Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Այս մասին հայտնում է ՈւՆԻԱՆ-ը: Զելենսկին Թրյուդոյին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառման համար, միաժամանակ ընդգծել դրանց ընդլայնման նշանակությունը:
Կանադան պատժամիջոցներ է մտցնում «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» նկատմամբ: Մասնավորապես, նոր պատժամիջոցները սահմանափակումներ են կիրառում ՌԴ էներգետիկ հատվածի երկու կարևոր ընկերություններից 10 առանցքային դերակատար անձանց նկատմամբ:
Կանադան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շրջանակներում սահմանափակումների ենթարկվող անձանց ցուցակը: Մասնավորապես, այդ ցուցակում տեղ են գտել ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, վարչապետ Միխայիլ Միշուստինը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը: