Հանրապետության տարածքում փետրվարի 22-ին առանձին շրջաններում, 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով: Փետրվարի 23-24-ը, 25-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում փետրվարի 22-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև անձրև։ Փետրվարի 23-24-ը, 25-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև:
Մանրամասները՝ տեսանյութում: