Երևանում բացվել է նոր հզորություններով և հարմարություններով «Ադամանտ» ոսկերչական գործարանը. նախագծի իրագործմանը նպաստել է նաև պետական աջակցությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այսօր շրջայց ենք արել նոր գործարանի տարածքով, ծանոթացել հզորություններին և գործընկերների հետ քննարկել կարողությունների լիարժեք օգտագործման հնարավորությունները։
Կառավարությունը հայտարարել է ոսկերչությունը որպես գերակա ոլորտ։ Պետք է աշխատենք ոլորտի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- գրել է նա:

