարում ծիրանի իրացման խնդիր չունեն, ուզում են մարզադահլիճ ունենալ. վարչապետի շրջայցը 23:3004 Հլս, 2026
  • «Ոսկե ծիրանը» և հայկական կինոյի խնդիրները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4004 Հլս, 2026
  • Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն Ազիզյան 22:2104 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.07.2026 22:0304 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում 21:4604 Հլս, 2026
  • Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ 21:2004 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները 21:0004 Հլս, 2026
  • Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք 20:4704 Հլս, 2026
  • Երկաթուղային համագործակցության հուշագիր ՌԴ, Իրանի և Ադրբեջանի միջև 20:3904 Հլս, 2026
  • ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը 20:2204 Հլս, 2026
  • «Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում». մուտիմեդիա ցուցադրություն 20:1204 Հլս, 2026
  • Թուրքիան դժվար ժամանակներում միշտ եղել է Պակիստանի կողքին. Շարիֆ 19:5804 Հլս, 2026
  • Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին 19:4604 Հլս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրներն ընտրական գործընթացներում 19:1704 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին 18:5904 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում 18:5404 Հլս, 2026
  • Ծայրահեղ շոգը խափանել է ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունները մի քանի նահանգում 18:3204 Հլս, 2026
  • Իրանին մեկշաբաթյա դադար ենք տրամադրել՝ Ալի Խամենեիի հուղարկավորության հետ կապված. Թրամփ 18:2104 Հլս, 2026
  • Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը 18:0004 Հլս, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 362 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:4704 Հլս, 2026
  • Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել 17:2904 Հլս, 2026
  • Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան 17:1904 Հլս, 2026
  • Էրդողանն ու Մելոնին քննարկել են պաշտպանական համագործակցությունը 17:1704 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Երեխաները նոր դպրոց կունենան, դա հաստատ է. վարչապետը՝ Դաշտաքարի բնակիչներին 17:0004 Հլս, 2026
  • Հանրային միջոցառումներ՝ առանց բախումների. ստեղծվել է բանակցային ոստիկանություն 16:5804 Հլս, 2026
  • ԱԷՄԳ-ը գտնվում է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների կուլիսներում. Գրոսսի 16:4104 Հլս, 2026
  • Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի 16:2604 Հլս, 2026
  • Սլովակիայում հանրաքվե է անցկացվում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու շուրջ 16:1604 Հլս, 2026
  • Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:0104 Հլս, 2026
  • Այսօր Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են խաղաղության մեջ. Ալիև 15:1304 Հլս, 2026
  • Օսկարակիր հայ պրոդյուսերը չի մոռանում արմատների մասին 15:0204 Հլս, 2026
  • Թեհրանում սկսվել է այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հանրային հրաժեշտի արարողությունը 14:5004 Հլս, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ 14:3504 Հլս, 2026
  • Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ 14:1804 Հլս, 2026
  • Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի ներկան և զարգացման հեռանկարները 14:0204 Հլս, 2026
  • Ձեր քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ը շարունակում է հասնել ուշագրավ հաջողությունների. Ալիևի ուղերձը Թրամփին 13:5304 Հլս, 2026
  • Թրամփը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ 13:3804 Հլս, 2026
  • «Սաս Գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 391 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 13:3504 Հլս, 2026
  • «Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին 13:2404 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 |TRIPP-ը ճանապարհ է հարթելու դեպի խաղաղ տարածաշրջան.ՀՀ վարչապետի ուղերձը՝ ԱՄՆ նախագահին 13:0004 Հլս, 2026
  • ՌԴ-ն և ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության համար. Պուտինի ուղերձը՝ Թրամփին 12:5404 Հլս, 2026
  • Արվեստանոց՝ մեծերի համար 12:3904 Հլս, 2026
  • ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը 12:0904 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում 11:5404 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում 11:3804 Հլս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Սումիին և Զապորոժիեին. կան զոհեր և վիրավորներ 11:2604 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները օդային միջանցքներ են տրամադրել Ուկրաինայի ԶՈՒ-ին Ռուսաստանի դեմ հարվածների համար. Գալուզին 11:0804 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում 10:5904 Հլս, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին 10:5404 Հլս, 2026
  • Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:4704 Հլս, 2026
  • Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին 10:4204 Հլս, 2026
  • Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ 10:3104 Հլս, 2026
  • Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին 10:2304 Հլս, 2026
  • Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ 10:1104 Հլս, 2026
  • 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ 09:5404 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 09:4104 Հլս, 2026
  • Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան 09:3104 Հլս, 2026
  • Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:2304 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1804 Հլս, 2026
  • Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ 08:4204 Հլս, 2026
  • Ուղեծրում գտնվող աղբը կարող է փոխել Երկրի կլիման 08:1004 Հլս, 2026
  • Դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ է ընտրել 01:1904 Հլս, 2026
  • Հայ-թուրքական սահմանի բացումից հետո Էվրոսի մարզը կարող է դառնալ Հայաստանի դարպասը դեպի եվրոպական շուկաներ․ Հունաստանում ՀՀ դեսպան 01:0704 Հլս, 2026
  • Հայտնաբերվել և առգրավվել է 4 կգ 200 գրամ մարիխուանա․ կան ձերբակալվածներ 00:5404 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանն այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե 00:4604 Հլս, 2026
  • Մեր խմբակցությունը շարունակելու է գործել որպես կուռ թիմ, առջևում ծավալուն ու պատասխանատու գործ ունենք անելու․ Մանավազյան 00:3704 Հլս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրու փողոցները կրկին հեղեղվել են 00:1604 Հլս, 2026
  • Նեթանյահուն և Թրամփը պայմանավորվել են հանդիպել ԱՄՆ-ում․ հեռախոսազրույց է տեղի ունեցել 00:0204 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015