• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք Աննա Հակոբյանը ժամանել է... 20:35
Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում... 20:15
Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 17:35
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ամփոփվել են հայ-ռուսական գործարար համաժողովի արդյունքները
Հասարակություն
20:2725 Փտր, 2022

Ամփոփվել են հայ-ռուսական գործարար համաժողովի արդյունքները

Փետրվարի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևի միջև կազմակերպվել է առցանց հանդիպում, որի ընթացքում ամփոփվել են նախօրեին Երևանում կայացած հայ-ռուսական գործարար համաժողովի արդյունքները։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, համաժողովի մասնակից ռուսական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նարեկ Տերյանը նշել է․ «Հայ-ռուսական գործարար համաժողովն անցել է բավականին արդյունավետ, կազմակերպվել են ռուսական պատվիրակության որոշ անդամների ճանաչողական այցեր հայկական մի շարք ընկերություններ։

Возможно, это изображение (3 человека, люди сидят и в помещении)

Համաժողովի ընթացքում հայկական ընկերությունները հետաքրքվածություն են ցուցաբերել տարբեր ոլորտներում համագործակցություն ծավալել ռուս գործընկերների հետ»։ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևն իր կողմից նշել է, որ ռուսական պատվիրակությունը ձևավորելիս հաշվի է առնվել, որպեսզի կազմում ընդգրկված լինեն այնպիսի ընկերություններ, որոնք կկարողանան առաջարկել հատկապես հայկական շուկայում պահանջարկ ունեցող ապրանքներ։

«Գործարար համաժողովի ընթացքում կազմակերպվել են հետաքրքիր հանդիպումներ, ծագել նոր գաղափարներ ու նախագծեր, որոնք կհանգեցնեն ճյուղային տարբեր ուղղություններով նոր համագործակցությանը մեր երկրների միջև»,- ընդգծել է Ալեքսեյ Գրուզդևը։

Возможно, это изображение (1 человек, сидит и в помещении)

Այնուհետև ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն համառոտ ներկայացրել է հայ և ռուս գործարարների B2B ձևաչափով հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվել են էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում, կոմունալ սպասարկման, շինարարության, բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

Հանդիպումն ավարտվել է Հայաստանում հայ-ռուսական համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունների քննարկմամբ։

Դիտումների քանակ18
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ինչ քայլեր են ձեռնարկվում հայկական ֆուտբոլը զարգացնելու համար 20:4926 Հնս, 2022
  • Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 20:4526 Հնս, 2022
  • Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք 20:3526 Հնս, 2022
  • Սյունիքում 2022-ին մոտ 170 կմ ճանապարհ է կառուցում պետությունը. լայնածավալ աշխատանքներ են ընթանում 20:2426 Հնս, 2022
  • Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան 20:1526 Հնս, 2022
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն այցելել է վերակառուցվող «Լիճք» ենթակայան 20:0326 Հնս, 2022
  • Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանի առաջին Metaexpo-ն | Հարցազրույց Մերի Բադալյանի հետ 19:5726 Հնս, 2022
  • Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել մշակութային գունեղ փառատոն 19:3726 Հնս, 2022
  • Երևանում անցկացվում է թենիսի` մինչև 14 տարեկան տղաների թիմային մրցաշարը 19:2226 Հնս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.06.2022 19:0226 Հնս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Էմմա Պալյանի տանը 18:2726 Հնս, 2022
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ 18:1026 Հնս, 2022
  • Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 17:3526 Հնս, 2022
  • Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում 16:3226 Հնս, 2022
  • ՄԻՊ-ն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ 13:2326 Հնս, 2022
  • ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած 10:2826 Հնս, 2022
  • Նիկոլ Փաշինյանը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին 10:1126 Հնս, 2022
  • Երևանի Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 00:0726 Հնս, 2022
  • Երևանի Խուդյակով փողոցում այրվում է ավտոմեքենա 23:3925 Հնս, 2022
  • Հունիսի 26-ի եղանակային կանխատեսումները 23:1525 Հնս, 2022
  • ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. վարչապետը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը 22:5225 Հնս, 2022
  • Ֆրունզե Դովլաթյանի 95-ամյակին նվիրված յուրահատուկ ցուցադրություն 22:3225 Հնս, 2022
  • Հրդեհ` Պարույր Սևակ գյուղից դեպի Ուրծի լեռներն ընկած հատվածում 22:1425 Հնս, 2022
  • Անգնահատելի է ՌԱԿ ներդրումը հայապահպանության գործում. ՀՀ վարչապետ 21:5125 Հնս, 2022
  • ԵՊՀ-ում բացվել է արհեստական բանականության լաբորատորիա 21:2425 Հնս, 2022
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 25.06.2022 21:0025 Հնս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015