Հանրապետության տարածքում փետրվարի 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 22-ին առանձին շրջաններում, 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում փետրվարի 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև անձրև։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: