«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ, հայտնում են բժշկական կենտրոնից:
«Խնդիրը հանդիպում է բավականին հաճախ: Երեխաներն անգիտակցաբար բերանն են տանում տարբեր իրեր, որոնց մի մասը հայտնվում է կերակրափողում: Տարեկան շուրջ 40-50 նմանօրինակ դեպք է հանդիպում բժշկական կենտրոնում:
Երեխաների կերակրափողում են հայտնվում մետաղադրամներ, զարդեր, խաղալիքի մնացորդներ, անգամ քորոցներ, աչքի հուլունքներ ու ասեղներ:
Ծնողներին հորդորում ենք ուշադիր լինել, կերակրափողում հայտնված իրերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ երեխայի ու նրա կյանքի համար»,- ասված է ԲԿ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ: