• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Որակյալ մասնագետների կարիք կա՝ կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտներում Բաց հարթակ. Որակյալ մասնագետների... 20:38
Մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ. «Հարևաններ» Մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ... 20:34
Իշխանության զավթման փորձ է գնում. Ազատ Արշակյան Իշխանության զավթման փորձ է... 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 21:1931 Մար, 2022

Տեղի է ունեցել «ԱրմՀայԹեք 2022»-ի հանդիսավոր բացման արարողությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 31-ին տեղի է ունեցել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր։

Ողջունելով ներկաներին և բարձր գնահատելով ցուցահանդեսի անցկացումը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, ՀՀ կառավարությանը նման միջոցառում կազմակերպելու և իրականացնելու համար։

ՀՀ նախագահը նշել է, որ այս միջոցառումն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի.

«Մենք՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատուներս, հասկանալով այս ամենն ու գնահատելով նախարարության հնարավորությունը, դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, ես այն ժամանակ զբաղեցնում էի նախարարի պաշտոնը, առաջարկեցի 2022 թվականին իրականություն դարձնել ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարին կայացրած որոշումը «ԱրմՀայԹեք 2022» ցուցահանդեսի կազմակերպման մասին: Մենք չէինք կարող կանխատեսել այն բոլոր դժվարություններն ու բարդությունները, որ ի հայտ էին գալու, սակայն ի պատիվ կազմակերպիչների՝ մեծ միջգերատեսչական խումբ էր աշխատում, այսօր այն իրականություն է դարձել»:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը հնարավորություններ կստեղծի նոր համագործակցության, համատեղ ծրագրերի, ստեղծարար գաղափարների իրականացման համար:

«Այս հարթակը կնպաստի նաև մեր երկրի անվտանգության համակարգերի հզորացմանը։ Դրանով իսկ կխթանի տարածաշրջանի հետ խաղաղ համատեղ գոյակցության, երկարաժամկետ խաղաղության հաստատման մեր գաղափարների իրականացմանը», - ասել է Վահագն Խաչատուրյանը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Նա շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ներկայացուցչական նման միջոցառման համար, բարձր է գնահատել տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների դերը երկրի զարգացման գործընթացներում։

«Ցանկանում եմ հատկապես նշել այն գիտնականներին, ստեղծագործ մարդկանց աշխատանքը, ովքեր գիշերուզօր աշխատել են, ջանքեր են ներդրել, որպեսզի Հայաստանն ունենա բավարար չափով պաշտպանական տեխնոլոգիաների արդյունաբերություն և զարգացնի այն», - ասել է Հակոբ Արշակյանը։

ԱԺ փոխնախագահը կոչ է արել մեր հայրենակիցներին ցուցահանդես այցելել երեխաների հետ, որպեսզի նրանք ճիշտ մասնագիտական ընտրություն կատարեն՝ հաշվի առնելով, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաները ՀՀ կառավարության նախանշած կարևոր ուղղություններից են։

Ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը։ Նա անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, նշել այն նպատակներն ու ուղղությունները, որոնցով հնարավոր կլինի առաջընթաց գրանցել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ այդ կերպ խթանելով տնտեսության դինամիկ և արագ զարգացումը։

«Նորագույն տեխնոլոգիաներով, ժամանակակից գիտահետազոտական և արտադրական կարողություններով հագեցած ռազմարդյունաբերական համալիրի առկայությունը ազգային անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության, ինչպես նաև տնտեսական կայուն զարգացման հիմնական երաշխիքներից է»,- ասել է Դավիթ Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ իրենց տաղավարներով ցուցահանդեսում ներկայացված են նաև այն ստարտափ ընկերությունները, որոնք նախարարության տարբեր ծրագրերով ստացել են աջակցություն՝ դրամաշնորհների և հարկային արտոնությունների տեսքով:

«Առանձնակի ուզում եմ ընդգծել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համակարգված մոտեցում է դրսևորում ստարտափ ընկերությունների նկատմամբ: Բացի սկզբնական շրջանում ցուցաբերած օժանդակությունից մեր կողմից հետևողական և շարունակական աշխատանքներ են տարվում նրանց զարգացման, կայացման ու հետագա առաջխաղացման համար: Սա նպատակային և կարևոր դիրքորոշում է, որը հետագայում կնպաստի, որպեսզի նրանց կողմից մշակված լուծումներն արդյունավետ կիրառություն ունենան մեր տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաև երկրի անվտանգային և պաշտպանական համակարգերում։

Միջոցառումը առանձնահատուկ է նաև նրանով, որ կազմակերպչական բոլոր աշխատանքներում կիրառված են միմիայն հայկական տեխնոլոգիական լուծումներ»,- ընդգծել է Դավիթ Սահակյանը։

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունից հետո, Դավիթ Սահակյանի ուղեկցությամբ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, բարձրաստիճան պաշտոնյանները և հյուրերը շրջայց են կատարել ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և ընկերություների կողմից առաջարկվող ծառայություններին:

Ցուցահանդեսային երեք օրերի ընթացքում շուրջ 48 տաղավարներում, ավելի քան 50 ընկերություններ՝ 24 թեմատիկ բաժիններով կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները: Միջոցառման շրջանակում Հայաստանում են պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից, Իրաքից և Իրաքյան Քուրդիստանից:

Ներկա են նաև գերատեսչությունների ղեկավարներ, պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ, տարբեր երկրների մասնագետներ և այցելուներ։

«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Համակազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲ ընկերությունը և «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ն։

Դիտումների քանակ88
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը տանը թմրամիջոց են հայտնաբերվել 00:5329 Ապր, 2026
  • Ապօրինի ֆինանսական շրջանառության աննախադեպ ծավալներ. Իրազեկ քաղաքացիների միավորումը՝ դեպքերի մասին 00:3329 Ապր, 2026
  • Ապրիլի 29-ի եղանակային կանխատեսումները 00:0029 Ապր, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրում 23:5528 Ապր, 2026
  • Համայնքներում կավելանա երիտասարդների ներգրավվածությունը մասնակցային կառավարման գործընթացում 23:4828 Ապր, 2026
  • Իրանից տեղեկացրել են, որ փլուզման վիճակում են. Թրամփ 23:2128 Ապր, 2026
  • «Արժանապատիվ աշխատանք և անվտանգ միջավայր». ապրիլի 28-ը աշխատանքի անվտանգության միջազգային օրն է 23:0028 Ապր, 2026
  • Դավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը 22:4528 Ապր, 2026
  • Խաղաղության խաչմերուկը հնարավորություն է բոլոր կողմերի համար. քննարկում Օրբելի վերլուծական կենտրոնում 22:3628 Ապր, 2026
  • Վարվող քաղաքականությունը ՀՀ սիրո արտահայտությունն է գիտությամբ զբաղվողների նկատմամբ. վարչապետ 22:1828 Ապր, 2026
  • Հարցազրույց Արման Թաթոյանի հետ 22:0628 Ապր, 2026
  • Արսեն Թորոսյանն ընդունել է Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին 21:5728 Ապր, 2026
  • Կեցցե՛ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը․ Արարատ Միրզոյանը տեսանյութ է հրապարակել 21:5128 Ապր, 2026
  • Փարիզի տարածաշրջանային ինստիտուտի պատվիրակությունը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում 21:3828 Ապր, 2026
  • Կլիմայական մարտահրավերներ և լուծումներ․ SIDS թեմայով քննարկում` ՄԱԿ-ում 21:1128 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Պարսից ծոցի շուրջ զարգացումները ուժեղացրել են այս տարածաշրջանի կարևորությունը. դեսպան 21:0028 Ապր, 2026
  • Հանդիպում Ռուբեն Մաթևոսյանի հետ՝ նրա հարազատ կրթօջախում 20:5828 Ապր, 2026
  • Էկոլոգիա և արվեստ. ինքնատիպ ցուցահանդես՝ Դիլիջանում 20:5428 Ապր, 2026
  • ՌԴ փոխարտգործնախարարն ընդունել է Ադրբեջանի դեսպանին 20:5128 Ապր, 2026
  • Տուգա՞նք, թե՞ կյանք. «քարսիթ»-ի օգտագործումը պարտադիր է 20:4828 Ապր, 2026
  • Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներին. Ցահքնա 20:4528 Ապր, 2026
  • Հայկական Կարմիր խաչի նոր մասնաճյուղը՝ Հրազդանում 20:4128 Ապր, 2026
  • Ապրիլ 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3828 Ապր, 2026
  • Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել Իսրայելի դեսպանին 20:3428 Ապր, 2026
  • Ծանրամարտի առաջնությունից վերադարձած շիրակցի մարզիկներին մեծ հանդիսավորությամբ են դիմավորել 20:2828 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.04.2026 20:2628 Ապր, 2026
  • Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը 20:2228 Ապր, 2026
  • Իրանը խնդրում է հնարավորինս արագ բացել Հորմուզի նեղուցը. Թրամփ 20:1828 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 28. 2026 20:1428 Ապր, 2026
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահի հետ 20:0928 Ապր, 2026
  • Գրոնոն ողջունել է Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի նիստը 20:0628 Ապր, 2026
  • Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները 19:5928 Ապր, 2026
  • Սաուդյան Արաբիան հյուրընկալում է Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի արտահերթ գագաթնաժողովը 19:5628 Ապր, 2026
  • Դպրոցականների նորարար ռոբոտները՝ հանրապետական օլիմպիադայում 19:4828 Ապր, 2026
  • ԱՄԷ-ն մայիսի 1-ից դուրս կգա ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից 19:4128 Ապր, 2026
  • Մատակարարը պետք է դիմի մինչև ապրիլի 30-ը, ֆերմերը՝ մայիսի 20-ը. պարարտանյութի աջակցության ծրագիր 19:3428 Ապր, 2026
  • Տիգրան Խաչատրյանն ու ԱՄՀ ներկայացուցիչն անդրադարձել են ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին առնչվող հարցերի 19:2728 Ապր, 2026
  • «Ա»՝ ազատություն, անկախություն, «Ե»՝ երջանկություն. նոր նմուշի անձնագրերը հասանելի կլինեն աշնանը 19:1928 Ապր, 2026
  • «Թարմ օդ» արտ-ռեզիդենս. Լոռին ու լոռեցիները՝ լուսանկարներում 19:0728 Ապր, 2026
  • Լուրեր 19։00 | ԱՄՆ-ն ողջունում է Կարս–Գյումրի երկաթուղու բացման նախաձեռնությունը | 28.04.2026 19:0028 Ապր, 2026
  • ԱԺ-ում Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի անդամներին է ներկայացվել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի մանրամասները 18:5828 Ապր, 2026
  • Չորս նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Հայկական մանրանկարչական արվեստ» թեմային 18:4728 Ապր, 2026
  • Մաքսային գործընթացների ամբողջ տեղեկատվությունը թվային մեկ հարթակում. գործարկվել է ExIm թվային համակարգը 18:3828 Ապր, 2026
  • ԱԺ փոխնախագահն Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:2928 Ապր, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում 18:2328 Ապր, 2026
  • Վաշինգտոնի դաշնային դատարանը մեղադրանք է առաջադրել Քոուլ Թոմաս Ալենին 18:1228 Ապր, 2026
  • Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 17:5928 Ապր, 2026
  • Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. ՀՀ վարչապետ 17:5328 Ապր, 2026
  • Նախագիծ՝ կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքների համար․ ԱՍՀՆ 17:4928 Ապր, 2026
  • Այսօր տեղի կունենա Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը. Միրզոյան 17:3828 Ապր, 2026
  • Դավիթ Առաքելյանը ԱԺ-ում ընդունել է «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագիր III»-ի ղեկավարին 17:3128 Ապր, 2026
  • Ռումինիայի հետ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստում էր 17:1728 Ապր, 2026
  • Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասին 17:0528 Ապր, 2026
  • ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արուսյակ Ջուլհակյանը 17:0228 Ապր, 2026
  • Լուրեր 17։00 | Հայտնի է Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության պատճառը. մանրամասներ 17:0028 Ապր, 2026
  • «Գազպրոմ Արմենիա»-ն 2026-ի հունվար-մարտին 19 մլրդ 759 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5428 Ապր, 2026
  • Ընդգծվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը. տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը 16:4628 Ապր, 2026
  • Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզում 16:4328 Ապր, 2026
  • Քննարկվել են Մոսկվա-Բաքու հարաբերությունները և ընդհանուր հետաքրքրության հարցեր 16:3328 Ապր, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին 16:2628 Ապր, 2026
  • ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմը մշակում է զարգացման եռամյա ռազմավարության ծրագիր 16:1828 Ապր, 2026
  • Ուզում ենք ստեղծել մի Հայաստան, որտեղ երիտասարդներն են փոփոխությունների հեղինակը․ Արայիկ Հարությունյան 16:0728 Ապր, 2026
  • ՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճար. Պետրոսյան 15:5928 Ապր, 2026
  • Մատենադարանը դարձել է զարգացման և նոր կարողությունների ձևավորման կարևոր միջազգային հարթակ. ԿԳՄՍ նախարար 15:4628 Ապր, 2026
  • Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը. Միրզոյանը Փարիզում մասնակցել է ՀՀ դիվանագետների հավաքին 15:3528 Ապր, 2026
  • Տուապսեի նավթավերամշակման գործարանը կրկին ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել 15:2928 Ապր, 2026
  • Պետության քաղաքականությունն է ստեղծել համակարգ, որտեղ յուրաքանչյուր անձ կունենա ներուժի լիարժեք իրացման և առաջընթացի հնարավորություն․ Արսեն Թորոսյան 15:1728 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Հերքում ենք և կհերքենք. վարչապետի խոսնակը՝ տարածքներ փոխանցելու լուրի մասին 15:0028 Ապր, 2026
  • Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:5428 Ապր, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը՝ հեղուկ գազի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 14:3928 Ապր, 2026
  • Լիբանանում չեզոքացվել է «Հըզբոլլահի» շուրջ 1000 թիրախ. ՑԱՀԱԼ 14:3928 Ապր, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն 14:2428 Ապր, 2026
  • Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներ 14:1128 Ապր, 2026
  • Հրդեհ Բերդավան բնակավայրում 13:5728 Ապր, 2026
  • Վստահ եմ, որ Մոսկվան և Թեհրանը կաջակցեն միմյանց իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում. Բելոուսով 13:4628 Ապր, 2026
  • 2022-ից գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, որոշ ուղղություններով ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ. ԳԱԱ նախագահ 13:3228 Ապր, 2026
  • Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը 13:2328 Ապր, 2026
  • Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-9 աստիճանով 13:0928 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Հայկ Նահապետից մինչև Կասկադ. ներկայացվել է նոր անձնագրերի ամբողջական դիզայնը 13:0028 Ապր, 2026
  • Չենք պատկերացնում պետության զարգացում՝ առանց գիտության զարգացման. Փաշինյան 12:5428 Ապր, 2026
  • Իրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը. Ռուբիո 12:4728 Ապր, 2026
  • Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի հերթական փուլը 12:3728 Ապր, 2026
  • ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման հնարավոր կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն պաշտոնական ծանուցում չի ստացել 12:2128 Ապր, 2026
  • Չարլզ III-ը և թագուհի Կամիլան մեկնել են Միացյալ Նահանգներ 12:1628 Ապր, 2026
  • Հրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները 12:0628 Ապր, 2026
  • Ռուսաստանում արգելել են Հայաստանից հանքային ջրի խմբաքանակի վաճառքը 11:5628 Ապր, 2026
  • Արարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄ 11:4328 Ապր, 2026
  • Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներ. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքերի մասին 11:3228 Ապր, 2026
  • Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը. Փաշինյան 11:2528 Ապր, 2026
  • Հարավային Սուդանում ավիավթարի հետևանքով 14 մարդ է զոհվել 11:0928 Ապր, 2026
  • Ջիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի Բաղդասարյան 11:0428 Ապր, 2026
  • Վերականգնվել է Գրիգոր Խանջյանի եռամաս որմնանկարը 10:5128 Ապր, 2026
  • Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ 10:4228 Ապր, 2026
  • Ընտրական ցուցակների գրանցումից հետո կուսակցությունները կամ դաշինքները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ․ ԿԸՀ 10:2128 Ապր, 2026
  • ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը․ վարչապետ 10:1128 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Առաջին եռամսյակում ամենաբարձր աճն արձանագրվել է շինարարության ոլորտում՝ 22 տոկոս. ՏԱՑ 10:0028 Ապր, 2026
  • Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 09:5428 Ապր, 2026
  • Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու Իրանի առաջարկից․ Reuters 09:4828 Ապր, 2026
  • Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել է 09:4028 Ապր, 2026
  • Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում 09:2428 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015