Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով Հայաստանը խորապես մտահոգված է և որպես պատերազմ տեսած ժողովուրդ՝ ապրումակցում է՝ ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ մեր պետության դիրքորոշումը պաշտոնապես հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օր առաջ ռազմական գործողությունների դադարեցում՝ պատգամավորի համար ամենացանկալի սցենարն է:
Էդուարդ Աղաջանյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Հայաստանը, բնականաբար, հանդես է գալիս խաղաղության և բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից: Իհարկե, այս գործընթացը մտահոգիչ է, և Հայաստանը, լինելով միջազգային հանրության անդամ, բնականաբար, ունենալով որոշակի դիրքորոշում, բացի դրանից, մտահոգված է մեր տարածաշրջանում այս գործընթացի հետևանքներով: Մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին, և ՀՀ-ն ևս պետք է պատրաստ լինի այն հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ ռուս-ուկրաինական որևէ զարգացման արդյունքում:
Հեղինակ՝ Անի Օհանյան