Փետրվարի 13-ին՝ ժամը 20։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում բախվել են Opel Astra G (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1977 թ․), մեկ այլ Opel Astra G (վարորդ՝ Դ. Հ., ծնված 1980 թ․), Opel Zafira (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1988 թ․) և Nissan Juke (վարորդ՝ Ժ. Ս., ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ին և ուղևոր Լ. Ա.-ին (ծնված 1988 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: