Վարչապետը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ:
Տոյվո Կլաարը և Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների վերականգնման հարցը:
Ի զորու ենք ապահովելու ինչպես հանրապետության նախագահի, այնպես էլ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը. Արցախի Ազգային անվտանգության ծառայություն:
Ռուսաստանի արտգործնախարարությունը նախատել է ՆԱՏՕ-ին՝ չընդլայնելու խոստումը խախտելու համար:
Պուտինն ու Բայդենն ընդունել են Եվրոպայի անվտանգության հարցով գագաթնաժողով անցկացնելու Մակրոնի առաջարկը:
Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները:
Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինայի իրավիճակի սրման պատճառով Երկրորդ աշխարհամարտից հետո խոշորագույն պատերազմի վտանգի մասին:
Կիևը ևս մեկ անգամ դիմել է բոլոր գործընկերներին՝ պաշտպանական միջոցներ տրամադրելու խնդրանքով:
Գրանցվել է կորոնավիրուսի 293 նոր դեպք: Առողջացել է 1474, մահացել 16 մարդ: